Սիրտը կանգ է առել․ հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսի մահով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+30.09 oC

Սիրտը կանգ է առել․ հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսի մահով

22:49 17.04.2024

Բրազիլիայում հարսնացուն մահացել է սեփական հարսանիքի ժամանակ սրտի կանգի պատճառով, գրում է բրիտանական Metro պորտալը։

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ 38-ամյա Էլիսանջելա Գազանոն իր հարսանիքը նշել է Լիմերիայի ամառանոցներից մեկում։ Երեկույթի ժամանակ նա պարել է լողավազանի մոտ, կորցրել է հավասարակշռությունը և ընկել ջուրը։

Արարողության մասնակիցները փորձել են փրկել կնոջը, սակայն նրա սիրտը հանկարծակի կանգ է առել։ Հարսնացուին հոսպիտալացրել են, սակայն բժիշկներն արձանագրել են հիվանդի մահը, ասվում է հրապարակման մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թմրամոլության դեմ Վաղարապատի ոստիկանների պայքարի երկու նոր դրվագ

15:55 30.04.2024

Թմրամոլության դեմ Վաղարապատի ոստիկանների պայքարի երկու նոր դրվագ

Վաղարշապատի քրեական հետախույզները ստացել էին հավաստի տեղեկություն, որ Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում բնակվող 41-ամյա տղամարդը կից հողամասում աճեցնում է կանեփ, տանը պահում և օգտագործում է թմրանյութ: Տեղեկությունները ստուգելու նպատակով ապրիլի 19-ին ոստիկաններն այցելեցին տղամարդուն: Բացատրական աշխատանքից հետո նա ոստիկաններին ներկայացրեց մարիխուանայի նմանվող 15,5 գրամ զանգվածով փաթեթ: Նաև հայտնեց, որ մարիխուանան ինքն է պատրաստել ու պահել` […] ...

Ապօրինի հանքարդյունահանում. Ամասիայի ոստիկանների բացահայտումը

15:50 30.04.2024

Ապօրինի հանքարդյունահանում. Ամասիայի ոստիկանների բացահայտումը

Ամասիայի համայնքային ոստիկանները ստացել էին տեղեկություն, որ Բյուրակն գյուղի հարևանությամբ գործող տուֆ քարի հանքում սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն խախտել է ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները: Տեղեկությունը ստուգելու նպատակով ոստիկաններն այցելեցին տարածք: Թրթուրավոր էքսկավատորն ու վերամբարձ կռունկն աշխատում էին, մի ինքնաթափ էլ բեռնված էր մեծաբեկոր տուֆ քարով: Պարզվեց, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն ապօրինի գործունեություն է ծավալել […] ...

Ցանկացած օտարերկրյա հաղորդում կոշտ վերաբերմունքի կարժանանա, եթե կասկածի տակ դնի ՀՀ ինքնիշխանությունը. ՀՌՀ նախագահ

15:19 30.04.2024

Ցանկացած օտարերկրյա հաղորդում կոշտ վերաբերմունքի կարժանանա, եթե կասկածի տակ դնի ՀՀ ինքնիշխանությունը. ՀՌՀ նախագահ

Հայաստանում հեռարձակվող ցանկացած օտարերկրյա հաղորդում կոշտ վերաբերմունքի կարժանանա Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից, եթե ատելություն տարածի Հայաստանի և ժողովրդի նկատմամբ, սադրիչ գործողություններով զբաղվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը խորհրդարանում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2023 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը ներկայացնելիս: «Ցանկացած օտարերկրյա հաղորդում, հաղորդաշար համապատասխան և կոշտ վերաբերմունքի կարժանանա մեր կողմից, […] ...

Վրաստանում մայիսի 3-12-ը հանգստյան օրեր են լինելու

15:03 30.04.2024

Վրաստանում մայիսի 3-12-ը հանգստյան օրեր են լինելու

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մայիսի 7-ը, 8-ը և 10-ը հանգստյան օրեր է հայտարարել։ Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։ «Վրաստանի կառավարության որոշմամբ՝ 2024 թվականի մայիսի 7-ը, 8-ը և 10-ը հայտարարվել են հանգստյան օրեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուղղափառ Զատկի կապակցությամբ մայիսի 3-6-ը հայտարարված է տոն, իսկ մայիսի 9-ը՝ […] ...

Ֆրանսիական բանտերը կրկին ռեկորդ են սահմանել բանտարկյալների թվով

14:50 30.04.2024

Ֆրանսիական բանտերը կրկին ռեկորդ են սահմանել բանտարկյալների թվով

Ֆրանսիայի ուղղիչ հիմնարկներում բանտարկյալների թիվը 2024 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել է ռեկորդային՝ 77 450 մարդ, ինչը 4370-ով ավելի է, քան 2023 թվականի ապրիլին գրանցված ցուցանիշը, նշվում է երեքշաբթի Ֆրանսիայի արդարադատության նախարարության հրապարակած տվյալների համաձայն։ «Թվերը 2024 թվականի ապրիլի 1-ի դրությամբ․ բանտարկյալներ՝ 77 450»,- ասվում է զեկույցում։ Ֆրանսիայի արդարադատության նախարարության զեկույցից հետևում է, որ այս […] ...

Լոնդոնում սամուրայական սրով տղամարդը հարձակվել է անցորդների վրա

14:43 30.04.2024

Լոնդոնում սամուրայական սրով տղամարդը հարձակվել է անցորդների վրա

Լոնդոնի արևելքում մի քանի մարդ վիրավորվել է սրով զինված տղամարդու հարձակման հետևանքով, հայտնում է Metropolitan Police-ը։ «Ոստիկանությունը և շտապ օգնության այլ ծառայություններ գտնվում են Արևելյան Լոնդոնի Հայնոտի շրջանում՝ լուրջ միջադեպից հետո, երբ սրով տղամարդ է բերման ենթարկվել»,- ասվում է ոստիկանության մամուլի հաղորդագրությունում։ Գերատեսչության տվյալներով՝ տղամարդը հարձակվել է անցորդների և երկու ոստիկանների վրա, մի քանի հոգի […] ...

BACK_TO_TOP