Հունաստանի խորհրդարանի պատգամավորը Կոմոտինիում բանախոսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման միջոցառմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2024
  • $
    387.52
  • RUBLE
    4.25
  • 419.49
WEATHER
+19.09 oC

Հունաստանի խորհրդարանի պատգամավորը Կոմոտինիում բանախոսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման միջոցառմանը

20:53 29.04.2024

Հունաստանի Կոմոտինի քաղաքի երաժշտական ​​դպրոցի դահլիճում կայացել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառում, որին ներկա են գտնվել մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ գյուղտնտեսության զարգացման և պարենի փոխնախարար Ստավրոս Քելեցիսը: Այս մասին հայտնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից։

«Միջոցառման հիմնական բանախոսն է եղել Հունաստանի խորհրդարանի «Նոր Դեմոկրատիա» կուսակցության պատգամավոր, Պանտեոնի անվան համալսարանի միջազգային իրավունքի և արտաքին քաղաքականության պրոֆեսոր Անգելոս Սիրիգոսը՝ «Ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում. ապահովել, որ այն, ինչ տեղի է ունեցել, այլեւս երբեք չի կրկնվի» թեմայով:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Կոմոտինի քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչներ՝ ի դեմս համայնքի ղեկավար Ստեփան Մաթեոսյանի»,-նշված է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարն ասել է, որ Ադրբեջանը միջամտում է Նոր Կալեդոնիայի ճգնաժամին

13:25 16.05.2024

Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարն ասել է, որ Ադրբեջանը միջամտում է Նոր Կալեդոնիայի ճգնաժամին

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը պնդում է, որ Ադրբեջանը միջամտում է Նոր Կալեդոնիայում (ֆրանսիական անդրծովյան տարածք Խաղաղ օվկիանոսում) իրավիճակին՝ աջակցելով քաղաքական շարժումներին, որոնք պաշտպանում են նրա անկախությունը Ֆրանսիայի Հանրապետությունից։ Այս մասին նախարարը հայտարարել է France 2 հեռուստաալիքի եթերում։ «Ինչ վերաբերում է Ադրբեջանին, սա երևակայություն չէ, սա իրականություն է», – պատասխանել է նա այն հարցին, […] ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Ստրասբուրգ

13:07 16.05.2024

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Ստրասբուրգ

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Ստրասբուրգ: Եվրոպայի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի ներկայությամբ նախարար Միրզոյանը ստորագրել է «Կենսաբանության և բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին» կոնվենցիան (Օվիեդոյի կոնվենցիա): ԵԽ-ին անդամակցելուց ի վեր Հայաստանը ստորագրել և վավերացրել է ԵԽ 70 կոնվենցիա և միացել ԵԽ 12 մասնակի համաձայնագրի: Կենսաբժշկության […] ...

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների միջև ձևավորված արդյունավետ և ակտիվ համագործակցության վերաբերյալ

13:01 16.05.2024

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների միջև ձևավորված արդյունավետ և ակտիվ համագործակցության վերաբերյալ

Մայիսի 16-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի խորհրդարանի Մշակույթի հանձնաժողովի ղեկավար Էլիսո Բոլքվաձեի հետ։ Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների միջև ձևավորված արդյունավետ և ակտիվ համագործակցության վերաբերյալ, անդրադարձ կատարվեց երկու երկրների խորհրդարանների մշակույթի հանձնաժողովների միջև առաջիկայում նախատեսվող համատեղ նիստի անցկացմանը։ ...

Պուտինն ասել է, որ Սի Ծինփինի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը

12:49 16.05.2024

Պուտինն ասել է, որ Սի Ծինփինի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է Չինաստանի նախագահ Սի Ծինփինին տեղեկացնել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին երեկոյան ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ։ «Նախագահ Սի Ծինփինի հետ պայմանավորվել ենք մանրամասն քննարկել արտաքին քաղաքական օրակարգի ամբողջ համալիրն այսօր երեկոյան ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ, իհարկե, ես, իմ կողմից Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահին կտեղեկացնեմ ուկրաինական ճգնաժամի շուրջ ստեղծված իրավիճակի մասին»,- […] ...

Վրաստանում մեղադրել են Իսլանդիայի, Լիտվայի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարներին կառավարությունը տապալելու փորձին նպաստելու մեջ

12:06 16.05.2024

Վրաստանում մեղադրել են Իսլանդիայի, Լիտվայի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարներին կառավարությունը տապալելու փորձին նպաստելու մեջ

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Վրաստանի իշխանությունը տապալելու փորձի մեջ է մեղադրել Իսլանդիայի, Լիտվայի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարներին, ովքեր մասնակցել են Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ցույցին։ «Դիմել մի խումբ գրգռված երիտասարդների, որոնց իշխանության դեմ են մղում արմատական ​​ընդդիմադիր կուսակցությունները և նրանց «ամբողջ ժողովուրդ» անվանել, մի քայլ է, որն ավելի շատ սպասում […] ...

Ստոլտենբերգն ասել է, որ Ֆիցոյի դեմ մահափորձը խախտում է ժողովրդավարության բոլոր սկզբունքները

10:52 16.05.2024

Ստոլտենբերգն ասել է, որ Ֆիցոյի դեմ մահափորձը խախտում է ժողովրդավարության բոլոր սկզբունքները

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ մահափորձը խախտում է ժողովրդավարության բոլոր իդեալները և բացարձակապես անընդունելի է, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ բացելով ՆԱՏՕ-ի Գլխավոր շտաբների պետերի հանդիպումը։ «Թույլ տվեք իմ համերաշխությունը հայտնել Սլովակիային վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ մահափորձից հետո: Ես նրա հետ աշխատել եմ գրեթե 20 տարի, մենք ցնցված և ապշած ենք այս մահափորձից, […] ...

BACK_TO_TOP