ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019-2023-ի հաշվետվությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+21.09 oC

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019-2023-ի հաշվետվությունը

18:45 23.01.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաշվետվությունը:

Մինչ հաշվետվության ներկայացումը, վարչապետը նշել է. «Այս տարի լրանում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահների պաշտոնավարման ժամկետները: Նրանք այդ պաշտոններում ընտրվել են 2019 թվականի ապրիլին: Գիտեք, որ հանձնաժողովների նախագահներին ընտրում է Ազգային ժողովը, իսկ Ազգային ժողովին թեկնածու առաջադրելու իրավասությունը պատկանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը»: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ խորհրդակցության նպատակը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի գործունեության վերաբերյալ հաշվետվության ծանոթանալն է, որի հիման վրա ծավալված քննարկումների արդյունքներով որոշում կկայացվի հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրելու վերաբերյալ:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը ներկայացրել է հանձնաժողովի կարգավորման ոլորտներում՝ էներգետիկայի (էլեկտրաէներգետիկական, ջրամատակարարման և գազամատակարարման համակարգերը), ջրային, հեռահաղորդակցության, փոստային կապի, երկաթուղային տրանսպորտի, տրանսպորտային միջոցների, պարտադիր տեխնիկական զննության անցկացման ոլորտներում հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները, կարգավորվող ոլորտներում արդյունքային ցուցանիշները:

Անդրադառնալով հետագա անելիքներին՝ ներկայացվել է, որ նախատեսվում են օրենսդրական բարեփոխումներ. շուկայի մոնիտորինգի շարունակականության ապահովում, սակագնային մեխանիզմների լավարկում, էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի զարգացման շարունակականության ապահովում, ջրային համակարգի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացում: Հաշվետվության հիման վրա ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են դիտարկումներ հանձնաժողովի հայեցակարգային մոտեցումների, ծրագրային ուղղությունների վերաբերյալ:

Գարեգին Բաղրամյանն անդրադառնալով սակագների քաղաքականությանը՝ նշել է, որ ըստ օրենքի հանձնաժողովը պետք է որոշի սակագները, եթե լիազոր մարմինը դիմի այդ հայցով:

Այս առումով, վարչապետը նշել է. «Սակագինն այն է, ինչ սպառողին պիտի երաշխավորի որակ, արտադրողին՝ շահույթ: Այսինքն՝ եթե այս բալանսը խախտվում է, ուրեմն այդ սակագնային բանաձևի մեջ ինչ-որ մի բան այնպես չէ: Իհարկե, պարզ է, որ այդ ամեն ինչը մի գործողությամբ չի արվում, բայց կարծում եմ՝ այս համակարգերը բավականին երկար գործում են, և մենք պիտի կոնկրետանանք այս խնդրի լուծման մեջ և խնդիրն այս կոնկրետության մեջ ձևակերպենք»:

Անդրադառնալով վերականգնվող Էլեկտրաէներգիայի թեմային՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այն Հայաստանում բավականին լավ զարգանում է և հավելել. «Մեզ պետք են համագործակցության ռազմավարական պայմանագրեր: Խնդիրը հետևյալն է՝ մենք արտադրում ենք էլեկտրաէներգիա, ի՞նչ անենք այդ էլեկտրաէներգիան՝ կուտակե՞նք: Այդ կուտակումն, ինչպես ասվեց, այսօրվա տեխնոլոգիաներով շատ թանկ է: Այս տրամաբանությամբ ավելի արդյունավետ կլինի արտադրել էլեկտրաէներգիա, արտահանել այդ էլեկտրաէներգիան, կուտակել դրանից ստացվող միջոցը և այդ միջոցը, ըստ անհրաժեշտության, հետագայում օգտագործել սեփական կարիքները հոգալու համար»:

Կառավարության ղեկավարը նաև անդրադարձել է էլեկտրաէներգիայի որակին և նշել. «Այստեղ ակնհայտ է, որ մենք պրոբլեմներ ունենք: Ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ այդ պրոբլեմները չեն լուծվում և ի՞նչ ենք պլանավորում անել, որ այդ խնդիրները լուծվեն: Առաջին խնդիրն էլեկտրաէներգիայի մատակարարման որակն է, որ անխափան լինի և երկրորդը՝ մատակարարվող էլեկտրաէներգիայի որակը»:

Ի պատասխան՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը նշել է, որ խնդիրը նաև որոշ տեղերում որակի հետ կապված վատթարացումների է բերել և ընդգծել. «Սպասարկման որակի խախտման համար էր, որ ես ասացի, մատակարարը 580 մլն գումար է վճարել սպառողներին: Այսինքն, եթե 4 ժամում չի վերականգնում, օրինակ, մի խումբ սպառողների էլեկտրամատակարարում, ավտոմատ հաշվանցում է գումար հաջորդ ամսվա՝ որպես կանխավճար: Ամեն տարի մոտ 120 մլն դրամի տույժ է վճարում»:

Այս առումով վարչապետն ընդգծել է. «Այսինքն՝ այնուամենայնիվ, մեխանիզմը գործարկել ենք, որով պետք է բոլոր ստանդարտներով այդ որակի առաջընթացը տեսանելի երևա»:

Մանրամասն անդրադարձ է կատարվել նաև գազամատակարարման, ջրամատակարարման, հեռահաղորդակցության ոլորտներում կարգավորումներին, առկա խնդիրներին, դրանց լուծման հետագա քայլերին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ն դադարեցնում է Սիրիայի դեմ պատժամիջոցները

10:35 24.05.2025

ԱՄՆ-ն դադարեցնում է Սիրիայի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ-ն ժամանակավորապես՝ 180 օրով դադարեցրել է Սիրիայի դեմ պատժամիջոցները՝ Դամասկոսին էլեկտրաէներգիա, ջուր և մարդասիրական օգնություն ապահովելու համար, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ « «Համաձայն նախագահի (ԱՄՆ Դոնալդ Թրամփի – խմբ.)՝ Սիրիայում պատժամիջոցները մեղմելու պարտավորության, ես հրապարակել եմ պարտադիր պատժամիջոցներից 180-օրյա ազատման հրամանագիր։ Այս ազատումները կօգնեն ապահովել էլեկտրաէներգիա, էլեկտրաէներգիա, ջուր և սանիտարական պայմաններ, ինչպես նաև […] ...

Ֆրեդի Մերկուրին թաքցրել է դուստր ունենալու փաստը․ ԶԼՄ

10:00 24.05.2025

Ֆրեդի Մերկուրին թաքցրել է դուստր ունենալու փաստը․ ԶԼՄ

Բրիտանական Queen խմբի վոկալիստ Ֆրեդի Մերկուրին թաքցրել է դուստր ունենալու փաստը, հաղորդում է բրիտանական Daily Mail թերթը ՝ մեջբերելով Մերկուրիի կենսագրության մասին նոր գիրքը, որը վերնագրված է «Սիրով, Ֆրեդի»։ Այն գրվել է Լեսլի-Էն Ջոնսի կողմից։ «Սիրով, Ֆրեդի»-ն պատմում է մի երեխայի մասին, որը պատահաբար է բեղմնավորվել Ֆրեդիի մտերիմ ընկերոջ կնոջ հետ սիրավեպի ժամանակ 1976 թվականին՝ […] ...

ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են շարունակել բանակցությունները

09:39 24.05.2025

ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են շարունակել բանակցությունները

Հռոմում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հինգերորդ փուլն ավարտվեց առանց համաձայնության հասնելու, սակայն կողմերը որոշել են շարունակել բանակցությունները, հաղորդում է Wall Street Journal-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ Իրանը և Միացյալ Նահանգները մտադիր են սահմանել Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նոր համաձայնագրի պարամետրերը՝ կարևոր մանրամասները թողնելով քննարկման ավելի ուշ։ Բանակցությունների հինգերորդ փուլից հետո Իրանի արտաքին […] ...

Տուխելը «Մանչեսթեր Յունայթեդի» ոչ մի ֆուտբոլիստի չի հրավիրել Անգլիայի հավաքական

09:10 24.05.2025

Տուխելը «Մանչեսթեր Յունայթեդի» ոչ մի ֆուտբոլիստի չի հրավիրել Անգլիայի հավաքական

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ներկայացրել է թիմի հայտացուցակն Անդորայի դեմ Եվրո-28-ի որակավորման մրցաշարի և Սենեգալի հետ ընկերական հանդիպումների համար: Հատկանշական է, որ «Մանչեսթեր Սիթիի», «Չելսիի», «Ռեալի», «Աթլետիկոյի» և «Բավարիայի» անգլիացիները նույնպես հայտացուցակում են, չնայած նրան, որ մասնակցելու են աշխարհի ակումբային առաջնությանը: Փոխարենը հայտացուցակում ոչ մի ֆուտբոլիստ չկա «Մանչեսթեր Յունայթեդից»: ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:30 24.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսը

23:59 23.05.2025

Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսը

Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների քառամյա ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսը: Տեղում բուծված կենդանիների դեպքում այն կազմում է մինչև 150 հազար դրամ, ներկրվածինը՝ 225 հազար: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...

BACK_TO_TOP