10:09 22.12.2023
Դեկտեմբերի 21-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը անցկացվեց Երևանի քաղաքապետարանի հայտարարած «Երևանը կանանց համար» դրամաշնորհային մրցութային ծրագրի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը և համերգը, որին ելույթ ունեցավ Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ դիրիժոր Նատալի Գալստյանի ղեկավարությամբ:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը սեպտեմբերին հայտարարել էր «Երևանը կանանց համար» դրամաշնորհային ծրագիրը, որը միտված է կին արվեստագետների ստեղծագործական գործունեության խթանմանը, արվեստի և գրականության ոլորտում գործունեություն ծավալող կանանց կողմից ստեղծված գեղարվեստական/մշակութային արժեքների տարածմանը, արժևորմանը, հանրահռչակմանը, արվեստի և մշակութային կյանքի տարբեր բնագավառներում կանանց ներգրավվածության, ներկայացվածության ու հանրային ճանաչման մեծացմանը:
Դրամաշնորհային ծրագիրն իրականացվում էր հետևյալ ուղղություններով՝ արվեստի կրթություն, գրականություն, գեղարվեստ, քանդակագործություն, թատերարվեստ, երաժշտարվեստ։ Դրամաշնորհային ծրագրի տարբեր ուղղություններով Երևանի քաղաքապետարանը ստացել էր շուրջ 80 հայտ։
«Արվեստի կրթություն» անվանակարգում (500000-ական դրամ՝ արվեստի և մշակույթի բնագավառում մագիստրոսական ծրագրով ուսուցման համար) հաղթող ճանաչվեցին չորս ուսանողներ՝ Արմենուհի Մարուքյանը, Գոհար Գաբիկյանը, Էլեն Նահապետյանը, Կատրին Ումբրեյանը։
«Գրականություն» անվանակարգում (2500000 դրամ՝ հայ անվանի կնոջ կամ կանանց մասին վեպ հեղինակելու համար) մրցանակի արժանացավ Արփի Ոսկանյանը։
«Գեղարվեստ» անվանակարգում հաղթող չի ճանաչվել։
«Քանդակագործություն» անվանակարգում (750000-ական դրամ՝ քաղաքային քանդակ հեղինակելու համար) խրախուսական մրցանակի արժանացան Արմենուհի Հովսեփյանը և Նունե Թումանյանը։
«Թատերարվեստ» անվանակարգում (պիես և բեմադրություն) մրցանակի արժանացան Անուշ Ասլիբեկյանը և Լուսինե Երնջակյանը (Թատերական նախագծի համար հատկացված գումարը՝ 4000000 ՀՀ դրամ), ինչպես նաև Կարինե Խոդիկյանը և Անի Վարդանյանը (Թատերական նախագծի համար հատկացված գումարը՝ 5100000 ՀՀ դրամ):
«Երաժշտարվեստ» անվանակարգում (կոմպոզիցիա՝ 4000000 ՀՀ դրամ) մրցանակ ստացավ Արմենուհի Կարապետյանը։ «Երգի կատարում» (երգի կատարում կամ ձայնագրություն՝ 2500000 ՀՀ դրամ) անվանակարգում հաղթեց ՏաԼույս մանկապատանեկան երգչախումբը, գեղարվեստական ղեկավար՝ Մարիա Գալստյան։
16:17 03.07.2025
Հանցավոր խմբի անդամները գնորդներից հափշտակել են առանձնապես խոշոր չափերով գումար. ՔԿՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՀ-ների կալանավորներ Վ.Ս.-ն և Մ.Գ.-ն հափշտակություններ կատարելու նպատակով ստեղծել և ղեկավարել են հանցավոր կազմակերպություն՝ դրանում նյութապես շահագրգռելու միջոցով մասնակից դարձնելով մի շարք անձանց: […] ...
16:11 03.07.2025
Պարտադիր ժամկետային զինծառայողների արձակուրդի ժամկետները երկարացվեցինՀետայսու պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում (մարտական հերթապահություն իրականացնող) զինծառայողները կստանան արձակուրդ՝ 30 օր ժամկետով, մյուս զորամասերի զինծառայողները՝ 21 օր ժամկետով, ընդհանուր ծառայության ընթացքում՝ հավասար մասերով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Արձակուրդների ժամկետի ավելացումը տարածվելու է նաև ներկայումս պարտադիր ժամկետային ծառայության մեջ գտնվողների վրա՝ արդեն իսկ ստացած արձակուրդի ժամկետի […] ...
16:05 03.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 3-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 457 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...
16:00 03.07.2025
Դիլիջանի թունելի հիմնանորոգման նախագծի փոխարեն որոշվել է մշակել նոր թունելի կառուցման նախագիծԳործադիրը հավանություն է տվել 2025 թ. մայիսի 29-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Վարկ թիվ 3449-ARM. Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր. վարկային համաձայնագրի փոփոխություններ (թիվ 3)» նամակ-համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Ծրագրի նպատակն է Մ6 Վանաձոր (Մ-3 հատման կետ) – Ալավերդի – ՀՀ սահման (Բագրատաշեն) միջպետական նշանակության […] ...
15:50 03.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 2-3-ըԲացահայտվել է 114 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 14 դեպք՝ խարդախության, 10 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 9-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 7 դեպք՝ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, 5 դեպք՝ […] ...
15:42 03.07.2025
Հայաստանի հավաքականը 5-րդն է․ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 ԵԱԻտալիայի Կաորլե քաղաքում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը 71 միավորով թիմային պայքարում զբաղեցրել է 5-րդ տեղը։ Հաղթել է Վրաստանի թիմը, որը հավաքել է 135 միավոր։ Հիշեցնենք, որ մեր հավաքականը երկու մեդալ էր նվաճել։ Առաջնության արծաթե և բրոնզե մեդալակիր էին դարձել համապատասխանաբար Գասպար և Սամվել Տերտերյանները։ ...