Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+25.09 oC

Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է

12:41 19.04.2024

Ապրիլի 18-ին, ժամը 7.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենան Քարաշամբ-Արգել ճանապարհին դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ուղևորը՝ 20-ամյա Ստեփան Գ.-ն, մահացել է:

Կատարվում է նախաքննություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են. նախաձեռնվել է քրեական վարույթ

12:30 02.05.2024

17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են. նախաձեռնվել է քրեական վարույթ

Ապրիլի 30-ի ժամը 22.20-ին ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել էր, որ Մասիս քաղաքի տներից մեկի մոտ իրեն վրաերթի են ենթարկել: Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Մասիս քաղաքի 2-րդ փողոցի բնակիչ 48-ամյա տղամարդը և 28-ամյա որդին, մեքենան արագ վարելու համար, դիտողություն են արել համաքաղաքացի 17-ամյա […] ...

Չինաստանի հարավում ճանապարհի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 48-ի

12:12 02.05.2024

Չինաստանի հարավում ճանապարհի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 48-ի

Չինաստանի հարավում գտնվող Գուանդուն նահանգում արագընթաց մայրուղու մի հատվածի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 48-ի, հինգշաբթի հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի գիշերը Մեյչժոու քաղաքում։ 18 մեքենա դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հսկայական փոսում։ Չինական ԶԼՄ-ների հրապարակած կադրերում երևում է, որ անկման հետևանքով որոշ մեքենաներ այրվել են։ […] ...

Անցած 2 օրվա ընթացքում տեղի է ունեցել 25 ՃՏՊ, 1 մարդ զոհվել է

12:05 02.05.2024

Անցած 2 օրվա ընթացքում տեղի է ունեցել 25 ՃՏՊ, 1 մարդ զոհվել է

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 30-ից մայիսի 2-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 161 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 33, մարմնական վնասվածք պատճառելու՝ 28, անձնական ունեցվածքի գողության՝ 17, ֆիզիկական ներգործության՝ 14, խարդախության՝ 11, […] ...

Կառավարությունը կաջակցի բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժներին

11:58 02.05.2024

Կառավարությունը կաջակցի բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժներին

Կառավարությունը կաջակցի ոչ բարձրագույն կրթություն ունեցող ուսուցիչներին, որպեսզի նրանք կա՛մ ատեստավորման փուլը հաղթահարեն, կա՛մ ստանան բարձրագույն կրթություն և շարունակեն իրենց մանկավարժական գործունեությունը: Նախագիծն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում: «Ավելի քան 150 հոգի ցանկություն ունի բարձրագույն կրթություն ստանալու, և շուրջ 500 մանկավարժ ցանկություն է հայտնել մասնակցել վերապատրաստումներին: Աջակցությունը նախատեսում ենք իրականացնել մեր նախարարությանը հատկացված բյուջետային հատկացումների […] ...

Խարդախության մեղադրանքով հետախուզվող 53-ամյա քաղաքացին վերադարձել էր Հայաստան

11:50 02.05.2024

Խարդախության մեղադրանքով հետախուզվող 53-ամյա քաղաքացին վերադարձել էր Հայաստան

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 1-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել և գծային բաժին է տարվել 53-ամյա Արսեն Խ.-ն: Նա մարտի 14-ից ոստիկանության Տաշիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […] ...

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել է շորթման մեղադրանքով հետախուզվող 44-ամյա քաղաքացին

11:37 02.05.2024

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել է շորթման մեղադրանքով հետախուզվող 44-ամյա քաղաքացին

Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 30-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել և օդանավակայանում Արտաշատի բաժնի աշխատակիցներին է ներկայացել 44-ամյա Տիգրան Ս.-ն, որը ապրիլի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Շորթումը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: Նա ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...

BACK_TO_TOP