«Բանտերի խցիկները լեցուցած՝ օրըստօրէ սպանում էին, ոմանք ոչխարի նման պառկեցնելով կը մորթեին». ՀՑԹԻ-ն ներկայացրել է արաբկիրցի տղամարդու հուշագրությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+29.09 oC

«Բանտերի խցիկները լեցուցած՝ օրըստօրէ սպանում էին, ոմանք ոչխարի նման պառկեցնելով կը մորթեին». ՀՑԹԻ-ն ներկայացրել է արաբկիրցի տղամարդու հուշագրությունը

11:18 05.12.2023

ՀՑԹԻ-ին ներկայացրել է արաբկիրցի Հովհաննես Ջաղացպանյանի հուշագրությունը 1915թ-ի հայոց ցեղասպանության օրերից:

Հովհաննես Գրիգորի Ջաղացպանյանը ծնվել է 1880 թ. մարտի 17-ին Խարբերդի նահանգի Արաբկիր քաղաքում ատաղձագործ Գրիգորի ընտանիքում։ Ընտանիքի երեխաներից ավագն էր, ուներ երեք եղբայր և մեկ քույր: Ականատես է եղել ինչպես համիդյան, այնպես էլ 1915 թ. կոտորածներին։ Որոշ ժամանակ եղել է բանտարկված, ապա հաստատվել Սիրիայում, տեղափոխվել Ֆրանսիա՝ Մարսել, և ի վերջո հանգրվանել Խորհրդային Հայաստանում։

ՀՑԹԻ-ն պատմում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Արաբկիրում ողբերգական իրադարձությունները սկսվում են 1915 թ. ապրիլի վերջին, երբ թուրքական իշխանությունները ձերբակալում են տեղի հայ երիտասարդներին և հեղինակություն ունեցող մարդկանց։ Դրան հետևում է մնացած տղամարդկանց ձերբակալությունը, ինչպես նաև անպաշտպան մնացածների նկատմամբ բռնությունները։ Բազմաթիվ մարդկանց խումբ-խումբ տեղահանելով՝ կոտորում են։ Թուրքական իշխանությունները մնացած բնակչությանը՝ կազմված կանանցից ու երեխաներից, տարագրում են հուլիսին:

Այս մասին Հովհաննես Ջաղացպանյանը գրում է. «Առաոտին շատ կաննուխ մի ծայրից սկսած էին տներից դուրս հանիլով տանիլ հաւաքիլ կառավարութիան դրսի բակը, և այնտեղից մահուան դատապարտիալնիրն քշիլով կը տանին լեռնիրից լեռնիր՝ չարաչար միռցնիլու համար, խիղճ կանայք և մանկտիք, արթէն տղամարդ չէր մնացիր, բոլորը հաւաքած էին առաջուց և, տառվածնիրից այլևս յոյս չկար: Բանտերի խցիկները լեցուցած օրըստօրէ միռցնում էին, ոմանք ոչխարի նման պառկէցնիլով կը մորթիին և շատերն ալ քիշերները տանիլով քաղաքից դուրս ձորիրի մէջ սպաննում էին»: Պատերազմի ավարտից հետո, բազմաթիվ վերապրող արաբկիրցիներ վերադառնում են իրենց հայրենի բնակավայրը։ Սակայն վերահաս քեմալական շարժումը ստիպում է արաբկիրցիներին ևս մեկ անգամ լքել հայրենիքը՝ տեղափոխվելով Սիրիա ու Լիբանան, իսկ այնտեղից Ֆրանսիա, Միացյալ Նահանգներ ու Հարավային Ամերիկա: Շատ արաբկիրցիներ հաստատվում են Խորհրդային Հայաստանում։

Հուշագրությունը սկսել է շարադրել 1936 թվականից։ Այն հետաքրքիր մանրամասներ է հաղորդում Արաբկիրում տեղի ունեցած տեղահանությունների ու կոտորածների մասին։ Ուշագրավ է հուշագրության՝ Համիդյան կոտորածներին վերաբերող հատվածը, որտեղ հեղինակը նկարագրում է քրդերի կողմից հայկական թաղամասի վրա հարձակման դրվագները։ Աշխատանքն արժեքավոր է այն առումով, որ վերապրողի տեսանկյունից է ներկայացվում հայոց պատմական հայրենիքի այս հատվածում տեղի ունեցած ողբերգությունը։ Այն կարող է հետաքրքիր լինել Հայոց ցեղասպանությունը տարբեր գիտակարգերով ուսումնասիրողների համար։

Արաբկիրցի Հովհաննես Ջաղացպանյանի հուշագրությունը պահվում է ՀՑԹԻ թանգարանային ֆոնդերում: Այն 2019 թ. ՀՑԹԻ-ին է հանձնել Գրիգոր Ջանիկյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեկ միասնական տեղեկատվական համակարգում կմեկտեղվեն բնակչության ռեգիստրում ներառման ենթակա տվյալները. օրենսդրական փաթեթը քննարկվել է առաջին ընթերցմամբ

17:32 01.07.2025

Մեկ միասնական տեղեկատվական համակարգում կմեկտեղվեն բնակչության ռեգիստրում ներառման ենթակա տվյալները. օրենսդրական փաթեթը քննարկվել է առաջին ընթերցմամբ

Օրենսդրական փաթեթի ընդունմամբ մեկ միասնական տեղեկատվական համակարգում կմեկտեղվեն բնակչության ռեգիստրում ներառման ենթակա տվյալները, եւ պետական մյուս մարմիններն իրենց գործառույթների իրականացման համար կօգտվեն բնակչության ռեգիստրից: Այս մասին ասել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը՝ հուլիսի 1-ին գումարված ԱԺ արտահերթ նիստում ներկայացնելով «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով: Հիմնական զեկուցողի խոսքով ներկայումս բնակչության վերաբերյալ տեղեկատվությունը […] ...

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի գեներալ-նահանգապետ Մերի Սայմոնին

17:26 01.07.2025

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի գեներալ-նահանգապետ Մերի Սայմոնին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի գեներալ-նահանգապետ Մերի Սայմոնին Կանադայի օրվա կապակցությամբ: «Հայաստանը կարևորում է Կանադայի հետ ընդհանուր արժեքների և փոխադարձ հարգանքի վրա խարսխված բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացումն ու խորացումը։ Բարձր ենք գնահատում Կանադայի կողմից ցուցաբերվող աջակցությունը՝ ուղղված ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին»,- մասնավորապես ասվում է ուղերձում: ...

Ձերբակալվածի մոտ մեթամֆետամին ու դանակ կար․ Երևանի պարեկների բացահայտումը

17:20 01.07.2025

Ձերբակալվածի մոտ մեթամֆետամին ու դանակ կար․ Երևանի պարեկների բացահայտումը

Հունիսի 27-ին՝ ժամը 1:30-ին, Երևանի պարեկները Աբելյան փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին են տեղափոխել 26-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են «կրիստալ» տեսակի թմրամիջոց, մոխրացված հետքերով կաթուցիչ, բարդ փականով դանակ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: Երևանի բնակիչ 26-ամյա երիտասարդը ձերբակալվել է: ...

Խոշտանգումների կանխարգելման գործիքակազմերը՝ միջազգային չափանիշներին համապատասխան․ ՆԳՆ փոխնախարարը մասնակցել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված քննարկմանը

17:09 01.07.2025

Խոշտանգումների կանխարգելման գործիքակազմերը՝ միջազգային չափանիշներին համապատասխան․ ՆԳՆ փոխնախարարը մասնակցել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված քննարկմանը

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը հունիսի 26-ին մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած՝ Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված քննարկմանը։ ՄԻՊ Անահիտ Մանասյանը կարևորել է նման ձևաչափով քննարկումները և ընդգծել, որ բոլոր դերակատարների ակտիվ և հետևողական ներգրավվածությունը կարևոր նախապայման է ոլորտում առկա խնդիրները լուծելու և համակարգային բարեփոխումներ իրականացնելու նպատակով։ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը նշել […] ...

52-ամյա կինը գողացած հեռախոսը ներկայացրել է ոստիկանություն

17:03 01.07.2025

52-ամյա կինը գողացած հեռախոսը ներկայացրել է ոստիկանություն

Հունիսի 27-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ մայրաքաղաքի Երվանդ Քոչարի փողոցի սննդի կետերից մեկում գողացել են իր բջջային հեռախոսը։ Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել է Երևանի բնակիչ 52-ամյա կինը։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա հունիսի 29-ին գողոնով հանդերձ եկել է Համայնքային ոստիկանության Մարաշի բաժին։ […] ...

Թուրքիայում կփակվեն կենդանիների բոլոր շուկաները

16:55 01.07.2025

Թուրքիայում կփակվեն կենդանիների բոլոր շուկաները

Թուրքիայի իշխանությունները հրամայել են փակել երկրի բոլոր անասնապահական շուկաները՝ դաբաղ հիվանդության դեպքերի աճի պատճառով, երեքշաբթի օրը հաղորդել է IHA լրատվական գործակալությունը։ Ըստ լրատվամիջոցի՝ Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարությանը կից սննդամթերքի վերահսկողության գլխավոր վարչությունը շտապ հաղորդագրություն է ուղարկել բոլոր 81 նահանգի իր ստորաբաժանումներին՝ կապված Կուրբան Բայրամից հետո (նշվել է հունիսի սկզբին) նկատված դաբաղի վարակի աճի հետ։ […] ...

BACK_TO_TOP