Այս պահի դրությամբ մատակարարում չի եղել․ փոխնախարարը՝ ՌԴ-ի կողմից ՀՀ- ին զենք մատակարարելու մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+25.09 oC

Այս պահի դրությամբ մատակարարում չի եղել․ փոխնախարարը՝ ՌԴ-ի կողմից ՀՀ- ին զենք մատակարարելու մասին

15:37 04.12.2023

Ռուսաստանը 400 միլիոն դոլար վճարված գումարի դիմաց Հայաստանին որևէ սպառազինություն դեռ չի մատակարարել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը վճարված գումարի դիմաց Հայաստանի սպառազինություն մատակարարե՞լ է և արդյոք քննարկվո՞ւմ է միջազգային հարթակներում Ռուսաստանին դրա համար դատի տալու հարցը։

«Գիտեմ, որ այս պահի դրությամբ մատակարարում չի եղել։ Կարծում եմ, որ հերթը դրան ( դատի տալուն-խմբ.) չի հասնի և գործընկերային մթնոլորտում հարցը կլուծվի»,- ասաց Սարգսյանը։

Հարցին, թե հայկական կողմը դեռ ակնկալիք ունի՞ վճարված գումարի դիմաց զենքը ստանալու, Սարգսյանը պատասխանեց․ «Հույս միշտ կա»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Արքայապատում». Ալ. Շիրվանզադեի անվան դպրոցի սաների մշակութային վերջին զանգը

15:07 21.05.2025

«Արքայապատում». Ալ. Շիրվանզադեի անվան դպրոցի սաների մշակութային վերջին զանգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024-2025 ուսումնական տարին հայտարարել է մշակութային կրթության տարի, որի շրջանակում հանրակրթական ուսումնական հաստատություններն իրականացնում են նախագծային աշխատանքներ՝ համադրելով կրթությունն ու մշակույթը: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Ոսկեվազ գինու գործարանի տարածքում ներկա է եղել Երևանի Ալ. Շիրվանզադեի անվան թիվ 21 հիմնական դպրոցի 9-րդ Ա դասարանի աշակերտների նախագծային աշխատանքի […] ...

SHANTNEWS

15:00 21.05.2025

SHANTNEWS

Դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ «բջջային օպերատորների անունից» ստացվող զանգերի հիման վրա գործողություններ կատարելուց

14:53 21.05.2025

Դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ «բջջային օպերատորների անունից» ստացվող զանգերի հիման վրա գործողություններ կատարելուց

Վերջին ամիսներին տարածում է ստացել համակարգային հափշտակության նոր դրսևորում. հեռախոսային հավելվածներով («WhatsApp», «Facebook», «Telegram» և այլն) կամ տարբեր հեռախոսահամարներից զանգահարում են քաղաքացիներին, ներկայանում որպես Հայաստանի Հանրապետությունում գործող կապի օպերատորների աշխատակից և 5G ինտերնետ կարգավորումները թարմացնելու նպատակով՝ հրահանգում են մուտք գործել տարբեր ծրագրեր: Մուտք գործելուց հետո, հանցավորները հասանելիություն են ստանում քաղաքացու բջջային հեռախոսում առկա տվյալներին (էլեկտրոնային […] ...

Անմիջապես կավարտեմ կարիերաս, եթե թենիսում պարգևավճար չլինի․ Մեդվեդև

14:43 21.05.2025

Անմիջապես կավարտեմ կարիերաս, եթե թենիսում պարգևավճար չլինի․ Մեդվեդև

2021 թվականին ԱՄՆ-ի բաց առաջնությունը հաղթած Դանիել Մեդվեդևը հայտարարել է, որ թենիս չի խաղա, եթե մրցաշարերին մասնակցելն անվճար լինի: «Եթե թենիսում խաղերը հաղթելու համար գումար այլևս չվճարեն, անմիջապես կավարտեմ կարիերաս: Ինձ համար թենիսն աշխատանք է: Ես կգնայի այլ աշխատանք փնտրելու, որտեղ գումար կվաստակեի: Դժվար թե նման փողեր կարողանայի այլ վայրում աշխատել, բայց ինչ-որ բան կստացվեր»,- […] ...

Սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվող 21-ամյա երիտասարդը ձերբակալվեց

14:35 21.05.2025

Սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվող 21-ամյա երիտասարդը ձերբակալվեց

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայիսի 19-ին ժամը 15.45-ին, հայտնաբերվել և ձերբակալվել է Երևանի բնակիչ 21-ամյա երիտասարդը: Նա հետախուզվում էր սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: ...

Լավրովը պնդում է, թե ՌԴ-ն ու ՀԱՊԿ-ը անմիջապես արձագանքել են Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիային, Միրզոյանը հակադարձում է

14:26 21.05.2025

Լավրովը պնդում է, թե ՌԴ-ն ու ՀԱՊԿ-ը անմիջապես արձագանքել են Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիային, Միրզոյանը հակադարձում է

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պնդում է, որ Ռուսաստանը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը անմիջապես արձագանքել են 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան և միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա հարձակմանը, իսկ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հակադարձում է և շեշտում՝ սա այն հարցերից մեկն է, որի վերաբերյալ Հայաստանի և Ռուսաստանի մեկնաբանությունները տարբերվում են […] ...

BACK_TO_TOP