Տոկիոն, Վաշինգտոնը և Սեուլը Հյուսիսային Կորեայից պահանջել են հրաժարվել արբանյակի արձակումից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+18.09 oC

Տոկիոն, Վաշինգտոնը և Սեուլը Հյուսիսային Կորեայից պահանջել են հրաժարվել արբանյակի արձակումից

10:34 21.11.2023

Ճապոնիայի, ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի բարձրաստիճան դիվանագետները, որոնք պատասխանատու են ԿԺԴՀ-ի հետ կապված հարցերի համար, երեքշաբթի հեռախոսազրույց են ունեցել՝ կապված Հյուսիսային Կորեայի՝ ռազմական լրտեսական արբանյակ արձակելու մտադրության հետ և կոչ են արել Փհենյանին հրաժարվել արձակումից, հայտնել է Ճապոնիայի ԱԳՆ-ն։

ԿԺԴՀ-ում ԱՄՆ հատուկ ներկայացուցչի տեղակալ Չոնգ Պակը, Կորեական թերակղզում Հարավային Կորեայի ԱԳՆ խաղաղության և անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիմ Գոնը և Ճապոնիայի ԱԳՆ Ասիայի և օվկիանոսի հարցերով դեպարտամենտի ղեկավար Հիրոյուկի Նամազուն հեռախոսազրույց են ունեցել՝ կապված նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 1-ը ռազմական լրտեսական արբանյակ արձակելու Փհենյանի մտադրության հետ։

«Կողմերը հաստատել են, որ Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը, նույնիսկ եթե նպատակը արբանյակի արձակումն է, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի խախտում է, որն արգելում են Հյուսիսային Կորեային բալիստիկ հրթիռների տեխնոլոգիա արձակել, և վճռականորեն կոչ արեցին Հյուսիսային Կորեային դադարեցնել այն», – ասված է հայտարարության մեջ։

Բացի դրանից, կողմերը հաստատել են սերտ համագործակցությունը երկկողմ և եռակողմ ձևաչափով՝ տարածաշրջանի անվտանգությունն ապահովելու համար։

Ավելի վաղ Ճապոնիայի ծովային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ Հյուսիսային Կորեայից ծանուցում է ստացել, որ նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում արբանյակով հրթիռ է արձակելու:

Ակնկալվում է, որ հրթիռի բեկորները ընկնելու են Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս՝ Հյուսիսային Կորեայից հարավ-արևմուտք՝ Դեղին ծովում և Ֆիլիպինների արևելքում գտնվող երկու կետերում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երեխաների ինքնավնասող վարքագիծ․ ազդակ, որը չի կարելի անտեսել. մասնագետ

23:59 20.05.2025

Երեխաների ինքնավնասող վարքագիծ․ ազդակ, որը չի կարելի անտեսել. մասնագետ

Վերջին տարիներին մասնագետները նշում են դեռահասների շրջանում ինքնավնասող վարքագծի (selfharm) դեպքերի աճ։ Այս երևույթը լուրջ խնդիր է երեխաների հոգեկան առողջության ոլորտում և պահանջում է ծնողների, մանկավարժների և առողջապահական ոլորտի մասնագետների հատուկ ուշադրությունը։ Այս մասին հայտնում է հոգեբույժ Գևորգ Փաշիկյանը։ Ի՞նչ է ինքնավնասող վարքագիծը: Ինքնավնասումը մարմնին միտումնավոր վնաս հասցնելու գործողություն է` առանց ինքնասպանության միտումների։ Ամենահաճախ հանդիպող […] ...

Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը այսուհետ կներկայացնի Հայաստանը

23:53 20.05.2025

Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը այսուհետ կներկայացնի Հայաստանը

Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգն այսուհետև կներկայացնի Հայաստանը, Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիան հաստատել է տեղափոխությունը: Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ սպորտային զույգ կունենա գեղասահքի մրցումներում: Նրանք սեպտեմբերին Պեկինում կմասնակցեն օլիմպիական վարկանիշային մրցաշարի: 21-ամյա Ակոպովան և 26-ամյա Ռախմանինը ռուսական գեղասահքի դպրոցի սաներ են, միասին հանդես են գալիս 2020 թվականից և մարզվում են Սոչիում՝ անվանի Ֆեդոր Կլիմովի […] ...

Ուսուցչի հաջողության ճանապարհը

23:44 20.05.2025

Ուսուցչի հաջողության ճանապարհը

Աշակերտը միշտ իրավացի է. այս սկզբունքով է առաջնորդվում ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Արմեն Ստեփանյանը։ Նրա դասերը կառուցված են փոխադարձ հարգանքի, հետաքրքրության և շարունակաբար զարգանալու պատրաստակամության վրա։ Արմեն Ստեփանյանը երբեք չի դադարում սովորել, ինքնակրթվել և նոր մոտեցումներ բերել դասարան։ Կամավոր ատեստավորումն անցել է հաջողությամբ. բարձր արդյունքները վկայում են նրա հետևողական աշխատանքի, մասնագիտական պատրաստվածության և […] ...

Կոտայքում բախվել են «Nissan Pathfinder»-ը ու «Kia Optima»-ն, ինչի հետևանքով վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանը. կա տուժած

23:37 20.05.2025

Կոտայքում բախվել են «Nissan Pathfinder»-ը ու «Kia Optima»-ն, ինչի հետևանքով վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանը. կա տուժած

Մայիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Աբովյան քաղաքից դեպի Ջրաբեր գյուղ տանող ավտոճանապարհին բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 43-ամյա Աբրահամ Ա․-ի վարած «Nissan Pathfinder» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 40-ամյա Վախթանգ Ա․-ի վարած «Kia Optima» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը և […] ...

Հայաստանի և ԱՄԷ ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին

23:28 20.05.2025

Հայաստանի և ԱՄԷ ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին

Մայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնել են հհ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են բարձր մակարդակում քաղաքական երկխոսության և երկկողմ գործընկերության ընդլայնման ուղղությամբ իրականացվող քայլերը: Նախարար Միրզոյանն ընդգծել է ՀՀ և ԱՄԷ միջև համագործակցության զարգացման նշանակալի ներուժը և […] ...

Մայիսյան գյուղի սկզբնամասում բախվել են ավտոմեքենաներ.  վարորդներից մեկը մահացել է

23:21 20.05.2025

Մայիսյան գյուղի սկզբնամասում բախվել են ավտոմեքենաներ. վարորդներից մեկը մահացել է

Մայիսի 20-ին, ժամը 18:53-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մայիսյան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz C», «Kia» և «Mercedes-Benz E» մակնիշների ավտոմեքենաները․ «Kia» մակնիշի ավտոմեքենայի վարորդը […] ...

BACK_TO_TOP