Պակիստանում պայթյունի հետևանքով հինգ ոստիկան է զոհվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+15.09 oC

Պակիստանում պայթյունի հետևանքով հինգ ոստիկան է զոհվել

15:03 08.02.2024

Պակիստանի հյուսիս-արևելքում գտնվող Խայբեր Փախտունխվա նահանգում ինքնաշեն պայթուցիկի պայթյունի և դրան հաջորդած հրաձգության հետևանքով զոհվել է հինգ ոստիկան, երկուսը վիրավորվել են, հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական պաշտոնական աղբյուրները:

Հինգշաբթի առավոտյան Դերա Իսմայիլ Խան շրջանում ինքնաշեն պայթուցիկ են նետել ոստիկանական մեքենայի ուղղությամբ, հայտնում են աղբյուրները։ Ավելի ուշ անհայտ անձինք կրակ են բացել ոստիկանների վրա, ովքեր այդ պահին հսկում էին փողոցները՝ կապված երկրում ընթացող ընտրությունների հետ։ Հարձակման վայրը շրջափակված է։

«Ոստիկանները ծանր վիրավորվել են, նրանցից հինգը մահացել են հիվանդանոցի ճանապարհին»,- մեջբերում է գործակալությունը աղբյուրների խոսքերը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մինսկում մեկնարկում է MILEX 2025 ռազմատեխնիկական ցուցահանդեսը

08:25 21.05.2025

Մինսկում մեկնարկում է MILEX 2025 ռազմատեխնիկական ցուցահանդեսը

Բելառուսի մայրաքաղաքում մայիսի 21-ին բացվում է MILEX 2025 զենքի և ռազմական տեխնիկայի XII միջազգային ցուցահանդեսը, որը կտևի մինչև մայիսի 24-ը, որին կմասնակցեն պաշտպանական արդյունաբերության ընկերություններ հինգ երկրներից։ Ցուցահանդեսին կմասնակցեն Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, Պակիստանը և Հնդկաստանը։ Ինչպես նշել են միջոցառման կազմակերպիչները, այս տարի ներկայացված ընկերությունների թիվը 1,5 անգամ ավելի է, քան 2023 թվականին։ Ցուցահանդեսը լայնորեն ներկայացնում […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

08:14 21.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Արգենտինական ակումբի կիսապաշտպանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական

08:06 21.05.2025

Արգենտինական ակումբի կիսապաշտպանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական

Արգենտինական «Բանֆիլդի» կիսապաշտպան Թոմաս Ադորյանը հրավիրվել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 23-ամյա ֆուտբոլիստը կարողանում է խաղալ կիսապաշտպանության երկու եզրերում, ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 12 խաղի, խփել 1 գոլ: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հունիսին երկու արտագնա ընկերական խաղ կանցկացնի Կոսովոյի և Չեռնոգորիայի ընտրանիների հետ։ ...

Հրդեհ Մերձավան գյուղում

08:01 21.05.2025

Հրդեհ Մերձավան գյուղում

Մայիսի 21-ին, ժամը 04:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է գյուղի Կոմիտասի փողոցի տներից մեկի բակում գտնվող ավտոկայանատեղիի ծածկի փայտե կառուցատարրերը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։46-ին, […] ...

Երեխաների ինքնավնասող վարքագիծ․ ազդակ, որը չի կարելի անտեսել. մասնագետ

23:59 20.05.2025

Երեխաների ինքնավնասող վարքագիծ․ ազդակ, որը չի կարելի անտեսել. մասնագետ

Վերջին տարիներին մասնագետները նշում են դեռահասների շրջանում ինքնավնասող վարքագծի (selfharm) դեպքերի աճ։ Այս երևույթը լուրջ խնդիր է երեխաների հոգեկան առողջության ոլորտում և պահանջում է ծնողների, մանկավարժների և առողջապահական ոլորտի մասնագետների հատուկ ուշադրությունը։ Այս մասին հայտնում է հոգեբույժ Գևորգ Փաշիկյանը։ Ի՞նչ է ինքնավնասող վարքագիծը: Ինքնավնասումը մարմնին միտումնավոր վնաս հասցնելու գործողություն է` առանց ինքնասպանության միտումների։ Ամենահաճախ հանդիպող […] ...

Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը այսուհետ կներկայացնի Հայաստանը

23:53 20.05.2025

Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը այսուհետ կներկայացնի Հայաստանը

Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգն այսուհետև կներկայացնի Հայաստանը, Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիան հաստատել է տեղափոխությունը: Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ սպորտային զույգ կունենա գեղասահքի մրցումներում: Նրանք սեպտեմբերին Պեկինում կմասնակցեն օլիմպիական վարկանիշային մրցաշարի: 21-ամյա Ակոպովան և 26-ամյա Ռախմանինը ռուսական գեղասահքի դպրոցի սաներ են, միասին հանդես են գալիս 2020 թվականից և մարզվում են Սոչիում՝ անվանի Ֆեդոր Կլիմովի […] ...

BACK_TO_TOP