Արարատ Միրզոյանը Մարգարիտիս Սխինասի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի մի շարք հարցեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+19.09 oC

Արարատ Միրզոյանը Մարգարիտիս Սխինասի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի մի շարք հարցեր

10:05 16.11.2023

Նոյեմբերի 15-ին Բրյուսելում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական կենսակերպի հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասի հետ։

Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի մի շարք հարցեր։ Գոհունակություն է արտահայտվել տարբեր ուղղություններ ներառող երկխոսության խորացման կապակցությամբ՝ պատրաստակամություն հայտնելով նոր նախաձեռնություններով նպաստել դրա հետագա ընդլայնմանը:

Ողջունելով մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի հարցում դրական դինամիկան՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ այդ ուղղությամբ վերջնական որոշման կայացումը համահունչ կլինի ՀՀ-ԵՄ խորացող համագործակցությանը և նշանակալի դեր կունենա մարդկանց միջև շփումների խթանման հարցում։

ՀՀ ԱԳ նախարարը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը քննարկել են Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության (Frontex) հետ առկա և հետագա համագործակցության, ինչպես նաև անվտանգային ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Երկուստեք ընդգծվել է եվրոպական կենսակերպին առնչվող մի շարք ցուցանիշներում Հայաստանի գրանցած առաջընթացը և կարևորվել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հավակնոտ բարեփոխումներին ԵՄ շարունակական աջակցությունը։

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային կայունության հարցերի։ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման հարցում ՀՀ տեսլականը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայերի կարիքների և իրավունքների հասցեագրմանն ուղղված ՀՀ կառավարության քայլերը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները մայիսի 21-ին

10:33 21.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 21-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 433 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 439 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․72 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․86 դրամ: ...

Մեկնարկել է Միրզոյանի և Լավրովի առանձնազրույցը

10:24 21.05.2025

Մեկնարկել է Միրզոյանի և Լավրովի առանձնազրույցը

ՀՀ ԱԳՆ-ում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առանձնազրույցը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 20-21-ը

10:20 21.05.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 20-21-ը

Բացահայտվել է 120 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 30 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 18 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 11 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 9 դեպք՝ խարդախության, 5 դեպք՝ հոգեկան ներգործության, 4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 3 […] ...

Համագործակցությունը կընդլայնվի՝ ընդգրկելով նոր ուղղություններ․ ՆԳ նախարարն ընդունել է Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

10:08 21.05.2025

Համագործակցությունը կընդլայնվի՝ ընդգրկելով նոր ուղղություններ․ ՆԳ նախարարն ընդունել է Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

Մայիսի 20-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսին։ Նախարարը ողջունելով դեսպանին՝ կարևորել է երկկողմ, ինչպես և ԵՄ շրջանակներում առկա համագործակցությունը։ Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՆԳ նախարարության կայացման, ինչպես նաև ենթակա ծառայություններում ընթացող բարեփոխումների ընթացքը։ Այդ համատեքստում նախարար Սարգսյանը նշել է, որ մի շարք […] ...

Ճապոնիայի գյուղատնտեսության նախարարը հրաժարական է տվել բրնձի մեկնաբանությունների պատճառով

10:00 21.05.2025

Ճապոնիայի գյուղատնտեսության նախարարը հրաժարական է տվել բրնձի մեկնաբանությունների պատճառով

Ճապոնիայի գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնաբուծության նախարար Տակու Էտոն հրաժարական է տվել՝ բրնձի մասին իր արած մեկնաբանությունների հետ կապված լուրջ հակասությունների պատճառով, որոնք արժանացել են հասարակության սուր քննադատությանը: Իր որոշման մասին լրագրողներին հայտնել է ինքը՝ քաղաքական գործիչը։ Kyodo լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թափուր պաշտոնը կզբաղեցնի բնակչության շրջանում սիրված երիտասարդ քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Ջունիչիրո Կոիզումիի որդին՝ […] ...

Հայաստանում կառուցվում է հաշմանդամություն ունեցող անձանց համար պետական առաջին անկախ կյանքի կենտրոնը

09:54 21.05.2025

Հայաստանում կառուցվում է հաշմանդամություն ունեցող անձանց համար պետական առաջին անկախ կյանքի կենտրոնը

Հայաստանում կառուցվում է հաշմանդամություն ունեցող անձանց համար պետական առաջին անկախ կյանքի կենտրոնը, տեղեկացնում են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։ «Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում մեկնարկած աշխատանքներին հետևելու նպատակով շինարարական հրապարակ են այցելել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի […] ...

BACK_TO_TOP