22:27 07.02.2024
Լուսանկարում անապատից գտնված հայ երեխա է: Նա, զրկված լինելով խնամքից և տարրական կենցաղային պայմաններից, շուրջ երկու տարի ապրել է մարդկանցից հեռու` սնվելով միայն արմտիքով, խոտով և զանազան բույսերով:
Նրան գտնելու պահին երեխան միանգամայն վայրենացած է եղել, ինչն ակնհայտ է նրա հայացքից ու կեցվածքից:
Լուսանկարներն արվել են Հալեպում 1920-21 թվականների Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի աշխատակցուհի Հելեն-Մարի Ջերարդի կողմից, ով հետագայում խնամել է այդ երեխային:
Հայոց ցեղասպանության տարիներին հազարավոր հայ երեխաներ որբացան՝ բռնագաղթի ճանապարհին կորցնելով ծնողներին ու հարազատներին: Նրանցից ոմանք, թուրքական կոտորածներից մազապուրծ, ապաստան գտան լքված, անմարդաբնակ վայրերում, անտառներում, քարայրներում` մարդկանցից ու քաղաքակրթությունից հեռու: Անպաշտպան ու խնամազուրկ այս երեխաները, որոնց աչքի առջև դաժանորեն սպանվել էին իրենց ծնողները, ապրելով կենդանիների հետ, ընդօրինակել էին նրանց վարքը. նրանք խուսափում էին մարդկանց հետ շփվելուց:
«Երբ եկա այստեղ (Վան), բոլոր տներում հայերի դիակներ էին: Թուրքերը դաժան հաշվեհարդար էին տեսել նրանց հետ… Ոմանց գտան և սպանեցին, ոմանք էլ մահացան սովից ու հիվանդություններից: Հայերի մի մասն այժմ թաքնվում է անտառներում և քարանձավներում: Նրանց մեջ շատ են վայրենացած երեխաները, որոնց ծնողներին սպանել են: Օրերս իմ սանիտարները տեսել են մի այդպիսի երեխայի, փորձել են բռնել նրան, բայց ապարդյուն: Նա ամբողջովին մերկ է եղել և հենց նկատել է մարդկանց, թաքնվել է, ինչպես գազանը, այնպես որ նրան այդպես էլ չի հաջողվել գտնել: Տեղի պարետը հայ զինվորներից մի ջոկատ է կազմել, որպեսզի մագլցեն լեռները և ամենուր փնտրեն, գտնեն վայրենացած երեխաների: Ոմանց արդեն գտել են և հանձնել պարետին: Ես տեսել եմ նրանց… սարսափելի է՝ ուռած փորերով, լոկ կաշի ու ոսկոր… և այն աստիճանի վայրենացած, որ եթե ձեռքդ մեկնես, գազանի պես կկծեն»,-պատմել է Կովկասյան ճակատում ռուս գթության քույր Քրիստինա Սեմինան։
23:59 20.05.2025
Երեխաների ինքնավնասող վարքագիծ․ ազդակ, որը չի կարելի անտեսել. մասնագետՎերջին տարիներին մասնագետները նշում են դեռահասների շրջանում ինքնավնասող վարքագծի (selfharm) դեպքերի աճ։ Այս երևույթը լուրջ խնդիր է երեխաների հոգեկան առողջության ոլորտում և պահանջում է ծնողների, մանկավարժների և առողջապահական ոլորտի մասնագետների հատուկ ուշադրությունը։ Այս մասին հայտնում է հոգեբույժ Գևորգ Փաշիկյանը։ Ի՞նչ է ինքնավնասող վարքագիծը: Ինքնավնասումը մարմնին միտումնավոր վնաս հասցնելու գործողություն է` առանց ինքնասպանության միտումների։ Ամենահաճախ հանդիպող […] ...
23:53 20.05.2025
Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը այսուհետ կներկայացնի ՀայաստանըԿարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգն այսուհետև կներկայացնի Հայաստանը, Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիան հաստատել է տեղափոխությունը: Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ սպորտային զույգ կունենա գեղասահքի մրցումներում: Նրանք սեպտեմբերին Պեկինում կմասնակցեն օլիմպիական վարկանիշային մրցաշարի: 21-ամյա Ակոպովան և 26-ամյա Ռախմանինը ռուսական գեղասահքի դպրոցի սաներ են, միասին հանդես են գալիս 2020 թվականից և մարզվում են Սոչիում՝ անվանի Ֆեդոր Կլիմովի […] ...
23:44 20.05.2025
Ուսուցչի հաջողության ճանապարհըԱշակերտը միշտ իրավացի է. այս սկզբունքով է առաջնորդվում ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Արմեն Ստեփանյանը։ Նրա դասերը կառուցված են փոխադարձ հարգանքի, հետաքրքրության և շարունակաբար զարգանալու պատրաստակամության վրա։ Արմեն Ստեփանյանը երբեք չի դադարում սովորել, ինքնակրթվել և նոր մոտեցումներ բերել դասարան։ Կամավոր ատեստավորումն անցել է հաջողությամբ. բարձր արդյունքները վկայում են նրա հետևողական աշխատանքի, մասնագիտական պատրաստվածության և […] ...
23:37 20.05.2025
Կոտայքում բախվել են «Nissan Pathfinder»-ը ու «Kia Optima»-ն, ինչի հետևանքով վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանը. կա տուժածՄայիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Աբովյան քաղաքից դեպի Ջրաբեր գյուղ տանող ավտոճանապարհին բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 43-ամյա Աբրահամ Ա․-ի վարած «Nissan Pathfinder» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 40-ամյա Վախթանգ Ա․-ի վարած «Kia Optima» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը և […] ...
23:28 20.05.2025
Հայաստանի և ԱՄԷ ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացինՄայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնել են հհ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են բարձր մակարդակում քաղաքական երկխոսության և երկկողմ գործընկերության ընդլայնման ուղղությամբ իրականացվող քայլերը: Նախարար Միրզոյանն ընդգծել է ՀՀ և ԱՄԷ միջև համագործակցության զարգացման նշանակալի ներուժը և […] ...
23:21 20.05.2025
Մայիսյան գյուղի սկզբնամասում բախվել են ավտոմեքենաներ. վարորդներից մեկը մահացել էՄայիսի 20-ին, ժամը 18:53-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մայիսյան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz C», «Kia» և «Mercedes-Benz E» մակնիշների ավտոմեքենաները․ «Kia» մակնիշի ավտոմեքենայի վարորդը […] ...