23:45 01.12.2023
Ս․թ․ նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 1-ը Հաագայում տեղի ունեցավ Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) մասնակից պետությունների համաժողովի 28-րդ նստաշրջանը։ Համաժողովին մասնակցող հայկական պատվիրակության կազմում էին ՔԶԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Վ․ Բիյագովը, ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային անվտանգության վարչության խորհրդական Ա․ Հովհաննիսյանը և ՔԶԱԿ-ում ՀՀ ՄՆ երրորդ քարտուղար Վ․ Քալաեջյանը։
Համաժողովին հնչեցվեց Հայաստանի ազգային հայտարարությունը, որում ընդգծվում էր Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի նշանակալի դերը՝ զանգվածային զենքերի չտարածման և դրանց ոչնչացմանն ուղղված միջազգային օրակարգում, Հայաստանի հանձնառությունը կոնվենցիայի արդյունավետ կիրարկման հարցում, ինչպես նաև ՔԶԱԿ շրջանակներում փոխշահավետ համագործակցության կարևորությունը։
ՔԶԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն իր ելույթում ընդգծեց նաև ոչ պետական դերակատարների կողմից առկա վտանգին դիմակայելու, քիմիական ահաբեկչության դեմ պայքարի և Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի համընդհանուրացման կարևորությունը։
Նստաշրջանի ընթացքում տեղի ունեցան ՔԶԱԿ Գործադիր խորհրդի կազմում Արևելյան Եվրոպայի խմբի ներկայացուցիչների ընտրություններ, որի արդյունքում ընտրվեցին Լեհաստանի, Լիտվայի և Ուկրաինայի ներկայացուցիչները, ինչպես նաև հաստատվեց ՔԶԱԿ երկամյա բյուջեի ու ծրագրի նախագիծը։
15:15 21.05.2025
«Լիվերպուլից» կարող է հեռանալ միանգամից երեք հարձակվողԱմռանը «Լիվերպուլից» կարող է հեռանալ միանգամից երեք հարձակվող, սոցցանցերում հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։ Սաուդյան Արաբիայից ակտիվ քայլեր են ձեռնարկում` Դարվին Նունյեսին ձեռք բերելու համար։ Ուրուգվայցին դեռ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող էր տեղափոխվել մերձավորարևելյան երկիր, սակայն անգլիական ակումբը հրաժարվեց նրա տրանսֆերային իրավունքը վաճառելուց։ Կա հավանականություն, որ Նունյեսի հետ «Լիվերպուլից» կհեռանան նաև Դիոգու Ժոտան ու […] ...
15:07 21.05.2025
«Արքայապատում». Ալ. Շիրվանզադեի անվան դպրոցի սաների մշակութային վերջին զանգըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024-2025 ուսումնական տարին հայտարարել է մշակութային կրթության տարի, որի շրջանակում հանրակրթական ուսումնական հաստատություններն իրականացնում են նախագծային աշխատանքներ՝ համադրելով կրթությունն ու մշակույթը: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Ոսկեվազ գինու գործարանի տարածքում ներկա է եղել Երևանի Ալ. Շիրվանզադեի անվան թիվ 21 հիմնական դպրոցի 9-րդ Ա դասարանի աշակերտների նախագծային աշխատանքի […] ...
14:53 21.05.2025
Դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ «բջջային օպերատորների անունից» ստացվող զանգերի հիման վրա գործողություններ կատարելուցՎերջին ամիսներին տարածում է ստացել համակարգային հափշտակության նոր դրսևորում. հեռախոսային հավելվածներով («WhatsApp», «Facebook», «Telegram» և այլն) կամ տարբեր հեռախոսահամարներից զանգահարում են քաղաքացիներին, ներկայանում որպես Հայաստանի Հանրապետությունում գործող կապի օպերատորների աշխատակից և 5G ինտերնետ կարգավորումները թարմացնելու նպատակով՝ հրահանգում են մուտք գործել տարբեր ծրագրեր: Մուտք գործելուց հետո, հանցավորները հասանելիություն են ստանում քաղաքացու բջջային հեռախոսում առկա տվյալներին (էլեկտրոնային […] ...
14:43 21.05.2025
Անմիջապես կավարտեմ կարիերաս, եթե թենիսում պարգևավճար չլինի․ Մեդվեդև2021 թվականին ԱՄՆ-ի բաց առաջնությունը հաղթած Դանիել Մեդվեդևը հայտարարել է, որ թենիս չի խաղա, եթե մրցաշարերին մասնակցելն անվճար լինի: «Եթե թենիսում խաղերը հաղթելու համար գումար այլևս չվճարեն, անմիջապես կավարտեմ կարիերաս: Ինձ համար թենիսն աշխատանք է: Ես կգնայի այլ աշխատանք փնտրելու, որտեղ գումար կվաստակեի: Դժվար թե նման փողեր կարողանայի այլ վայրում աշխատել, բայց ինչ-որ բան կստացվեր»,- […] ...
14:35 21.05.2025
Սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվող 21-ամյա երիտասարդը ձերբակալվեցՔրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայիսի 19-ին ժամը 15.45-ին, հայտնաբերվել և ձերբակալվել է Երևանի բնակիչ 21-ամյա երիտասարդը: Նա հետախուզվում էր սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: ...