17:18 21.01.2024
Գաստրոէնտերոլոգ Եկատերինա Քաշուխը «Իզվեստիային» պատմել է, թե ինչպես կարելի է ցանկացած բյուջեով սնվել առողջ և բազմազան:
«Իրականում թանկարժեք էկզոտիկ կամ ֆերմերային արտադրանքը չի կարելի միանշանակ համարել ամենաառողջարարը: Միջազգային կազմակերպությունների մասնագետների կարծիքով՝ առողջ սննդակարգը հավասարակշռված դիետա է, որը ներառում է սննդի տարբեր խմբեր՝ բանջարեղեն և մրգեր, հացահատիկային, սպիտակուցի աղբյուրներ, պոլիչհագեցած ճարպեր: Կարևոր է ունենալ բազմազան սննդակարգ՝ օգտագործելով սննդի տարբեր խմբերի մթերքներ։ Պետք է նաև սահմանափակել աղը, շաքարավազը և հագեցած ճարպերը: Ընդհանուր առմամբ, բոլոր առաջարկությունները վերաբերում են նվազագույն վերամշակման արտադրանքի բազմազանությանը և ընտրությանը»,- ասել է Քաշուխը:
Նրա խոսքով՝ սննդի վրա խնայելու միջոցներից մեկը թանկարժեք բաղադրիչներն ավելի մատչելիներով փոխարինելն է։ Սովորաբար նման անալոգները առավելություններով ոչ մի կերպ չեն զիջում բնօրինակներին, իսկ համային որակները հիանալի կերպով փոխհատուցվում են խոհարարական հնարքներով։
«Հորթի միսը կարելի է փոխարինել ավելի մատչելի տարբերակներով, օրինակ՝ տավարի մսով: Բացի դրանից, պետք չէ կենտրոնանալ միայն կարմիր մսի վրա, կարևոր է այն փոխարինել սպիտակ հավի մսի հետ, որը շատ ավելի էժան է, բայց նաև համարվում է սպիտակուցի ցածր յուղայնությամբ լավ աղբյուր»,- կիսվել է գաստրոէնտերոլոգը։
Նա նաև նշել է, որ թարմ կարմիր ձուկը, որը պոլիչհագեցած ճարպաթթուների և օգտակար միկրոէլեմենտների լավ աղբյուր է, կարելի է փոխարինել ավելի մատչելի տարբերակներով:
«Փող խնայելու մեկ այլ միջոց է սառեցված կամ պահածոյացված մթերքներ գնելը: Նրանք ունեն գրեթե նույն առավելությունները, ինչ թարմ ձուկը, իսկ գինը շատ ավելի ցածր է: Պահածո ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել բաղադրությանը, ընդունել նվազագույն քանակությամբ սինթետիկ սննդային հավելումների հետ՝ առանց շաքարի և յուղի»,- հավելել է մասնագետը։
Թանկարժեք ընկույզների և սուպերմթերքների փոխարինիչներ նույնպես հեշտ է գտնել, ասում է նա: Հնդկաձավարը, օրինակ, պարունակում է սննդային տարրեր (երկաթ, սպիտակուց, վիտամիններ, կալցիում, մագնեզիում, կալիում և շատ այլ սննդանյութեր), որոնք նման են քինոայի մեջ պարունակվողներին, իսկ չիայի սերմերը հեշտությամբ կարելի է փոխարինել կտավատի սերմերով, քանի որ դրանք ունեն նմանատիպ բաղադրություն և պատող ազդեցություն ստամոքս-աղիքային տրակտի վրա:
Գաստրոէնտերոլոգը նշել է նաև, որ գումար խնայելու համար թարմ բանջարեղենն ու միրգը կարելի է փոխարինել սառեցված նմանակներով։ Հատկապես եթե նախատեսում եք դրանք օգտագործել խոհարարության մեջ։ Համային և վիտամինային պարունակությամբ դրանք գրեթե չեն տարբերվում թարմից։
11:11 08.08.2025
«Ոսկե գնդակի» 30 հավակնորդներըFrance Football-ը հրապարակել է «Ոսկե գնդակի» 30 հավակնորդների անունները: Տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին հավակնում են՝ Ուսման Դեմբելեն – ՊՍԺ Ջանլուիջի Դոնարուման – ՊՍԺ Ջուդ Բելինգհեմը – «Ռեալ Մադրիդ» Դեզիրե Դուեն – ՊՍԺ Դենզել Դյումֆրիսը – «Ինտեր» Էռլինգ Հոլանդը – «Մանչեսթեր Սիթի» Սերու Գիրասին – «Բորուսիա Դորտմունդ» Վիկտոր Դյոկերեշը – «Սպորտինգ»/«Արսենալ» Աշրաֆ Հաքիմին – ՊՍԺ Հարի […] ...
10:49 08.08.2025
Վաշինգտոնում ակնկալվող Փաշինյան-Թրամփ և Փաշինյան-Թրամփ-Ալիև բանակցությունների օրակարգը հայտնի էՎաշինգտոնում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Միացյալ Նահանգների նախագահի հետ, ապա եռակողմ հանդիպում՝ Դոնալդ Թրամփի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական գործակցության առաջմղմանը։ Միացյալ Նահանգներում են «Լուրերի» նկարահանող խմբերը: «Նախ տեղի կունենա Փաշինյան-Թրամփ հանդիպում, որի ընթացքում նախատեսվում է ստորագրել էներգետիկային, արհեստական բանականությանը, «Խաղաղության խաչմերուկին» վերաբերող փաստաթղթեր: Ինչ վերաբերում է ամենաքննարկվող հարցին՝ […] ...
10:45 08.08.2025
Լոռու քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ կեղծ ալկոհոլային խմիչքՔրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վանաձորի Նարեկացու փողոցում փաստացի բնակվող 38-ամյա տղամարդը տանը և կից շինություններում շշալցնում է կեղծ ալկոհոլային խմիչքներ, դրանց փակցնում կեղծ պիտակներ ու դրոշմանիշներ, ապա իրացնում: Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց: Օգոստոսի 4-ին հայտնաբերվեցին արդեն շշալցված մեծ քանակությամբ կեղծ օղիներ ու կոնյակներ, տարաներով սպիրտ, ինչպես նաև խցաններ, […] ...
10:36 08.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 8-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 8-ի 08։00 դրությամբ կազմել է 21.2 աստիճան: Այս մասին հայտնում է ՇՄ նախարարությունը։ ...
10:21 08.08.2025
«Բարսելոնան» 8 ֆուտբոլիստի չի գրանցել առաջին թիմում«Բարսելոնան» 8 ֆուտբոլիստի դեռ չի գրանցել առաջին թիմում, հայտնում է Marca-ն: Մարկուս Ռեշֆորդը, Էրիկ Գարսիան, Վոյցեխ Շյեսնին, Ժերար Մարտինը, Հեկտոր Ֆորտը, Օրիոլ Ռոմեուն, Ռունի Բարդեգջին ու Մարկ Բերնալը դեռ գրանցում չունեն տարբեր պատճառներով: 2025/26 մրցաշրջանը կատալոնացիների համար պաշտոնապես մեկնարկում է օգոստոսի 16-ին՝ Լա լիգայի առաջին տուրի «Մալյորկայի» հետ խաղով: Եթե մինչև այդ օրն ակումբը չգրանցի […] ...
10:00 08.08.2025
ԱՄՆ-ը կարող է վերանայել Ճապոնիայի նկատմամբ սահմանված մաքսատուրքերըՃապոնիան և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել փոփոխել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը այն մասում, որը չի արտացոլում ճապոնական ապրանքների մաքսատուրքերի վերաբերյալ նախկինում ձեռք բերված համաձայնությունները, ԱՄՆ կատարած այցից հետո լրագրողներին հայտարարել է Ճապոնիայի տնտեսական վերականգնման նախարար Ռյոսեյ Ակազավան։ «Ցավալի է, որ բյուրոկրատական պատճառներով ամերիկյան կողմը հրապարակեց և սկսեց իրականացնել նախագահական հրամանագիր, որի բովանդակությունը տարբերվում […] ...