Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ 15-ամյա դպրոցականը փրկել է ավելի քան հարյուր մարդու – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+25.09 oC

Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ 15-ամյա դպրոցականը փրկել է ավելի քան հարյուր մարդու

09:06 24.03.2024

Մերձմոսկովյան Կրասնոգորսկ քաղաքի Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ 15-ամյա դպրոցական Իսլամ Խ.-ն փրկել է ավելի քան հարյուր մարդու։ Այս մասին հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ութերորդ դասարանի աշակերտը «Picnic» ռոք խմբի համերգի ժամանակ կես դրույքով աշխատել է այն հատվածում, որտեղ մարդիկ իրերն ու հագուստներն են թողնում, և հայտնվել զինված ահաբեկիչներից ոչ հեռու։ Իսլամի խոսքերով՝ ինքը մարդկանց շենքից դուրս է հանել մոտ կես ժամ։

«Ուղիղ ժամը 23։00-ին կրակոցներ են հնչել։ Ես անմիջապես վազեցի մարդկանց դուրս հանելու։ Մենք գիտենք, թե որտեղ են գտնվում «սև» ելքերը։ Ես հասկացա, որ եթե գնամ, հարյուրավոր մարդիկ կմահանան։ Դուրս բերեցի ում կարողացա ու գնացի տուն։ Ես ինձ հերոս չեմ համարում», – ասել է Իսլամը «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հետ զրույցում:

Տղայի մայրը չի կարողացել զսպել արցունքները, երբ իմացել է որդու արարքի մասին, գրում է թերթը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդվարդ Ասրյանը հետևել է զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին

22:21 20.06.2025

Էդվարդ Ասրյանը հետևել է զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին

ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան՝ ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով: Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

ՊՍԺ-ն և Դոնարուման վերսկսել են բանակցությունները

22:10 20.06.2025

ՊՍԺ-ն և Դոնարուման վերսկսել են բանակցությունները

Ֆրանսիական ՊՍԺ-ն և դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման վերսկսել են պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իտալացի ֆուտբոլիստի գործակալներն արդեն հանդիպել են ակումբի ներկայացուցիչների հետ: Բանակցությունները շարունակվում են: 26-այա Դոնարումայի պայմանագիրը լրանալու է հաջորդ տարվա հունիսին: ...

SHANTNEWS

22:00 20.06.2025

SHANTNEWS

Իրանը և ԵՄ-ի եռյակը համաձայնել են շարունակել բանակցությունները

21:53 20.06.2025

Իրանը և ԵՄ-ի եռյակը համաձայնել են շարունակել բանակցությունները

Իրանը և եվրաեռյակի (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) Ժնևում համաձայնության են եկել շարունակել բանակցությունները, Reuters-ը մեջբերում է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասի խոսքերը։ Նշվում է, որ քննարկվել են ոչ միայն միջուկային հարց: «Մենք համաձայնության ենք եկել շարունակել բանակցությունները, շատ կարևոր է բանակցային գործընթացը բաց պահել։ Մենք քննարկել ենք ոչ միայն միջուկային հարցը», – ասել է […] ...

Ստամբուլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը

21:36 20.06.2025

Ստամբուլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը

Ստամբուլում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը, ընդգծել կառուցողական երկխոսության շարունակականության և կոնկրետ արդյունքների հասնելու կարևորությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային իրադարձություններին և այդ համատեքստում երկկողմ համագործակցության հնարավոր ուղղություններին։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության […] ...

Բաստոնին մերժել է «Ալ Հիլալի» առաջարկը հանուն «Ինտերի»

21:26 20.06.2025

Բաստոնին մերժել է «Ալ Հիլալի» առաջարկը հանուն «Ինտերի»

«Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնին առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ» ակումբից, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան: «Ալ Հիլալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ցանկանում է իր նախկին ֆուտբոլիստին տեսնել նոր թիմում: 26-ամյա ֆուտբոլիստը սակայն մերժել է առաջարկը հանուն «Ինտերի»: ...

BACK_TO_TOP