18:17 08.09.2018
Հայ երկու անչափահասները՝ Լիլին և Հովիկը, որոնց Նիդերլանդների իշխանությունները պետք է այսօր վտարեին Հայաստան, կրկին թաքնվել են իշխանություններից՝ արտաքսումից խուսափելու համար, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Նշվում է, որ արդարադատության նախարարության խոսնակ Մաարթեն Մոլենբեեկը հայտարարել է, թե պատանիները անհետացել են նրանց ապաստան տված ընտանիքից այս գիշեր՝ Ամստերդամի դատարանի որոշումից մի քանի ժամ անց, որը վերջնականապես մերժել էր նրանց՝ Նիդերլանդներում օրինական կարգավիճակ ստանալու դիմումը:
Դատարանը որոշել էր, որ Հայաստանը անվտանգ երկիր է, և երեխաները պետք է արտաքսվեն՝ միանալու մորը, որն անցած տարի է վտարվել և այժմ ապրում է Հայաստանում:
Հարազատներն ու փաստաբանները, մինչդեռ, պնդում են, թե երեխաները Նիդերլանդներ են եկել տասը տարի առաջ Ռուսաստանից, երբեք չեն ապրել Հայաստանում, չգիտեն լեզուն և խնդիրներ կունենան ինտեգրման հարցում:
Ոստիկանությունն այժմ որոնողական գործողություններ է իրականացնում՝ անչափահասներին գտնելու համար:
Երեխաների վերադառնալու դեպքում, եթե նրանց մայրը չստանձներ նրանց խնամակալությունը, SHANTNEWS.am-ին հասած որոշ տեղեկությունների համաձայն, ապաստանի տրամադրման և լեզվական խոչընդոտները հաղթահարելու խնդիրներով զբաղվելու էր ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամը:
Ըստ մեր տեղեկությունների՝ նախատեսվում էր, որ երեխաները Հայաստանում կլինեին այսօր՝ ուշ երեկոյան: Նրանց դիմավորելու էին ոստիկանները, Միգրացիոն պետական ծառայության աշխատակիցները և եթե մայրը հայտնվեր օդանավակայանում և ստանձներ նրանց խնամակալությունը, դա կհամարվեր ընտանիքի վերամիավորում և այդքանով պետական կառույցների գործառույթը կսահմանափակվեր:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիդերլանդների վարչական իրավունքի պետական խորհուրդն ավարտել է երկու հայ երեխաների՝ Հովիկի (13տ.) և Լիլիի (12տ.) գործով լսումները և որոշել մերժել այս երկրում ապաստան ստանալու նրանց խնդրանքը:
15:40 05.07.2025
Ձեր ամուր կամքով ու Ձեր ընտրությամբ մեր երկրում իշխանությունը պատկանում է Ձեզ` Հայաստանի Հանրապետության ժողովրդին, և դա անշրջելի է այլևս. ՏԿԵ նախարարՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության 30-ամյակի առթիվ: «Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առիթով: Ձեր ամուր կամքով ու Ձեր ընտրությամբ մեր երկրում իշխանությունը պատկանում է Ձեզ` Հայաստանի Հանրապետության ժողովրդին և դա անշրջելի է այլևս: Ձեր ամուր կամքով և Ձեր ընտրությամբ Հայաստանը հիմա ավելի անկախ է, քան երբևէ, […] ...
15:28 05.07.2025
ՀՀ-ին անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդն այն համարի իրենը, իր հայրենիք-պետության մեջ ապրելու այն կանոնը, որն ինքն է ստեղծել. վարչապետՀայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյա հոբելյանի առթիվ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել տոնական միջոցառում: Վերջինիս ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ: Շնորհավորական խոսքով հանդես են եկել վարչապետ Փաշինյանը, նախագահ […] ...
15:14 05.07.2025
ՀՀ ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի լիագումար նիստինՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 30-ից հուլիսի 4-ը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ/CPT) 117-րդ լիագումար նիստին` որպես Կոմիտեի` Հայաստանը ներկայացնող անդամ։ Նիստի շրջանակում հաստատվել է 2026 թվականի պարբերական այցերի ծրագիրը, ընդունվել են 2024 և 2025 թվականներին մի շարք երկրներ կատարված այցերի վերաբերյալ […] ...
14:54 05.07.2025
Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանըԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ: ...
14:44 05.07.2025
Մախաչևն արժանի է լինել երկու քաշային կարգերի չեմպիոն․ ԾառուկյանUFC-ի առաջատար, հայ մարտիկ Արման Ծառուկյանն ESPN-ին տված հարցազրույցում անդրադարձել է դաղստանցի Իսլամ Մախաչևի` կիսամիջին քաշային կարգ տեղափոխվելուն: Արմանին հարցրել են, թե արդյո՞ք նա հիասթափված է, որ Մախաչևը լքել է թեթև քաշային կարգը։ «Ոչ, որովհետև Իսլամը արժանի է լինել UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն: Ես պարզապես ուրախ եմ նրա համար, հուսով եմ, որ նա կնվաճի […] ...