10:09 08.12.2023
Մեծ քանակությամբ ալկոհոլ օգտագործելը նվազեցնում է ուղեղի ճանաչողական գործառույթները։ Այս մասին Gazeta.Ru-ին տված հարցազրույցում հայտնել է սննդաբան Ելենա Տիխոմիրովան։
«Ալկոհոլը ոչնչացնում է նեյրոնները։ Եվ ինչպես արդեն ապացուցվել է, թեև նյարդային բջիջները վերականգնվում են, բայց եթե շատ եք խմում, ապա մարդու ճանաչողական գործառույթները նվազում են։ Ուստի ալկոհոլի ավելցուկը չափազանց վնասակար է ուղեղի աշխատանքի համար»,- նշել է Տիխոմիրովան։
Բացի ալկոհոլից, վերամշակված բուսական յուղի օգտագործումը, որը հայտնի է որպես հիդրոգենացված ճարպ, վտանգ է ներկայացնում ճանաչողական ֆունկցիայի համար: Նման արտադրանքի օրինակ է մարգարինը:
Դիետոլոգի խոսքով, երբ մարդն օգտագործում է մեծ քանակությամբ հիդրոգենացված ճարպ, այն չի մշակվում օրգանիզմի կողմից և կուտակվում է բջիջներում, այդ թվում՝ ուղեղի բջիջներում։ Համապատասխանաբար, դա հանգեցնում է նրա ճանաչողական ֆունկցիայի նվազմանը:
Բժիշկը նշել է նաև արագ սննդի բացասական ազդեցությունը ուղեղի աշխատանքի վրա։ Այն միաժամանակ պարունակում է մեծ քանակությամբ ճարպեր, ածխաջրեր, աղ և սննդային տարբեր հավելումներ, ինչը չափազանց բացասաբար է ազդում ուղեղի աշխատանքի վրա։ Նա նաև հավելել է, որ եթե դրանք խմեք քաղցր ըմպելիքների հետ, դա էլ ավելի է նպաստում գիրության զարգացմանը, որի առկայությունը հանգեցնում է ուղեղի գործունեության նվազմանը։
Բացի դրանից, շաքարավազի օգտագործումը վնասակար է ուղեղի համար։ Բժիշկը նշել է, որ գլյուկոզան անհրաժեշտ է ողջ օրգանիզմին, իսկ սննդակարգում անպայման պետք է ներառել ածխաջրեր։ Բայց եթե պարբերաբար կրճատեք դրանց թիվը, դա դրական ազդեցություն կունենա ուղեղի աշխատանքի վրա։
22:12 01.07.2025
Իսրայելի պաշտպանության բանակը Եմենից նոր հրթիռի արձակում է հայտնաբերելԻսրայելի զինվորականները գրանցել են հրեական պետության ուղղությամբ նոր հրթիռային արձակում, այս անգամ՝ Եմենից, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա տեղեկություններով՝ արձակվել է մեկ հրթիռ, «հակաօդային պաշտպանության համակարգերը աշխատում են սպառնալիքը չեզոքացնելու ուղղությամբ»։ Բանակի մամուլի ծառայությունը ավելի ուշ հայտնել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը որսացել են Եմենից արձակված հրթիռ։ Իսրայելի մի քանի շրջաններում հնչել են օդային […] ...
21:50 01.07.2025
Թրամփը կքննարկի Իլոն Մասկի արտաքսման հարցըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով Հարավային Աֆրիկայում ծնված Իլոն Մասկի հնարավոր արտաքսման վերաբերյալ հարցին, ասել է, որ անհրաժեշտ է մտածել դրա մասին։ «Չգիտեմ, մենք պետք է մտածենք այդ մասին», -նրա խոսքերն է մեջբերում Bloomberg-ը։ Հունիսի 28-ին Մասկը կրկին քննադատել է Սպիտակ տան կողմից առաջարկված ծախսերի կրճատման օրինագիծը, նախքան այն Սենատում ընթացակարգային քվեարկությամբ ընդունվի։ ...
21:40 01.07.2025
Fox․ ԱՄՆ-ում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Չինաստանի երկու քաղաքացիներԱՄՆ իշխանությունները ձերբակալել են Չինաստանի երկու քաղաքացու, որոնք, ենթադրաբար, տվյալներ են հավաքել ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաների վերաբերյալ, հաղորդում է Fox News-ը։ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը կարծում է, որ Չեն Յուանցզեն և Լայ Լիրենը հետախուզական տվյալներ են հավաքել ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաների և դրանց անձնակազմի վերաբերյալ, ինչպես նաև զինվորականներ են հավաքագրել ՉԺՀ պետական անվտանգության նախարարության շահերից բխող […] ...
21:30 01.07.2025
ՄԱԿ-ը ողջունում է Պուտինի և Մակրոնի հանդիպումըՄԱԿ-ը ողջունում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի միջև բանակցությունները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավար Ստեֆան Դյուժարիկի պաշտոնական ներկայացուցիչը՝ TASS-ի հարցին ի պատասխան։ «Ես չեմ տեսել բանակցությունների արդյունքները, բայց ակնհայտ է, որ մենք ողջունում ենք երկու երկրների միջև ցանկացած երկխոսություն, հատկապես՝ ամենաբարձր մակարդակով»,-ասել էնա։ ...
21:18 01.07.2025
ՀՀ-ԵՄ հարաբերություններ. ի՞նչ նշանակություն ունեցավ Կալասի այցըԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի այցը Հայաստան նշանավորվեց ՀՀ-ԵՄ հարաբերություններում նոր արձանագրումներով: Մասնավորապես, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բարձր ներկայացուցչի հետ մամուլի ասուլիսում նշեց, որ երեք ձեռքբերում ունեն: Գործնական ի՞նչ նշանակություն կարող են ունենալ դրանք: Այս և այլ հարցերի անդրադարձել է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը՝ «Հեռանկարի» տաղավարում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...