Երևանի ավագանու նիստերին լրագրողները չեն մասնակցի, իսկ ինչ պայմաններ են առաջարկվում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+15.09 oC

Երևանի ավագանու նիստերին լրագրողները չեն մասնակցի, իսկ ինչ պայմաններ են առաջարկվում

16:25 23.03.2018

SHANTNESWS-ն արդեն տեղեկացրել է, որ ԱԺ-ում քննարկվել է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որտեղ «Ելք» խմբակցության պատգամավորները հարց են բարձրացրել  Երևանի ավագանու նիստերը լուսաբանելու՝ լրագրողների առաջ դրված սահմանափակումների մասին:

ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը օրինակ է բերել ԱԺ լուսաբանման փորձը, երբ լրագրողները չեն կարող մուտք գործել նիստերի դահլիճ, սակայն ազատ լուսաբանում են ԱԺ աշխատանքը իրենց համար առանձնացված սենյակից:

Ըստ Կոստանյանի՝ նույն պայմանները ստեղծված են նաև Երևանի ավագանու համար:

 «Երևանի ավագանին նույն խորհրդարանն է, սակայն` Երևանի մասշտաբով, հետևաբար դրա լուսաբանումը ևս պետք է լինի ընդունված չափանիշներով»,- ասել է Գևորգ Կոստանյանը:

Հիշեցնենք, որ քաղաքապետարանում ևս արդեն դահլիճ է առանձնացված լրագրողների համար: Այն գտնվում է ավագանու նիստերի  դահլիճից մի քանի մետր հեռավորության վրա: Խոսքն այն դահլիճի մասին է, որը լրագրողներին շատ ավելի ծանոթ է որպես բրիֆինգների դահլիճ: 

SHANTNESWS-ն Երևանի քաղաքապետարանում ստեղծված պայմանների վերաբերյալ օրեր առաջ՝ Երևանի ավագանու նիստի ժամանակ, պարզաբանումներ է ստացել  քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանից:

«Էստեղ ապահովված է 4 տեսախցիկների ուղիղ հեռարձակումը՝ առանձին-առանձին: Դահլիճն ամբողջությամբ վերցրված է, երևում է, թե ինչ է կատարվում: Այսինքն՝ ամբողջ տարածքով կադրում է, և ուղիղ եթեր է ապահովված: Ռեժիսորական միջամտությամբ բոլոր տեսախցիկների աշխատանքը կհեռարձակվի: Ապահովել ենք նաև հեռուստատեսային ուղիղ  հեռարձակման համար անհրաժեշտ սարքավորումները: Հեռուստաընկերությունները կարող են հեռարձակել նաև  յուրաքանչյուր տեսախցիկինը առանձին-առանձին: SDI և HDMI ֆորմատներով ենք ուղիղ եթերն ապահովում»,- ասել է Արթուր Գևորգյանը:

Ըստ քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի՝ լրագրողների համար կա նաև հնարավորություն` ունենալ ոչ թե նիստն ամբողջությամբ, այլ նիստից կոնկրետ որևէ հատված կամ ելույթ: Սրահում նաև WI-FI կապ կա:

 Ինչպես հայտնի է, փետրվարի 13-ի  աղմկահարույց նիստից հետո է խոսվել այն մասին, որ լրագրողների աշխատանքը նիստերի ժամանակ որոշակիորեն կսահմանափակվի: Այնուամենայնիվ, նիստերի դահլիճ մուտք գործելու արգելք մարտի 19-ին կայացած ավագանու նիստի ժամանակ չի եղել: Լրագրողներն այդ անգամ հնարավորություն են ունեցել ավագանու աշխատանքը լուսաբանել թե՛ նիստերի դահլիճից, թե՛ իրենց հատկացված սրահից:

 Երևանի ավագանու հաջորդ նիստն ապրիլի 27-ին է:



Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր

22:41 04.05.2024

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր

Երևանի քաղաքապետարանը հայտարարել են, որ Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր։ Երևան քաղաքի մակերևույթային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամների

21:45 04.05.2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամների

Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամներին՝ ուղեկցությամբ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանի։ Հանդիպմանը պարոն Մանուկյանը Վեհափառ Հայրապետին տեղեկություններ է փոխանցել միության ստեղծման պատմության և ներկա գործունեության մասին։ Այնուհետև Նորին Սրբությունը, ողջունելով և իր օրհնությունը բերելով միության անդամ […] ...

Անակնկալ զինվորին՝ օրինակելի ու կարգապահ ծառայության համար

21:36 04.05.2024

Անակնկալ զինվորին՝ օրինակելի ու կարգապահ ծառայության համար

ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է տեսանյութ, որը պատմում է օրինակելի ու կարգապահ ծառայության համար զինվորին՝ հրետանավոր Հովհաննես Սաֆարյանի և նրան մատուցված անակնկալի մասին: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ընտրում են Եվրոպան. Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպանը՝ տարածքային ամբողջականության սպառնալիքների մասին

21:21 04.05.2024

Ընտրում են Եվրոպան. Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպանը՝ տարածքային ամբողջականության սպառնալիքների մասին

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժոնաթան Լաքոթը X-ի հարթակում գրել է. «Վրաստանը, Հայաստանը, Ուկրաինան, Մոլդովան, որոնցից յուրաքանչյուրին սպառնում է տարածքային ամբողջականության խախտման վտանգը, յուրաքանչյուրն ապակայունացման մանևրների թիրախում է, ընտրում են Եվրոպան: Ֆրանսիան մեծ դեր է խաղում Եվրամիության հետ նրանց մերձեցման գործում»: 🇬🇪🇦🇲🇺🇦🇲🇩🇪🇺 Géorgie, Arménie, Ukraine, Moldavie, chacune menacées dans leur intégrité territoriale, chacune cibles par des […] ...

Հայ պատգամավորները Վաշինգտոնում ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալի հետ քննարկել են Հայաստանի ժողովրդավարության զարգացման հեռանկարները

20:14 04.05.2024

Հայ պատգամավորները Վաշինգտոնում ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալի հետ քննարկել են Հայաստանի ժողովրդավարության զարգացման հեռանկարները

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները մայիսի 3-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ: Հայ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների եւ ժողովրդավարության ամրապնդման գործում: Երկուստեք արձանագրվել է, որ Հայաստանի ժողովրդավարության զարգացման եւ տնտեսական դիմակայունության ամրապնդումը լինելու է համատեղ աշխատանքների առանցքում: ...

Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը

15:54 04.05.2024

Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը

Հայաստանի կողմնից վերջերս ձեռք բերված հնդկական արտադրության 155 մմ/52 հրետանային համակարգերը (ATAGS) արդիականացվել են սպառազինություն արտադրող հնդկական «Bharat Forge»-ի կողմից՝ օգտագործման հարմարավետության համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Indian Defense Research Wing»-ը` հղում անելով ընկերության տնօրեն Բաբա Կալյանիին: Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ, որոնք նվազեցնում են հրետանային հաշվարկների սխալվելու հավանականությունը: Բալիստիկ […] ...

BACK_TO_TOP