11:03 30.11.2023
Ալմաթիի հյուրատանը բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել. այդ մասին նոյեմբերի 30-ին Telegram ալիքում հայտնել է քաղաքապետարանը:
Հրդեհը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես ժամը 05:33-ին Ադի Շարիպովի փողոցում գտնվող եռահարկ շենքի նկուղում: Նկուղն օգտագործվել է որպես հյուրատուն։ Հրդեհի տարածքը կազմել է մոտ 30 քմ։
Հրդեհի վայրից տարհանվել է 59 մարդ, որոնցից երեքը հոսպիտալացվել են։
«Մոտակա դպրոցի շենքում ժամանակավոր տեղավորվել է 56 մարդ։ Տրամադրվում է տաք սնունդ, անհրաժեշտ հոգեբանական օգնություն։ Տարածաշրջանի հյուրանոցներում տեղավորումը կիրականացվի մեկ ժամվա ընթացքում»,- ասվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։
Ինչպես հայտնել է Ալմաթիի արտակարգ իրավիճակների ղեկավար Նուրլան Աթիգաևը, հյուրատան բնակիչները Ուզբեկստանի, Պակիստանի, Ռուսաստանի և Ղազախստանի քաղաքացիներ են եղել։
Նախնական վարկածով՝ հյուրերը թունավորվել են շմոլ գազից։ Ըստ ականատեսների՝ հյուրատանը բռնկված հրդեհի հնարավոր պատճառը եղել է ներքնակը, որը բռնկվել է։
18:20 22.05.2025
ԱԽ քարտուղարն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալին18:20 22.05.2025
ԱԽ քարտուղարն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալինՄայիսի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդային: Զրուցակիցները երկուստեք բարձր են գնահատել երկու երկրների միջև ձևավորված քաղաքական երկխոսությունը և պատրաստակամություն հայտնել զարգացնել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությունը: ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները և ընդգծել, որ ՀՀ-ն հաստատակամ է շարունակելու ժողովրդավարական բարեփոխումների ուղին: […] ...
18:16 22.05.2025
Կևին Դե Բրույնեին երկու առաջարկ է արվելԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն առաջիկա օրերին ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի։ Այս մասին հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն: Բելգիացին երկու առաջարկ ունի: Ամերիկյան «Չիկագո Ֆայրը» դեռևս ապրիլին առաջարկ է արել Դե Բրույնեին: Կա նաև «Նապոլիի» տարբերակը: Իտալական ակումբը համաձայնություն ստանալու դեպքում ցանկացած պահի կարող է բավարարել ֆուտբոլիստի պահանջներն ու պայմանագիր առաջարկել նրան: ...
18:11 22.05.2025
Անահիտ Մանասյանն այցելել է Խոզնավար և Խնածախ բնակավայրերՍյունիքի մարզ իրականացրած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 21-ին այցելել է Տեղ խոշորացված համայնքի Խոզնավար և Խնածախ բնակավայրեր։ Այցի նպատակն էր տեղում մարդու իրավունքների վիճակին ծանոթանալը և փաստահավաք աշխատանքներ իրականացնելը: Համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի ուղեկցությամբ սահմանամերձ բնակավայրերում Պաշտպանն ու աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպել են բնակիչների հետ, լսել նրանց մտահոգող հարցերը, ինչպես նաև […] ...
18:03 22.05.2025
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Լեհաստան երկկողմ օրակարգինՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդայի գլխավորած պատվիրակությանը, որը Երևան է ժամանել Հայաստանի և Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ներկայիս աշխարհաքաղաքական փոփոխությունների պայմաններում առկա մարտահրավերների շուրջ՝ շեշտելով դրանց հաղթահարման նպատակով արժեքահեն, համախոհ գործընկերությունների ամրապնդման կարևորությունը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել […] ...
17:54 22.05.2025
Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել Կառուցապատողների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հերթական հանդիպումըՔաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ կոմիտեում տեղի է ունեցել Կառուցապատողների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հերթական հանդիպումը։ Քննարկվել են համագործակցության օրակարգում ընդգրկված ուղղություններով կատարված աշխատանքները, հստակեցվել հաջորդ քայլերը։ Անդրադարձ է եղել քաղաքաշինական մի շարք նորմերի արդիականացմանը, ԵՄ նորմերի տեղայնացման գործընթացում հնարավոր համագործակցությանը, վերանորոգված բնակարաններով շենքի հանձնման կարգավորումների մշակմանը, քաղաքաշինական ընթացակարգերի վերանայմանը և պարզեցմանը։ Դիտարկվել են […] ...