21:25 13.01.2024
Քաղցկեղով հիվանդների ընդհանուր թիվն ավելանում է բարելավված ախտորոշման և կյանքի տեւողության ավելացման շնորհիվ, մինչդեռ սխալ է ասել, որ քաղցկեղը երիտասարդանում է, ասել է ուռուցքաբան վիրաբույժ Ալեքսանդր Պետրովսկին «ՌԻԱ Նովոստի»-ին:
Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ գիտնականներն աշխարհում քաղցկեղի դեպքերի աճ են գրանցել երիտասարդների շրջանում։
«Ասել, որ քաղցկեղը երիտասարդանում է, ճիշտ չէ։ Չարորակ ուռուցքներով տառապող հիվանդների ընդհանուր թիվն ավելանում է։ Ե՛վ տարեցները՝ ավելի մեծ չափով, և՛ երիտասարդները՝ ավելի քիչ։ Սա միատեսակ աճ է բոլոր տարիքային խմբերում», – ասել է Պետրովսկին:
Նա պարզաբանել է, որ քաղցկեղով հիվանդացության աճն առաջին հերթին վկայում է առողջապահության և բուն հասարակության զարգացման լավ մակարդակի մասին, քանի որ քաղցկեղը շատ դեպքերում զարգանում է տարեցների մոտ, և որքան երկար լինի կյանքի միջին տևողությունը, այնքան ավելի շատ քաղցկեղ կախտորոշվի։ Չարորակ ուռուցքներով հիվանդի միջին տարիքը գերազանցում է 60 տարին, պարզաբանել է Պետրովսկին։ Հետևաբար, հասարակության մեջ ավելի մեծ տարիքային խմբում գտնվող մարդիկ որքան շատ լինեն, այնքան շատ կլինի քաղցկեղը:
Երկրորդ պատճառը, ըստ մասնագետի, սկրինինգային ծրագրերի մշակումն է: Դրանց շնորհիվ ավելի մեծ թվով ուռուցքներ են հայտնաբերվում, այդ թվում՝ վաղ փուլերում, նշել է Պետրովսկին։
Նա հավելել է, որ սկրինինգը հնարավորություն է տալիս, ի թիվս այլ բաների, ախտորոշել այն ուռուցքները, որոնք չեն կարող վերածվել կլինիկական նշանակալի հիվանդության: Այս ծրագրերի շնորհիվ բժիշկները վաղ փուլերում հայտնաբերում են մեծ թվով ուռուցքներ, և կարևոր է, այս ախտորոշումը տեղի է ունենում վաղ՝ ավելի երիտասարդ տարիքում։
11:11 08.08.2025
«Ոսկե գնդակի» 30 հավակնորդներըFrance Football-ը հրապարակել է «Ոսկե գնդակի» 30 հավակնորդների անունները: Տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին հավակնում են՝ Ուսման Դեմբելեն – ՊՍԺ Ջանլուիջի Դոնարուման – ՊՍԺ Ջուդ Բելինգհեմը – «Ռեալ Մադրիդ» Դեզիրե Դուեն – ՊՍԺ Դենզել Դյումֆրիսը – «Ինտեր» Էռլինգ Հոլանդը – «Մանչեսթեր Սիթի» Սերու Գիրասին – «Բորուսիա Դորտմունդ» Վիկտոր Դյոկերեշը – «Սպորտինգ»/«Արսենալ» Աշրաֆ Հաքիմին – ՊՍԺ Հարի […] ...
10:49 08.08.2025
Վաշինգտոնում ակնկալվող Փաշինյան-Թրամփ և Փաշինյան-Թրամփ-Ալիև բանակցությունների օրակարգը հայտնի էՎաշինգտոնում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Միացյալ Նահանգների նախագահի հետ, ապա եռակողմ հանդիպում՝ Դոնալդ Թրամփի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական գործակցության առաջմղմանը։ Միացյալ Նահանգներում են «Լուրերի» նկարահանող խմբերը: «Նախ տեղի կունենա Փաշինյան-Թրամփ հանդիպում, որի ընթացքում նախատեսվում է ստորագրել էներգետիկային, արհեստական բանականությանը, «Խաղաղության խաչմերուկին» վերաբերող փաստաթղթեր: Ինչ վերաբերում է ամենաքննարկվող հարցին՝ […] ...
10:45 08.08.2025
Լոռու քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ կեղծ ալկոհոլային խմիչքՔրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վանաձորի Նարեկացու փողոցում փաստացի բնակվող 38-ամյա տղամարդը տանը և կից շինություններում շշալցնում է կեղծ ալկոհոլային խմիչքներ, դրանց փակցնում կեղծ պիտակներ ու դրոշմանիշներ, ապա իրացնում: Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց: Օգոստոսի 4-ին հայտնաբերվեցին արդեն շշալցված մեծ քանակությամբ կեղծ օղիներ ու կոնյակներ, տարաներով սպիրտ, ինչպես նաև խցաններ, […] ...
10:36 08.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 8-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 8-ի 08։00 դրությամբ կազմել է 21.2 աստիճան: Այս մասին հայտնում է ՇՄ նախարարությունը։ ...
10:21 08.08.2025
«Բարսելոնան» 8 ֆուտբոլիստի չի գրանցել առաջին թիմում«Բարսելոնան» 8 ֆուտբոլիստի դեռ չի գրանցել առաջին թիմում, հայտնում է Marca-ն: Մարկուս Ռեշֆորդը, Էրիկ Գարսիան, Վոյցեխ Շյեսնին, Ժերար Մարտինը, Հեկտոր Ֆորտը, Օրիոլ Ռոմեուն, Ռունի Բարդեգջին ու Մարկ Բերնալը դեռ գրանցում չունեն տարբեր պատճառներով: 2025/26 մրցաշրջանը կատալոնացիների համար պաշտոնապես մեկնարկում է օգոստոսի 16-ին՝ Լա լիգայի առաջին տուրի «Մալյորկայի» հետ խաղով: Եթե մինչև այդ օրն ակումբը չգրանցի […] ...
10:00 08.08.2025
ԱՄՆ-ը կարող է վերանայել Ճապոնիայի նկատմամբ սահմանված մաքսատուրքերըՃապոնիան և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել փոփոխել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը այն մասում, որը չի արտացոլում ճապոնական ապրանքների մաքսատուրքերի վերաբերյալ նախկինում ձեռք բերված համաձայնությունները, ԱՄՆ կատարած այցից հետո լրագրողներին հայտարարել է Ճապոնիայի տնտեսական վերականգնման նախարար Ռյոսեյ Ակազավան։ «Ցավալի է, որ բյուրոկրատական պատճառներով ամերիկյան կողմը հրապարակեց և սկսեց իրականացնել նախագահական հրամանագիր, որի բովանդակությունը տարբերվում […] ...