Շատերի կողմից սիրված ուտեստը վնասակար են անվանել ուղեղի համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+20.09 oC

Շատերի կողմից սիրված ուտեստը վնասակար են անվանել ուղեղի համար

10:50 13.04.2024

Սննդաբան Ելենա Սոլոմատինան միլիոնավոր մարդկանց կողմից սիրված ուտեստը՝ տապակած կարտոֆիլն անվանել է ուղեղի համար վնասակար։ Այդ մասին նա հայտարարել է Sputnik ռադիոյին տված հարցազրույցում։

Սոլոմատինան բացատրել է, որ տապակած կարտոֆիլը վնասակար է, քանի որ բարձր գլիկեմիկ ինդեքս ունի։ Դա, ըստ բժշկի, նշանակում է, որ դրա պատճառով արյան մեջ գլյուկոզայի մակարդակը կտրուկ բարձրանում է։

Դիետոլոգը նշել է, որ այս մթերքի հաճախակի օգտագործումը կարող է հանգեցնել արյան շրջանառության հետ կապված խնդիրների, հաճախակի բորբոքումների, ինչպես նաև արյան անոթները խցանման։

«Ուղեղը սկսում է ավելի քիչ թթվածին և սննդարար նյութեր ստանալ: Դրա պատճառով այն «խափանվում է», այսինքն՝ շատ նեյրոններ են մահանում»,- եզրափակել է բժիշկը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուռուցքաբանը գնահատել է քաղցկեղի՝ ուշ փուլում բուժման հավանականությունը

23:59 17.05.2024

Ուռուցքաբանը գնահատել է քաղցկեղի՝ ուշ փուլում բուժման հավանականությունը

Քաղցկեղը կարող է բուժվող լինել նույնիսկ ուշ փուլում, ամեն ինչ կախված է հիվանդության տեսակից և մետաստազների տարածվածությունից, ասել է ուռուցքաբան Դենիս Ռոմանովը։ Բուժման հավանականությունը փորձագետը գնահատել է Lenta.ru-ի հետ զրույցում։ Ռոմանովի խոսքով, շատերն իմանալով, որ քաղցկեղ ունեն, խուճապի են մատնվում և հուսահատվում։ Այնուամենայնիվ, իրականում նույնիսկ հիվանդության ուշ փուլեր ունեցող մարդիկ ապաքինվելու հնարավորություն ունեն։ «Ուշ փուլը […] ...

Բժիշկը հղիներին հորդորել է մազերը չներկել մինչև հղիության առաջին եռամսյակի վերջը

23:07 17.05.2024

Բժիշկը հղիներին հորդորել է մազերը չներկել մինչև հղիության առաջին եռամսյակի վերջը

Սննդաբան Վիկտորյա Տոլստոնոսովան պատմել է, թե երբ կարելի է մազերը ներկել հղիության ընթացքում։ Aif.ru կայքի հետ զրույցում մասնագետը նշել է՝ չկան հաստատված փաստեր, որ ներկման ժամանակ մաշկի հետ շփվող քիմիական նյութերը ներթափանցում են և կարող են բացասաբար ազդել պտղի վրա։ Մինչդեռ պտղի համար ներկի անվնասության մասին տվյալներ էլ չկան։ Այս կապակցությամբ բժիշկը հորդորել է խուսափել […] ...

Անահիտ Ավանեսյանը ներկա է գտնվել «Աչքի առողջության ինստիտուտի» բացմանը

15:37 17.05.2024

Անահիտ Ավանեսյանը ներկա է գտնվել «Աչքի առողջության ինստիտուտի» բացմանը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկա է գտնվել «Աչքի առողջության ինստիտուտի» բացմանը: Նորակառույց ակնաբուժական կլինիկան հագեցած է ժամանակակից սարքավորումներով և պատրաստ է մատուցել բարձրորակ ակնաբուժական ծառայություններ: Այն հանդիսանում է ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի Աչքի հիվանդությունների ամբիոնի բազա: «Նորաբաց այս կլինիկան ոչ միայն ձեր, այլև բոլորիս ձեռքբերումն է, որովհետև ծառայելու է մեր քաղաքացիներին, նպաստելու է առողջապահական համակարգի […] ...

Այս տարի սնկից թունավորվել է 8 մարդ. Առողջապահության նախարարության խորհուրդները

18:17 16.05.2024

Այս տարի սնկից թունավորվել է 8 մարդ. Առողջապահության նախարարության խորհուրդները

Այս տարի սնկից թունավորվել է 8 մարդ, տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից: «Սնկից թունավորումները հիմնականում առաջանում են սնկերը չտարբերակելու կամ դրանք ոչ ճիշտ մշակելու հետևանքով: Հնարավոր չէ սնկի թունավոր լինելը ստուգել եփելիս եռացող ջրի մեջ արծաթե առարկա, կարտոֆիլ կամ այլ բան ավելացնելով և գույնի փոփոխությանը հետևելով. դրանք միֆեր են: Ցանկալի է սնկերը սննդում օգտագործել միայն խոհարարական […] ...

Սլովակիայի վարչապետը նոր վիրահատության կենթարկվի

13:44 16.05.2024

Սլովակիայի վարչապետը նոր վիրահատության կենթարկվի

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին, ում նկատմամբ մահափորձ է իրականացվել, նոր վիրահատություն է սպասվում։ Այս մասին հայտնում է Pravda լրատվական պորտալը։ Պորտալի տվյալներով՝ չորեքշաբթի օրը հինգ ժամ տեւած վիրահատության ընթացքում բժիշկներին հաջողվել է կանգնեցնել Ֆիցոյի որովայնի խոռոչի արյունահոսությունը։ Արյունը նոսրացնող դեղամիջոցները կարող են խնդիրներ առաջացնել: Վարչապետին սպասվում է կոնքազդրային հոդի վիրահատություն։ ...

Բյուջեից ևս 3 միլիարդ դրամ կտրամադրվի պետական պատվերով առողջապահական ծառայությունների տրամադրման համար

13:17 16.05.2024

Բյուջեից ևս 3 միլիարդ դրամ կտրամադրվի պետական պատվերով առողջապահական ծառայությունների տրամադրման համար

Բյուջեից ևս 3 միլիարդ դրամ կտրամադրվի պետական պատվերով առողջապահական ծառայությունների տրամադրման համար։ Կառավարությունն այսօր հավանություն է տվել որոշման նախագծին: Ֆինանսավորումը կուղղվի հետևյալ ծառայությունների տրամադրմանը` շտապօգնության ծառայություններ, հեմոդիալիզի և պերիտոնեալ դիալիզի անցկացման ծառայություններ, ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնություն, սոցիալապես անապահով և հատուկ խմբերի անձանց տրամադրվող ծառայություններ, փոխպատվաստման ծառայություններ, ինֆեկցիոն ծառայություններ: Ներկայացվել է նաև պետպատվերով սպասարկվող […] ...

BACK_TO_TOP