Գիտնականներն ահազանգում են. Յելոուսթոնի սուպերհրաբխի ժայթքումը մոտ է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+27.09 oC

Գիտնականներն ահազանգում են. Յելոուսթոնի սուպերհրաբխի ժայթքումը մոտ է

21:48 22.03.2018

Յելոուսթոնի խառնարանների սեյսմիկ ակտիվության մոնիթորինգ իրականացնող հրաբխագետները երկրակեղևում վտանգավոր ակտիվությւոն են արձանագրել։ Խոսքը մագմայի հսկայական ստորգետնյա շատրվանի մասին է, որն, ըստ գիտնականների, մոտալուտ խոշոր ժայթքման ցուցիչ է:

Տեքսասի համալսարանի հրաբխագետների կարծիքով  մագմայի ուղղահայաց հոսքը կարող է վկայել մանթիայում անդառնալի փոփոխությունների մասին, որոնց հետևանքով շիկացած մագման կարող է տարածվել հարյուրավոր կիլոմետրեր։ Հետազոտողներն անոմալ փոփոխություններ են նկատել հրաբխից հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա՝ Մեքսիկայում: Գիտնականները կարծում են, որ սուպերհրաբխի ժայթքումը, որը վերջին անգամ տեղի էր ունեցել  630.000  տարի առաջ, կարող է կրկնվել  առաջիկա 10 տարիների ընթացքում:

Աղետալի ժայթքումը կանխելու ծրագիր է մշակել NASA-ն:  Այն իրագործելու համար գրեթե  նույնությամբ պետք է կրկնել «Արմագեդոն» ֆիլմի սցենարը. սուպերհրաբխի տարածքում ընդերք ուղարկել հորատողների խումբ,  երկրակեղևը հորատել 10 կիլոմետր խորությամբ և մեծ ճնշման տակ միլիոնավոր լիտր ջուր և հատուկ լուծույթ լցնել շիկացած մագմայի վրա:

Այս ծրագրի իրագործումը կարող է արժենալ 3,5 մլրդ դոլար։ Գիտնականները նաև նախատեսում են  հորատման վայրում ջերմային էլեկտրակայան կառուցել, որը կարող է մասամբ փոխհատուցել իրականացված ծախսերը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կամչատկայում 5.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

11:00 23.08.2025

Կամչատկայում 5.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայի երկրամասում գրանցվել է 5.8 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 268 կմ հեռավորության վրա։ Օջախը գտնվել է 64.2 կմ խորության վրա։ Ավերածությունների և վիրավորների մասին չկան տեղեկություններ: ...

ՀՀ ԲՏԱ նախարարն ընդունել է Չինաստանի դեսպանի գլխավորած պատվիրակությանը

10:53 23.08.2025

ՀՀ ԲՏԱ նախարարն ընդունել է Չինաստանի դեսպանի գլխավորած պատվիրակությանը

Օգոստոսի 22-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյի գլխավորած պատվիրակության հետ։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Ողջունելով դեսպանին՝ նախարար Հայրապետյանը վստահություն է հայտնել, որ դեսպան Լի Սինվեյի դիվանագիտական առաքելությունը նոր թափ կհաղորդի հայ–չինական հարաբերությունների զարգացմանը և հատկապես կնպաստի բարձր […] ...

Այսօր առավել, քան երբևէ, գիտակցում ենք մեր անկախության ու ինքնիշխանության արժեքը. ԱԺ նախագահ

10:48 23.08.2025

Այսօր առավել, քան երբևէ, գիտակցում ենք մեր անկախության ու ինքնիշխանության արժեքը. ԱԺ նախագահ

Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 35-րդ տարեդարձի առթիվ: «Սիրելի՛ հայրենակիցներ, 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը։ Այդ օրը հայ ժողովուրդը վերահաստատեց իր` ազատ ապրելու եւ սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու իրավունքը։ Անկախության ճանապարհը հեշտ չի եղել։ Վերջին իրադարձությունները, սակայն, նոր պատմական հնարավորություններ են բացել մեր պետության առջեւ` […] ...

Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը վարչական նոր շենք կունենա․ ամփոփվել է ՆԳՆ Վայոց ձորի մարզի ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը

10:41 23.08.2025

Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը վարչական նոր շենք կունենա․ ամփոփվել է ՆԳՆ Վայոց ձորի մարզի ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը

Օգոստոսի 4-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Վայոց ձորի մարզ՝ ամփոփելու ՆԳՆ ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ ՆԳՆ ոստիկանության աշխատանքի ամփոփմանը ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, ՆԳ նախարարության ու Ոստիկանության ղեկավար կազմը։ Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետը ներկայացրել է անցած 6 ամսվա ընթացքում […] ...

Դիլիջանի թունելի երթեւեկելի հատվածում ամբողջ գիշեր իրականացվել են միջին նորոգման աշխատանքներ

10:33 23.08.2025

Դիլիջանի թունելի երթեւեկելի հատվածում ամբողջ գիշեր իրականացվել են միջին նորոգման աշխատանքներ

Դիլիջանի թունելի երթեւեկելի հատվածում ամբողջ գիշեր իրականացվել են միջին նորոգման աշխատանքներ։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի փոխտնօրեններ Արման Խաչատրյանը եւ Սերժիկ Պետրոսյանը հետեւել են աշխատանքների ընթացքին։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վելդկամպին Նիդերլանդների ԱԳ նախարարի պաշտոնում համագործակցության համար

10:26 23.08.2025

Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վելդկամպին Նիդերլանդների ԱԳ նախարարի պաշտոնում համագործակցության համար

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Կասպար Վելդկամպին Նիդերլանդների ԱԳՆ նախարարի պաշտոնում համագործակցության համար։ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել Վելդկամպի հետ, որին կից գրել է. «Ես անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում իմ թանկագին ընկերոջը` Կասպար Վելդկամպին, արտաքին գործերի նախարարի պաշտոնում համագործակցության համար: Մենք աննախադեպ հաջողությունների ենք հասել Հայաստանի և Նիդերլանդների միջև […] ...

BACK_TO_TOP