Հնագետները պարզել են, որ Եվրոպայում նեանդերթալցիներն ակտիվորեն որսացել են փղեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+24.09 oC

Հնագետները պարզել են, որ Եվրոպայում նեանդերթալցիներն ակտիվորեն որսացել են փղեր

08:58 08.12.2023

Գուտենբերգի համալսարանի և Լայբնիցի հնագիտության կենտրոնի մի խումբ գերմանացի հնագետներ Նիդերլանդների գործընկերների հետ միասին գտել են մոտ 125 հազար տարի առաջ նեանդերթալցիների շրջանում ուղիղ ժանիքավոր անտառային փղերի (Palaeoloxodon antiquus) համատարած որսի ապացույցներ: Այս մասին վկայում են գերմանական Սաքսոնիա-Անհալթ և Թյուրինգիա շրջանների գտածոները: Հետազոտությունը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences (PNAS) գիտական ​​ամսագրում:

Ուղիղ ժանիքավոր փղերը ապրել են Եվրոպայում և Արևմտյան Ասիայում 781 հազարից մինչև 30 հազար տարի առաջ: Փղերի հասակը հասնում էր չորս մետրի, իսկ քաշը՝ 13 տոննայի, ինչը նրանց դարձրել է իրենց ժամանակի ամենամեծ ցամաքային կենդանիները՝ գերազանցելով մամոնտներին։

Գիտնականներին հաջողվել է հայտնաբերել նեանդերթալյան քարե գործիքների թողած հետքերը փղերի ոսկորների վրա։ Նշումները ցույց են տվել, որ կենդանիներին որսացել և սպանել են։

«Վերջին ոսկորների ուսումնասիրության արդյունքներն այժմ ցույց են տալիս, որ նեանդերթալցիների կողմից այս փղերի որսը մեկանգամյա իրադարձություն չէր, այլ քիչ թե շատ շարունակական գործունեություն», – ասում է հետազոտության համահեղինակ, պրոֆեսոր Սաբինա Գաուդզինսկի-Վինդհաուզերը:

Գիտնականները հաշվարկել են, որ մեկ չափահաս փիղը բավարար էր առնվազն 2,5 հազար չափահաս նեանդերթալցիների մեկ օրվա սնունդ ապահովելու համար։

Ըստ հնագետների՝ այնպիսի մեծ ու արժեքավոր կենդանու որսալու համար, ինչպիսին ուղիղ ժանիքավոր փիղն է, նեանդերթալցիները պետք է հավաքվեին մեծ խմբերով։

Նախկինում հնագետները պարզել էին, որ նեանդերթալցիները որսում էին Եվրասիայի ամենասարսափելի գիշատիչներին՝ քարանձավային առյուծներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ

22:35 01.07.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն գնահատում է Կանադայի կողմից ՀՀ ժողովրդավարությանը, քաղաքական անկախությանն ու տնտեսական զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը […] ...

Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունը

22:22 01.07.2025

Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի հավատում որոշ արևմտյան ներկայացուցիչների՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու ցանկությանը, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն։ «Ես չեմ հավատում, որ Արևմուտքում ցանկանում են ավարտել այս պատերազմը», – ասել է Բելառուսի առաջնորդը հանրապետության Անկախության օրվան նվիրված հանդիսավոր հանդիպման ժամանակ։ ...

Իսրայելի պաշտպանության բանակը Եմենից նոր հրթիռի արձակում է հայտնաբերել

22:12 01.07.2025

Իսրայելի պաշտպանության բանակը Եմենից նոր հրթիռի արձակում է հայտնաբերել

Իսրայելի զինվորականները գրանցել են հրեական պետության ուղղությամբ նոր հրթիռային արձակում, այս անգամ՝ Եմենից, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա տեղեկություններով՝ արձակվել է մեկ հրթիռ, «հակաօդային պաշտպանության համակարգերը աշխատում են սպառնալիքը չեզոքացնելու ուղղությամբ»։ Բանակի մամուլի ծառայությունը ավելի ուշ հայտնել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը որսացել են Եմենից արձակված հրթիռ։ Իսրայելի մի քանի շրջաններում հնչել են օդային […] ...

SHANTNEWS

22:00 01.07.2025

SHANTNEWS

Թրամփը կքննարկի Իլոն Մասկի արտաքսման հարցը

21:50 01.07.2025

Թրամփը կքննարկի Իլոն Մասկի արտաքսման հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով Հարավային Աֆրիկայում ծնված Իլոն Մասկի հնարավոր արտաքսման վերաբերյալ հարցին, ասել է, որ անհրաժեշտ է մտածել դրա մասին։ «Չգիտեմ, մենք պետք է մտածենք այդ մասին», -նրա խոսքերն է մեջբերում Bloomberg-ը։ Հունիսի 28-ին Մասկը կրկին քննադատել է Սպիտակ տան կողմից առաջարկված ծախսերի կրճատման օրինագիծը, նախքան այն Սենատում ընթացակարգային քվեարկությամբ ընդունվի։ ...

Fox․ ԱՄՆ-ում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Չինաստանի երկու քաղաքացիներ

21:40 01.07.2025

Fox․ ԱՄՆ-ում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Չինաստանի երկու քաղաքացիներ

ԱՄՆ իշխանությունները ձերբակալել են Չինաստանի երկու քաղաքացու, որոնք, ենթադրաբար, տվյալներ են հավաքել ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաների վերաբերյալ, հաղորդում է Fox News-ը։ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը կարծում է, որ Չեն Յուանցզեն և Լայ Լիրենը հետախուզական տվյալներ են հավաքել ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաների և դրանց անձնակազմի վերաբերյալ, ինչպես նաև զինվորականներ են հավաքագրել ՉԺՀ պետական ​​անվտանգության նախարարության շահերից բխող […] ...

BACK_TO_TOP