Ընտանեկան բռնության կանխարգելման և բռնության ենթարկված անձանց պաշտպանության արդյունավետությանը միտված օրենսդրական նախաձեռնություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+13.09 oC

Ընտանեկան բռնության կանխարգելման և բռնության ենթարկված անձանց պաշտպանության արդյունավետությանը միտված օրենսդրական նախաձեռնություն

16:02 07.02.2024

Օրենսդրական փաթեթի ընդունման նպատակն է բարձրացնել ընտանեկան բռնության կանխարգելման եւ բռնության ենթարկված անձանց պաշտպանության արդյունավետությունը: Ներկայացնելով ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը՝ ասել է Զարուհի Բաթոյանը:

Պատգամավորներ Զարուհի Բաթոյանի, Սոնա Ղազարյանի եւ Ծովինար Վարդանյանի հեղինակած օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ փետրվարի 7-ի հերթական նիստում:

Ոլորտը կարգավորող օրենքն ընդունվել է 2017 թվականին եւ քննարկվող օրինագիծն առաջին մեծ նախաձեռնությունն է օրենքի կիրարկումից հետո, որն անդրադառնում է ի հայտ եկած բացերին եւ խնդիրներին: «Նախագծերի փաթեթով, մասնավորապես, առաջարկվում է վերանայել օրենքի վերնագիրը, հստակեցնել առկա սահմանումները՝ դրանք համապատասխանեցնելով ՀՀ քրեական օրենսգրքի սահմանումներին, լրացնել նոր սահմանումներով, օրենքով որպես բռնության ենթարկված անձ դիտարկել նաեւ երեխային, վերանայել անհետաձգելի միջամտության եւ պաշտպանական որոշման ժամկետները, ուժը կորցրած ճանաչել հաշտեցման ընթացակարգի վերաբերյալ սահմանումը»,- մանրամասն ներկայացնելով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները՝ ասել է Զարուհի Բաթոյանը:

Առաջարկվում է առաջնային բուժօգնության փոխարեն օրենքով սահմանել ընտանիքում բռնության ենթարկված անձանց համար անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն եւ սպասարկում՝ բռնության դեպքով պայմանավորված անձի առողջական խնդիրների լուծման նպատակով, սահմանել ապաստարանների մատչելիության պահանջ հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Ըստ հիմնական զեկուցողի՝ փաթեթը քննարկվել է պատասխանատու բոլոր գերատեսչությունների, ինչպես նաեւ իրավապաշտպան կազմակերպությունների, ՄԻՊ գրասենյակի հետգ հիմնական առաջարկություններն ու դիտարկումներն ընդունվել են:

Զարուհի Բաթոյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ օրենքի վերնագրի, «կենցաղային բռնություն» սահմանման, «զուգընկեր» տերմինի վերաբերյալ:

Հարակից զեկուցող, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Պարսիլյանը, ներկայացնելով նախագծի հիմնական դրույթները, շեշտել է, որ օրենքը վերաբերում է բռնության դեպքերին: Կարեւորելով օրենսդրական փաթեթի ընդունման հրատապությունը, խոցելի խմբերի անվտանգության պաշտպանությունը՝ հարակից զեկուցողն առաջարկել է կողմ քվեարկել՝ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարելով անհրաժեշտ փոփոխություններ:

Հարակից զեկուցող, Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նշել է, որ Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների առաջնահերթությունների մեջ է ընտանեկան բռնության դեմ արդյունավետ պայքարի իրականացումը: Ըստ նրա ՝ արդյունավետ պայքարներից մեկն էլ օրենսդրական պատշաճ գործիքակազմ ապահովելն է: Համաձայն ոստիկանության օպերատիվ ամփոփագրերի՝ 2021 թվականին արձանագրվել է ընտանեկան բռնության 1644 դեպք, իսկ 2023 թվականին՝ 1819 դեպք: «Կառավարությունը դրական դիրքորոշում ունի ներկայացված օրենսդրական նախաձեռնության վերաբերյալգ այն գալիս է լավարկելու օրենսդրական խնդիրները»,- ասել է Արփինե Սարգսյանը՝ հավելելով, որ Կառավարությունը հետամտման հանցակազմի քրեականացման հարցում առաջարկել է փուլային տարբերակով լուծել հարցը:

Ելույթներում, արձանագրելով, որ նախորդ տարի 14 կին է մահացել ընտանիքում տեղի ունեցած բռնության արդյունքում, պատգամավորներն ընդգծել են, որ օրենսդրական նախաձեռնությունն ունի կանխարգելման կարեւոր բաղադրիչ: Կարեւորվել է հետամտումը քրեականացնելու հարցը:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, նշել է, որ «Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին այն ձեւակերպումներով, որով ներկայացվել է: Ըստ նրա՝ հարցն արհեստականորեն է բերվում օրակարգ, որ հասարակության մեջ նոր ալեկոծություն սկսվի:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հարցրել է. «Ցանկանում եք ասել, որ ՀՀ-ում ընտանեկան բռնություն չկա՞: Ամբողջ աշխարհը տարին 2-3 անգամ այս հարցին անդրադառնում է, բոլոր հնարավոր ձեւերով օրենսդրական լուծումներ են տալիս, որ հնարավորինս բացառեն»:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթում խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, ընդգծելով, որ օրենքն ընտանեկան բռնության կանխարգելման մասին է, նշել է, որ նոր հասկացությունների սահմանմամբ կկանխարգելվեն բռնության այն տեսակները, որոնք մինչեւ այժմ օրենսդրությամբ որեւէ կերպ չէին կանխարգելվում եւ քաղաքացիներն օրենսդրությամբ պաշտպանվելու հնարավորություն չունեին:

Օրենքների նախագծերի փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երեխաների ինքնավնասող վարքագիծ․ ազդակ, որը չի կարելի անտեսել. մասնագետ

23:59 20.05.2025

Երեխաների ինքնավնասող վարքագիծ․ ազդակ, որը չի կարելի անտեսել. մասնագետ

Վերջին տարիներին մասնագետները նշում են դեռահասների շրջանում ինքնավնասող վարքագծի (selfharm) դեպքերի աճ։ Այս երևույթը լուրջ խնդիր է երեխաների հոգեկան առողջության ոլորտում և պահանջում է ծնողների, մանկավարժների և առողջապահական ոլորտի մասնագետների հատուկ ուշադրությունը։ Այս մասին հայտնում է հոգեբույժ Գևորգ Փաշիկյանը։ Ի՞նչ է ինքնավնասող վարքագիծը: Ինքնավնասումը մարմնին միտումնավոր վնաս հասցնելու գործողություն է` առանց ինքնասպանության միտումների։ Ամենահաճախ հանդիպող […] ...

Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը այսուհետ կներկայացնի Հայաստանը

23:53 20.05.2025

Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը այսուհետ կներկայացնի Հայաստանը

Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգն այսուհետև կներկայացնի Հայաստանը, Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիան հաստատել է տեղափոխությունը: Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ սպորտային զույգ կունենա գեղասահքի մրցումներում: Նրանք սեպտեմբերին Պեկինում կմասնակցեն օլիմպիական վարկանիշային մրցաշարի: 21-ամյա Ակոպովան և 26-ամյա Ռախմանինը ռուսական գեղասահքի դպրոցի սաներ են, միասին հանդես են գալիս 2020 թվականից և մարզվում են Սոչիում՝ անվանի Ֆեդոր Կլիմովի […] ...

Ուսուցչի հաջողության ճանապարհը

23:44 20.05.2025

Ուսուցչի հաջողության ճանապարհը

Աշակերտը միշտ իրավացի է. այս սկզբունքով է առաջնորդվում ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Արմեն Ստեփանյանը։ Նրա դասերը կառուցված են փոխադարձ հարգանքի, հետաքրքրության և շարունակաբար զարգանալու պատրաստակամության վրա։ Արմեն Ստեփանյանը երբեք չի դադարում սովորել, ինքնակրթվել և նոր մոտեցումներ բերել դասարան։ Կամավոր ատեստավորումն անցել է հաջողությամբ. բարձր արդյունքները վկայում են նրա հետևողական աշխատանքի, մասնագիտական պատրաստվածության և […] ...

Կոտայքում բախվել են «Nissan Pathfinder»-ը ու «Kia Optima»-ն, ինչի հետևանքով վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանը. կա տուժած

23:37 20.05.2025

Կոտայքում բախվել են «Nissan Pathfinder»-ը ու «Kia Optima»-ն, ինչի հետևանքով վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանը. կա տուժած

Մայիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Աբովյան քաղաքից դեպի Ջրաբեր գյուղ տանող ավտոճանապարհին բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 43-ամյա Աբրահամ Ա․-ի վարած «Nissan Pathfinder» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 40-ամյա Վախթանգ Ա․-ի վարած «Kia Optima» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը և […] ...

Հայաստանի և ԱՄԷ ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին

23:28 20.05.2025

Հայաստանի և ԱՄԷ ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին

Մայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնել են հհ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են բարձր մակարդակում քաղաքական երկխոսության և երկկողմ գործընկերության ընդլայնման ուղղությամբ իրականացվող քայլերը: Նախարար Միրզոյանն ընդգծել է ՀՀ և ԱՄԷ միջև համագործակցության զարգացման նշանակալի ներուժը և […] ...

Մայիսյան գյուղի սկզբնամասում բախվել են ավտոմեքենաներ.  վարորդներից մեկը մահացել է

23:21 20.05.2025

Մայիսյան գյուղի սկզբնամասում բախվել են ավտոմեքենաներ. վարորդներից մեկը մահացել է

Մայիսի 20-ին, ժամը 18:53-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մայիսյան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz C», «Kia» և «Mercedes-Benz E» մակնիշների ավտոմեքենաները․ «Kia» մակնիշի ավտոմեքենայի վարորդը […] ...

BACK_TO_TOP