ԵՄ անդամ մի քանի երկրներ դիտարկում են ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման տարբերակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+27.09 oC

ԵՄ անդամ մի քանի երկրներ դիտարկում են ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման տարբերակը

18:00 23.03.2018

ԵՄ անդամ մի քանի երկրներ դիտարկում են Ռուսաստանից իրենց դիվանագետներին ետ կանչելու, կամ ռուս դիվանագետներին արտաքսելու հարցը: Այս մասին Բրյուսելում անցկացվող ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում TASS գործակալությանը հայտնել է եվրոպական իր աղբյուրը:

Դիվանագետը հայտնել է, որ «դեռևս կառույցի անդամ երկրների կեսից պակաս երկրներն են պատրաստ նման քայլի: Դրանց թվում են Ֆրանսիան, Լեհաստանը և Բալթյան երեք երկրներ»: Նման գործողությունների մեկնարկային ժամկետի մասին որևէ տեղեկություն աղբյուրը չի հայտնել, սակայն հավելել է, որ ԵՄ անդամ երկրները որոշում են կայացրել խորհրդակցության նպատակով կանչել Ռուսաստանում կառույցի դեսպան Մարկու Էդերերին:

«Երկրների և կառավարությունների ղեկավարները երկարատև քննարկումներից հետո որոշում են կայացրել քննարկման նպատակով կանչել ՌԴ-ում գտնվող դեսպանին՝  որպես Լոնդոնի հետ համերաշխության նշան»,- ասել է նա:

Ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայում ապաստանած ռուս կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալի թունավորման գործով պայմանավորված՝ մարտի 14-ին Բրիտանիայի վարչապես Թերեզա Մեյը հայտարարել էր Ռուսաստանի հետ բարձր դիվանագիտական հարաբերությունների խզման և երկրից 23 ռուս դիվանագետների արտաքսման մասին: Ի պատասխան՝ Ռուսաստանը նույնպես երկրից արտաքսել է բրիտանացի 23 դիվանագետների:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կամչատկայում 5.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

11:00 23.08.2025

Կամչատկայում 5.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայի երկրամասում գրանցվել է 5.8 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 268 կմ հեռավորության վրա։ Օջախը գտնվել է 64.2 կմ խորության վրա։ Ավերածությունների և վիրավորների մասին չկան տեղեկություններ: ...

ՀՀ ԲՏԱ նախարարն ընդունել է Չինաստանի դեսպանի գլխավորած պատվիրակությանը

10:53 23.08.2025

ՀՀ ԲՏԱ նախարարն ընդունել է Չինաստանի դեսպանի գլխավորած պատվիրակությանը

Օգոստոսի 22-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյի գլխավորած պատվիրակության հետ։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Ողջունելով դեսպանին՝ նախարար Հայրապետյանը վստահություն է հայտնել, որ դեսպան Լի Սինվեյի դիվանագիտական առաքելությունը նոր թափ կհաղորդի հայ–չինական հարաբերությունների զարգացմանը և հատկապես կնպաստի բարձր […] ...

Այսօր առավել, քան երբևէ, գիտակցում ենք մեր անկախության ու ինքնիշխանության արժեքը. ԱԺ նախագահ

10:48 23.08.2025

Այսօր առավել, քան երբևէ, գիտակցում ենք մեր անկախության ու ինքնիշխանության արժեքը. ԱԺ նախագահ

Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 35-րդ տարեդարձի առթիվ: «Սիրելի՛ հայրենակիցներ, 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը։ Այդ օրը հայ ժողովուրդը վերահաստատեց իր` ազատ ապրելու եւ սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու իրավունքը։ Անկախության ճանապարհը հեշտ չի եղել։ Վերջին իրադարձությունները, սակայն, նոր պատմական հնարավորություններ են բացել մեր պետության առջեւ` […] ...

Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը վարչական նոր շենք կունենա․ ամփոփվել է ՆԳՆ Վայոց ձորի մարզի ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը

10:41 23.08.2025

Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը վարչական նոր շենք կունենա․ ամփոփվել է ՆԳՆ Վայոց ձորի մարզի ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը

Օգոստոսի 4-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Վայոց ձորի մարզ՝ ամփոփելու ՆԳՆ ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ ՆԳՆ ոստիկանության աշխատանքի ամփոփմանը ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, ՆԳ նախարարության ու Ոստիկանության ղեկավար կազմը։ Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետը ներկայացրել է անցած 6 ամսվա ընթացքում […] ...

Դիլիջանի թունելի երթեւեկելի հատվածում ամբողջ գիշեր իրականացվել են միջին նորոգման աշխատանքներ

10:33 23.08.2025

Դիլիջանի թունելի երթեւեկելի հատվածում ամբողջ գիշեր իրականացվել են միջին նորոգման աշխատանքներ

Դիլիջանի թունելի երթեւեկելի հատվածում ամբողջ գիշեր իրականացվել են միջին նորոգման աշխատանքներ։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի փոխտնօրեններ Արման Խաչատրյանը եւ Սերժիկ Պետրոսյանը հետեւել են աշխատանքների ընթացքին։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վելդկամպին Նիդերլանդների ԱԳ նախարարի պաշտոնում համագործակցության համար

10:26 23.08.2025

Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վելդկամպին Նիդերլանդների ԱԳ նախարարի պաշտոնում համագործակցության համար

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Կասպար Վելդկամպին Նիդերլանդների ԱԳՆ նախարարի պաշտոնում համագործակցության համար։ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել Վելդկամպի հետ, որին կից գրել է. «Ես անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում իմ թանկագին ընկերոջը` Կասպար Վելդկամպին, արտաքին գործերի նախարարի պաշտոնում համագործակցության համար: Մենք աննախադեպ հաջողությունների ենք հասել Հայաստանի և Նիդերլանդների միջև […] ...

BACK_TO_TOP