Կառավարությունն առաջարկում է անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերի համար սահմանել նոտարական վավերացման պարտադիր պահանջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+18.88 oC

Կառավարությունն առաջարկում է անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերի համար սահմանել նոտարական վավերացման պարտադիր պահանջ

15:51 21.11.2023

Գործադիրն առաջարկում է օրենսդրական փոփոխություն կատարել՝ անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերի համար սահմանելով նոտարական վավերացման պարտադիր պահանջ՝ առանց բացառության:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ արտահերթ նիստում:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանի խոսքով միաժամանակ նախատեսվում է վերացնել նաեւ Կադաստրի կոմիտեի կողմից նշված գործարքները Կառավարության որոշմամբ սահմանված օրինակելի ձեւով կնքելու իրավասությունը: Նախագծի ընդունումից հետո կառաջարկվի նաեւ ուժը կորցրած ճանաչել Կառավարության որոշմամբ սահմանված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի օրինակելի ձեւը:

Գերատեսչության ներկայացուցչի խոսքով նախագծի ընդունումը կնպաստի անշարժ գույքի նվիրատվության գործարքների մասով քաղաքացիների եւ պետության իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանը՝ հաշվի առնելով, որ նոտարներն ունեն առավել լայն լիազորություններ զսպելու հնարավոր շինծու գործարքների կնքման ռիսկը: Առանձին դեպքերում նաեւ կբարձրանա փողերի լվացման դեպքերի կանխման արդյունավետությունը:

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը զեկուցողից հետաքրքրվել է՝ նոտարներին վերը նշված գործիքը վերապահելու պատճառով ռիսկեր չեն առաջանա՞, որ վերջիններս դրանք ոչ իրավաչափ կկիրառեն:

Փոխխոսնակի հարցին ի պատասխան՝ գերատեսչության ներկայացուցիչը նշել է, որ յուրաքանչյուր իրավիճակում կարող է լինել անձի կամ պաշտոնատար անձի սուբյեկտիվություն: «Նոտարի կողմից որեւէ գործարք կասկածի տակ դնելով՝ գործընթացը չի ավարտվելու: Դա լինելու է ոչ թե վերջնական որոշում, այլ ազդակ, որը ստուգվելու է մի քանի ֆիլտրերով»,- նշել է զեկուցողը՝ հավելելով, որ նախագիծն ազնիվ եւ պարկեշտ քաղաքացուն որեւէ անհանգստություն չի պատճառելու:

Արձագանքելով զեկուցողի պատասխանին՝ Հակոբ Արշակյանը հետաքրքրվել է, թե արդյոք հավասարակշռվելու է գործընթացը:

«Ցանկացած նոտար պետք է իմանա, որ խնդրահարույց գործարքը դատարան չուղարկելու համար պատասխանատվություն է կրելու, ոչ խնդրահարույց գործարքի համար բյուրոկրատական քաշքշուքի ստեղծումը եւս պատժելի պետք է լինի»,- նկատել է Հակոբ Արշակյանը:

Արա Մկրտչյանը հայտնել է, որ նախագծով նոտարներին որեւէ լրացուցիչ հսկողական գործառույթ չի տրամադրվում:

«Սահմանված է, որ նոտարն իրավունքով պետք է ուսումնասիրի հաճախորդին ու գործարքի նպատակը, ինչպիսի իրավունք ու պարտավորություն չունի Կադաստրի կոմիտեն: Այդ է պատճառը, որ նվիրատվությունների գործընթացն ուզում ենք փոխանցել նոտարների դաշտ»,- ասել է փոխնախարարն ու տեղեկացրել, որ նոտարների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնում է Արդարադատության նախարարությունը, ինչը հնարավորություն կտա գործընթացները հնարավորինս ճիշտ կազմակերպել:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը տարակուսանք է հայտնել՝ նշելով, որ նախագիծը չի փարատելու վերը նշված ռիսկերը:

Պատգամավորի նկատառմանն ի պատասխան՝ Արա Մկրտչյանը նշել է. «Ե՛վ «Նոտարիատի մասին» օրենքով, ե՛ւ «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման մասին» օրենքով նոտարն ուղղակի պարտավորություն ունի ուսումնասիրել ինչպես հաճախորդին, այդպես էլ գործարքը: Նա պարտավոր է պարզել տվյալ գործարքի իրական նպատակը, այն համապատասխանո՞ւմ է արդյոք ընտրված ձեւին՝ նվիրատվությանը. ռիսկերը կառավարելն այս ձեւով շատ ավելի արդյունավետ կլինի»,- ասել է Արա Մկրտչյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դիլիջանի թունելի հիմնանորոգման նախագծի փոխարեն կմշակվի նոր թունելի կառուցման նախագիծ

15:04 15.05.2025

Դիլիջանի թունելի հիմնանորոգման նախագծի փոխարեն կմշակվի նոր թունելի կառուցման նախագիծ

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Վարկ թիվ 3449-ARM. Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր. Վարկային համաձայնագրի փոփոխություններ (թիվ 3)» նամակ-համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ծրագրի նպատակն է՝ Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Քոբայր-Բագրատաշենի սահմանային անցակետ 51․74 կմ երկարությամբ կմ 38+450 – կմ 90+191 հատվածի (այսուհետ՝ Ճանապարհահատված) հիմնանորոգում/վերակառուցումը, ինչպես […] ...

SHANTNEWS

15:00 15.05.2025

SHANTNEWS

Հայաստանի Հանրապետության և Սողոմոնի Կղզիների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատում

14:57 15.05.2025

Հայաստանի Հանրապետության և Սողոմոնի Կղզիների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատում

Մայիսի 14-ին Նյու Յորքում ՀՀ Մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը և Սողոմոնի Կղզիների մշտական ներկայացուցիչ Ջեյն Մուգաֆալու Քաբուի Վեատարան ստորագրել են Համատեղ կոմյունիկե Հայաստանի Հանրապետության և Սողոմոնի Կղզիների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին։ ...

Մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումները կիրականացվեն 1 դեղաչափ սխեմայով

14:51 15.05.2025

Մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումները կիրականացվեն 1 դեղաչափ սխեմայով

Կառավարության որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «2021-2025 թվականների իմունականխարգելման ազգային ծրագիրը և իմունականխարգելման ազգային ծրագրի գերակա միջոցառումների ցանկը» պետական ծրագիրը հաստատելու մասին» որոշման մեջ կկատարվեն փոփոխություններ: Հաշվի առնելով պատվաստումների կարևորությունը և արդյունավետությունը վարակիչ հիվանդությունների, ինչպես նաև քաղցկեղի, մասնավորապես՝ արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման գործընթացում, Հայաստանի Հանրապետությունում Պատվաստումների ազգային օրացույցում դեռևս 2017 թվականից ներդրվել […] ...

Արշակ Չոբանյանի հիշատակին նվիրված հուշատախտակի բացում Փարիզի 9-րդ շրջանում

14:47 15.05.2025

Արշակ Չոբանյանի հիշատակին նվիրված հուշատախտակի բացում Փարիզի 9-րդ շրջանում

Մայիսի 14-ին Փարիզի 9-րդ շրջանի Ժան-Բատիստ Սայ 9 հասցեում բացվեց հուշատախտակ՝ նվիրված հայազգի մտավորական, Ֆրանսիայում Արմենոֆիլ շարժման առաջամարտիկ, բանաստեղծ և գրաքննադատ Արշակ Չոբանյանի հիշատակին։ Երկար տարիներ շարունակ Փարիզի պատմական այս թաղամասում է ապրել Արշակ Չոբանյանը։ Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը, Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետ Դելֆին Բյուրկլին, Հիշատակի և վետերանների հարցերով […] ...

Կապահովվի վարորդական վկայականի ստացման թվայնացման գործընթացը

14:40 15.05.2025

Կապահովվի վարորդական վկայականի ստացման թվայնացման գործընթացը

Գործադիրը հավանություն է տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրենքների նախագծերով առաջարկվում է հնարավորություն տալ ՀՀ տարածքում երթևեկել առանց հաշվառման վկայագրի և վարորդական վկայականի […] ...

BACK_TO_TOP