Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+18.09 oC

Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի

18:29 27.04.2024

Արևմուտքի մտավախություններն այն մասին, թե Վրաստանը շեղվում է եվրոպական ուղուց՝ ընդունելով օտարերկրյա գործակալների մասին օրենքը, անհիմն են։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները՝ մեջբերելով Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքերը։

«Կարևոր է շարունակել երկխոսությունը մեր ընկերների և գործընկերների հետ։ Մենք պետք է համոզենք մեր ամերիկացի և եվրոպացի ընկերներին, որ Վրաստանը ոչ մի անսովոր բան չի անում և նպատակ չունի շեղվել եվրոպական ճանապարհից։ Հնչեցին քննադատություններ և գնահատականներ, որ Վրաստանն, իբր, պատրաստվում է շեղվել եվրաինտեգրման կամ ժողովրդավարության ճանապարհից։ Իհարկե, դրանք, մեղմ ասած, ոչ միայն չափազանցված, այլև անհիմն հայտարարություններ են»,-ասել է Ղարիբաշվիլին։

Նրա հավելել է, որ Վրաստանի արտաքին քաղաքական կուրսը երաշխավորված է սահմանադրական մակարդակով, և այդ վեկտորի փոփոխությունը բացառվում է։

Ավելի վաղ Եվրախորհրդարանը բանաձև էր ընդունել, որով Եվրամիությանը կոչ էր անում պատժամիջոցներ սահմանել Վրաստանի իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի դեմ և երկրի հետ ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններ չսկսել, քանի դեռ օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը հետ չի կանչվել։ Փաստաթղթում խոսվում է նաև ԵՄ-ի հետ Վրաստանի առանց վիզայի ռեժիմի վերանայման հնարավորության մասին։ Վրաստանի իշխանություններին քննադատել է նաև 14 ամերիկացի սենատոր, ովքեր նամակ են գրել վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ կոչ անելով հրաժարվել օրենքի ընդունումից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կանադան շուրջ 56 մլն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար ՀՕՊ համակարգեր գնելու համար

20:18 10.05.2024

Կանադան շուրջ 56 մլն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար ՀՕՊ համակարգեր գնելու համար

Կանադան մտադիր է մոտ 76 մլն կանադական դոլար (55,7 մլն դոլար) հատկացնել Ուկրաինայի համար ՀՕՊ համակարգեր գնելու Գերմանիայի նախաձեռնությանը, ուրբաթ օրը հայտարարել է Կանադայի պաշտպանության նախարար Բիլ Բլերը։ «Ես ուրախ եմ այսօր հայտարարել, որ Կանադան 76 միլիոն C$ կներդնի Գերմանիայի ՀՕՊ նախաձեռնությանը», – ասել է Բլերը: Նրա հայտարարությունն արվել է Գերմանիայի պաշտպանության նախարարության ղեկավար Բորիս […] ...

Հարավային Կորեան կարող է հատուկ ուժեր օգտագործել Հյուսիսային Կորեայի հետ սահմանը պահպանելու համար

20:08 10.05.2024

Հարավային Կորեան կարող է հատուկ ուժեր օգտագործել Հյուսիսային Կորեայի հետ սահմանը պահպանելու համար

Հարավային Կորեան դիտարկում է ԿԺԴՀ-ի հետ սահմանի ապառազմականացված գոտում պահակային ծառայություն կատարելու համար հատուկ նշանակության գնդերի ներգրավման հնարավորությունը՝ կապված Հյուսիսային Կորեայի կողմից DMZ-ում իր պահակակետերի վերականգնման հետ, հայտնում է Yonhap գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ 2018 թվականի միջկորեական ռազմական համաձայնագրից դուրս գալու մասին հայտարարությունից հետո ԿԺԴՀ-ն սկսել է վերականգնել պայմանագրերին համապատասխան ոչնչացված պահակակետերը և այժմ փաստացի ավարտել […] ...

Կոլումբիայի նախագահը կոչ է արել ձերբակալել Նեթանյահուին

19:52 10.05.2024

Կոլումբիայի նախագահը կոչ է արել ձերբակալել Նեթանյահուին

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն կոչ է արել Միջազգային քրեական դատարանին ձերբակալել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին կապված Գազայի հատվածում մարտերի հետ։ «Նեթանյահուն չի դադարեցնի ցեղասպանությունը: Սա նշանակում է, որ անհրաժեշտ է ձերբակալության միջազգային օրդեր ՄՔԴ-ից»,- գրել է նա X-ում: Պետրոն նաև կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիտարկել «Գազայի հատվածում խաղաղապահ ուժեր ստեղծելու» հնարավորությունը։ Մայիսի սկզբին […] ...

Արքայազն Հարին և նրա կինը ժամանել են Նիգերիա՝ հանդիպելու պատերազմի վետերաններին

19:45 10.05.2024

Արքայազն Հարին և նրա կինը ժամանել են Նիգերիա՝ հանդիպելու պատերազմի վետերաններին

Արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, ժամանել են Նիգերիա՝ մասնակցելու Invictus Games-ին, որը ստեղծվել է պատերազմի վետերաններին աջակցելու համար: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը։ Արքայազն Հարիին և Մարքլին Աբուջայում դիմավորել են մի խումբ թմբկահարներ: Նրանք եղել են նաև ուսումնական հաստատությունում, որտեղ հանդիպում են անցկացրել ուսանողների հետ։ Բացի այդ, նշվում է, որ արքայազնը կմեկնի […] ...

Արգենտինայում գնացքներ են բախվել

19:02 10.05.2024

Արգենտինայում գնացքներ են բախվել

Արգենտինայի մայրաքաղաքում երկու գնացք է բախվել, ինչի հետևանքով տուժել է 16 մարդ, հաղորդում է TN TV-ն։ «Գնացքների բախումը տեղի է ունեցել Սան Մարտին գծում», – հայտնել են երկաթուղային ընկերությունից: TN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ մարդատար գնացքը բախվել է երկաթուղային գծի վերանորոգման համար նյութեր տեղափոխող գնացքին։ «Առնվազն 16 տուժած կա»,- նշում են լրատվամիջոցները։ Սան Մարտին գիծը կապում է […] ...

ԱՄՆ-ը հայտարարելու է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին. ԶԼՄ

18:46 10.05.2024

ԱՄՆ-ը հայտարարելու է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին. ԶԼՄ

Վաշինգտոնը հայտարարում է Ուկրաինային 400 մլն դոլարի չափով ռազմական օգնության լրացուցիչ փաթեթի մասին։ Այս մասին գրում է Politico-ն։ «Միացյալ Նահանգներն ուրբաթ օրը կհայտարարի Ուկրաինային 400 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին, ճիշտ այն ժամանակ, երբ Ռուսաստանը խոշոր հարձակում է սկսում Խարկովի վրա»,- ասվում է գրառման մեջ։ ...

BACK_TO_TOP