12:56 21.11.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Երևան քաղաք՝
10:00-16:00 Նորք Մարաշ՝ Հովսեփյան փ. 6/10 առանձնատուն, Պետական Առողջապահության գործակալություն, թիվ 5 պոլիկլինիկա, Նորքի Այգիներ փ. 243, 247 առաձնատներ, «Երկրաբանության» ինստիտուտ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00-16:00 Ջրաշեն 1 և 2 փողոցներ,
11:00-17:00 Բայրոնի փ. 1/1, 3, 10/5 շենքեր, Իսահակյան փ. 18 շենք, Մաշտոցի պող. 5, 5ա, 5բ, 5գ, 5դ, 14 շենքեր, Խորենացու փ. 2, 4, 25, 25ա, 27, 27ա շենքեր, Սարյան փ. 36, 38, 40, 40ա շենքեր, Դեղատան փ. 15 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կաշեգործների փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Թբիլիսյան խճ. 3, 3/2, 3/3, 3/14, 5, 5/1, 7, 7/16, 13/1 շենքեր և 7/9-7/17 առանձնատներ, Քանաքեռ ՀԷԿ թաղ. 5-300 առանձնատներ, Ղափանցյան փ. 11/11-185 առանձնատներ, Հ․Էմինի փ. 99-120 առանձնատներ, Բաղրամյան պող. 1, 28, 30, 42, 44, 46, 48, 50, 50ա, 50բ շենքեր, Լեռ Կամսարի փ. 4 շենք, Լեռ Կամսարի փ. 1-15 առանձնատներ, թիվ 76 դպրոց, Դրոյի փ. 3 շենք, Դ․Անհաղթի փ. 23, 23/1, 23/20 շենքեր, Զեյթունի 10փ. 2 շենք, Վ․Վահյան փ. 17 առանձնատուն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Արմավիրի մարզ՝
11:00-14:00 Արմավիր քաղաք մասնակի և Նորավան գյուղ,
Կոտայքի մարզ՝
10։00-12:00 Ծաղկաձոր քաղաք՝ Մայիսյան, Փահլավունյանց, Մհեր Մկրտչյան, Սարալանջի, Չարենցի փողոցներ, Ոստիկանություն, Դպրոց, Մանկապարտեզ, «Ոսկու աշխարհ» հյուրանոց, «Սոֆիա Առաքելյան» ՍՊԸ, «Միքայել Վարդանյան», «Բրյուսով», «Ադոմաս», «Կուսաստան-Հայաստան» հանգստյան տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11։00-14:00 Առինջ գյուղ մասնակի,
Գեղարքունիքի մարզ`
10։00-16։00 Կարճաղբյուր գյուղ, «Սևանի Իշխան» ՓԲԸ, զինմաս և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Յուքոմ», «Վիվա-ՄՏՍ» և «Թիմ Տելեկոմ» ընկերությունների բջջային օպերատորների կայաններ,
11։00-15:00 Վարդենիկ բնակավայր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ծաղկաշեն գյուղն ամբողջությամբ, «Ալիք» գազալցակայան, Հացառատ թաղամաս մասնակի, Հացառատի թիվ 8 դպրոց, Հացառատի մանկապարտեզ, Հացառատի «գլանոց» կոչվող տարածք, Գանձակ գյուղն ամբողջությամբ, Գանձակի ջրմուղ, Գանձակի «կարտոֆիլի պահեստներ» կոչվող տարածք,
Արարատի մարզ՝
10։00-14։00 Հովտաշատ գյուղ մասնակի,
10:30-12:30 Արտաշատ քաղաք` Մխչյան փողոց մասնակի,
Վայոց Ձորի մարզ՝
10:30-12:30 Եղեգնաձոր քաղաք՝ Արսենյան, Նարեկացու, Շահումյան, Անդրանիկի, Միկոյան փողոցներ մասնակի, Սերս գյուղ մասնակի,
Լոռու մարզ`
10:00-14:00 Մարց և Քարինջ գյուղեր,
Շիրակի մարզ`
11:30-13:30 Գյումրի քաղաք՝ Սունդուկյան, Պուշկինի, Ս. Համբարձումյան փողոցներ, Շիրազի փողոց՝ Բագրատունյաց հրապարակին հարող հատված, Ռիժկովի փողոցի արևելյան հատված, Հաղթանակի պողոտայի սկզբնամաս՝ Բագրատունյաց հրապարակին հարող հատված, Շիրակի մարզային դատախազություն, «Վիվա-ՄՏՍ» ընկերության գրասենյակ, «Ֆասթ կրեդիտ» ընկերության գրասենյակ, «Կառոնա» սուպերմարկետ, «Հացատուն», «Ֆուդ թայմ» և «Ֆայտոն» ոչ բնակիչ-բաժանորդներ:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
14:36 15.05.2025
Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրից օգտվելու հնարավորությունը կկրկնապատկվիԱյսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Գործադիրը որոշում է կայացրել՝ ուղղված քաղաքաշինության ոլորտում գործող սուբյեկտների համար իրավահավասար պայմանների ստեղծմանը, ոլորտի արմատական բարեփոխմանը (կառույցների ինֆորմացիոն մոդելավորման նախագծերի մշակումից մինչև կառուցապատման ծրագրեր)՝ քաղաքաշինական սուբյեկտների միջև՝ Պատվիրատու-Կապալառու հարաբերությունների հստակեցմանը, վստահության ամրապնդմանը, քաղաքաշինական օբյեկտների որակական ցուցանիշների բարձրացմանը, գնահատման իրական ծախսերի […] ...
14:25 15.05.2025
Կառավարությունը հավանության է արժանացրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծըՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախագիծը: Օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։ Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ այն բարձրագույն կրթության և գիտության ոլորտի ինստիտուցիոնալ բարեփոխման «ողնաշարն» է: […] ...
14:10 15.05.2025
ՏՀԶԿ Հանրային բարեվարքության ցուցիչների նախաձեռնության փորձագետներն այցելել են Հայաստանի ՀանրապետությունԱրդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը բացման խոսքով է հանդես եկել մայիսի 13-ին և 14-ին Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հանրային բարեվարքության ցուցիչների փորձագետների հետ կայացած հանդիպումներում, որոնց շրջանակներում քննարկվել են մի շարք հարցեր: Գևորգ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին ներկայացված դրական գնահատականների և իրականացված աշխատանքի համար: Միաժամանակ՝ վերահաստատել է ՀՀ կառավարության կողմից հակակոռուպցիոն քաղաքականության […] ...
14:08 15.05.2025
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահի հետՊաշտոնական այցով Ղազախստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Աստանայում հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաեւի հետ: ՀՀ ԱԺ նախագահը գոհունակությամբ արձանագրել է, որ Հայաստանի եւ Ղազախստանի խորհրդարանների համագործակցությունը կայուն բնույթ է կրում: Քննարկումների առանցքում են եղել տարածաշրջանային զարգացումներին եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման գործընթացին վերաբերող հարցերը: ԱԺ նախագահը […] ...
13:49 15.05.2025
Պեսկովը պատասխանել է Պուտինի՝ Թուրքիայում բանակցություններին ներկա լինելու մասին հարցինՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը CNN-ի հետ զրույցում բացառել է Վլադիմիր Պուտինի ներկայությունը Ուկրաինայի հետ Թուրքիայում կայանալիք բանակցություններին։ «Ոչ», – պատասխանել է նա, երբ հարցրին, թե հնարավո՞ր է, որ Պուտինը ժամանի Ստամբուլ։ Այսօր Ստամբուլում սպասվում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև վերջին երեք տարվա ընթացքում առաջին բանակցությունները: ...
13:40 15.05.2025
Զելենսկին ժամանել է ԱնկարաԹուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա։ Զելենսկիին դիմավորել են ուկրաինացի և թուրք պաշտոնյաներ, այդ թվում՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրադադարի կոչ կանի Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ, ավելի վաղ հայտնել էր Թուրքիայի նախագահի վարչակազմը։ ...