21:27 25.12.2023
Պարը և այլ ֆիզիկական վարժությունները կօգնեն բարելավել աղեստամոքսային տրակտի աշխատանքը Ամանորի գիշերը, կարծում է սննդաբան Իննա Պիչուգինան: Life-ի հետ զրույցում նա նշել է այլ անսպասելի միջոցներ, որոնք կօգնեն մարսողությանը տոնական ընթրիքից հետո։
Ըստ Պիչուգինայի՝ ամանորյա խնջույքից հետո լավ զգալու համար պետք է պահպանել պարզ կանոններ՝ շատ չուտել, շատ շարժվել և պարել։ Ֆիզիկական ակտիվությունը, բժիշկի խոսքով, օգտակար է մարսողության և աղեստամոքսային տրակտի աշխատանքի լավացման համար։
Սննդաբանը հավելել է, որ ճիշտ մատուցումը կօգնի կանխել շատակերությունը։ Նրա կարծիքով՝ կնոջ համար սպասքի օպտիմալ չափը կլինի 21 սանտիմետր տրամագծով, իսկ տղամարդու համար՝ 24 սանտիմետր տրամագծով ափսեն։
Պիչուգինան նաև խորհուրդ է տվել պահպանել «ոսկե ափսեի» կանոնը, ըստ որի՝ կերակուրը պետք է բաղկացած լինի 50 տոկոս բանջարեղենից, 25 տոկոս ածխաջրերից և 25 տոկոս սպիտակուցներից՝ մսից, թռչնամսից, ձկից կամ ծովամթերքից։
Երկար հանգստյան օրերին օրգանիզմը չծանրաբեռնելու համար Պիչուգինան խորհուրդ է տվել ամանորյա տոներին հրաժարվել ալկոհոլից կամ ընտրել թեթև ալկոհոլային խմիչքներ։ Նա նաև վստահեցրել է, որ գինու յուրաքանչյուր բաժակին պետք է հաջորդի մեկ բաժակ ջուրը, որպեսզի չեզոքացվի ալկոհոլի ազդեցությունը։
21:00 05.05.2025
Թրամփը մտադիր է Ուկրաինայի հարցում համակարգել ջանքերը Էրդողանի հետ20:59 05.05.2025
Կարդինալները պատմել են, թե ինչպիսին պետք է լինի ապագա Հռոմի պապը20:52 05.05.2025
Թայվանում երկրաշարժ է գրանցվելԵրկուշաբթի օրը Թայվանի արևելյան ափին 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը։ Կենտրոնի տվյալներով՝ ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 18:53-ին Հուալիեն շրջանի ափամերձ գոտում։ Էպիկենտրոնի խորության մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվել։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
20:50 05.05.2025
Կասպեր Ռուդը` Մադրիդի «Մասթերսի» հաղթողԿասպեր Ռուդը դարձել է Մադրիդի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի հաղթող։ Նորվեգացի թենիսիստը եզրափակչում 7-5, 3-6, 6-4 հաշվով հաղթել է Ջեք Դրեյփերին (Մեծ Բրիտանիա, 5-րդ ռակետ)։ 26-ամյա Ռուդը կարիերայում առաջին անգամ է «Մասթերս» շարքի մրցաշարի տիտղոս նվաճել և ATP-ի դասակարգման աղյուսակում 1000 միավոր վաստակելու շնորհիվ 15-ից բարձրացել է 7-րդ տեղ։ ...
20:45 05.05.2025
Բոլոր 133 կարդինալները, որոնք պետք է ընտրեն Հռոմի հաջորդ պապին, ժամանել են ՀռոմԲոլոր 133 կարդինալները, որոնք պետք է ընտրեն Հռոմի հաջորդ պապին, ժամանել են Հռոմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մայիսի 5-ին հայտնել է Vatican News-ը։ «Աշխարհի տարբեր անկյուններից ժամանած բոլոր 133 կարդինալները գտնվում են Հռոմում», – նշվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ նոր Հռոմի պապի ընտրության կոնկլավը կգումարվի Վատիկանում մայիսի 7-ին։ Կոնկլավի մասնակիցները պետք է օրը մի […] ...
19:54 05.05.2025
«Պիզան» 34 տարի անց վերադարձել է Ա Սերիա«Պիզան» հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Իտալիայի Ա Սերիայում։ Տոսկանական ակումբը Բ Սերիայի 37-րդ տուրում մրցակցի դաշտում 0-1 հաշվով պարտվել է «Բարիին», սակայն նվաճել է ուժեղագույնների խմբի ուղեգիր։ Ֆիլիպո Ինձագիի գլխավորած թիմն առաջնության ավարտից երկու տուր առաջ 9 միավորով առաջ է երրորդ տեղը զբաղեցնող «Սպեցիայից»։ «Պիզան» ունի 72, «Սպեցիան»` 63 միավոր։ «Պիզան» Ա Սերիայի ուղեգիր է […] ...
19:50 05.05.2025
50-ամյա տղամարդը այգի էր նետել հրազենը. նա ձերբակալվել էՀամայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բերդ քաղաքի 50-ամյա բնակիչն առանձնատանը ապօրինի զենք-զինամթերք է պահում: Տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկանները մեկնել են նշված հասցե: 50-ամյա տանտերը պատուհանից այգի է նետել հրազեն, ինչը նկատվել է ոստիկանների կողմից: Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Բերդի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, […] ...