ՀՀ ԱԺ-ի և Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի պատգամավորները հանդիպել են Անիտա Դիմիտրիուի գլխավորած պատվիրակության հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+19.35 oC

ՀՀ ԱԺ-ի և Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի պատգամավորները հանդիպել են Անիտա Դիմիտրիուի գլխավորած պատվիրակության հետ

17:16 19.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի պատգամավորները մայիսի 19-ին հանդիպել են պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի գլխավորած պատվիրակության հետ:

Ողջունելով հյուրերին՝ հանձնաժողովի համանախագահ Հայկ Կոնջորյանն ընդգծել է Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, երկու ժողովուրդների միջեւ եղբայրական հարաբերություններն ու միջխորհրդարանական կապերը:

«Դուք, վստահաբար, գիտեք, որ ինչպես Կիպրոսն է աջակցում Հայաստանին բոլոր կարեւորագույն հարցերում, այնպես էլ Հայաստանը Կիպրոսի կողքին է ամենակարեւոր հարցերի ժամանակ»,- շեշտել է Հայկ Կոնջորյանը:

Քաղաքական շեշտադրումներից բացի հանձնաժողովի համանախագահ Հայկ Կոնջորյանն ընդգծել է երկու երկրների միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովների կարեւոր դերակատարությունը: Նա անդրադարձել է Նիկոսիայում «Թումո» կենտրոն բացելու հարցին՝ հույս հայտնելով, որ նախաձեռնությունը հաջողություն կունենա:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուն ընդգծել է, որ երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ զգացմունքները փոխադարձ են, եւ Կիպրոսը շարունակելու է իր աջակցությունը Հայաստանին տարբեր միջազգային հարթակներում:

«Մենք սիրում ենք հայերին եւ Հայաստանը»,- ընդգծել է Անիտա Դիմիտրիուն:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի, համագործակցության նոր հնարավորությունների: Քննարկվել է նաեւ երկու երկրներում դեսպանություններ ունենալու հարցը, ինչի հետ կապված աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Քյոլնը» վերադարձել է Բունդեսլիգա

21:35 19.05.2025

«Քյոլնը» վերադարձել է Բունդեսլիգա

«Քյոլնը» կրկին վերադարձել է Գերմանիայի Բունդեսլիգա։ Ակումբը Երկրորդ Բունդեսլիգայի վերջին` 34-րդ տուրում տանը 4-0 հաշվով հաղթել է «Կայզերսլաուտեռնին»։ Հյուրերից 77-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել հայազգի ֆուտբոլիստ Հրանտ Լեոն-Ռանոսը։ «Քյոլնը» 61 միավորով գրավել է առաջին տեղը, «Կայզերսլաուտեռնը» 53 միավորով զբաղեցրել է 7-րդ տեղը։ ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի մայիսի 12-18-ը

21:23 19.05.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի մայիսի 12-18-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի մայիս 12-18-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 5 սմ-ով և կազմել՝ 1900.69 մ (18.05.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 30 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի մայիսի 12-18-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ […] ...

Մայիսի 20-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:12 19.05.2025

Մայիսի 20-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Կենտրոն Վարչական շրջանի շենք միակողմանի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Պուշկինի փ. 58-72 շենքեր, Սարյան փ. 7-17 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ս․ Երևանցու փ. 32-73 առանձնատներ, Ռուսթավելի փ. […] ...

SHANTNEWS

20:00 19.05.2025

SHANTNEWS

ԱԶԲ-ի ֆինանսավորմամբ Երևանում և մարզերում կկառուցվի 46 դպրոց

19:55 19.05.2025

ԱԶԲ-ի ֆինանսավորմամբ Երևանում և մարզերում կկառուցվի 46 դպրոց

Ասիական Զարգացման Բանկի «Սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրի շրջանակում Հայաստանի մարզերում և մայրաքաղաքում կառուցվում կամ վերակառուցվում է 46 դպրոց։ Ծրագիրն ուղղված է ոչ միայն շենքերի սեյսմիկ անվտանգության բարձրացմանը, այլև ժամանակակից ու զարգացած կրթական միջավայր ստեղծելուն։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Ամփոփվել է Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 12-րդ մրցույթը

19:51 19.05.2025

Ամփոփվել է Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 12-րդ մրցույթը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության աջակցության մշակութային հիմնադրամի, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ իրականացվել է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 12-րդ մրցույթը: Մրցույթի ամփոփմանը ներկա է եղել և մրցանակներ հանձնել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Մայիսի 12-17-ը կայացած կոմպոզիտորական ստուգետեսն այս տարի համախմբել էր 20 պատանի կոմպոզիտորի՝ ըստ ավագ և կրտսեր տարիքային խմբերի: […] ...

BACK_TO_TOP