Հոռոմի եկեղեցին վերակառուցվում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.83
  • 450.86
WEATHER
+28.09 oC

Հոռոմի եկեղեցին վերակառուցվում է

12:05 11.09.2018

Արթիկի տարածաշրջանի Հոռոմ գյուղի եկեղեցին վերակառուցվում է: Սուրբ Հռիփսիմեն Հայաստանում ամենամեծ բազիլիկ եկեղեցիներից մեկն է ու առանձնանում է իր ճարտարապետությամբ: Ըստ այդմ էլ որոշվել է գյուղի համար ոչ թե նոր եկեղեցի կառուցել, ինչն ավելի արագ ու էժան կլիներ, այլ հինը վերականգնել նախկին տեսքով: Վերականգնումը փուլային է լինելու: Առաջին փուլի համար հատկացված ֆինանսավորմամբ վերականգնման նախագիծ է կազմվել, սկսվել է եկեղեցու ամրացումը:

Շինարարներն ամրացնում են Հոռոմի եռակամար բազիլիկ եկեղեցու պատերը: Նոր ամրաններ են տեղադրում, դրանք հատուկ ցանցով են պատելու: Սա պատերին լրացուցիչ ամրություն է հաղորդելու, նաև հիմքերի սեյսմակայունությունն են ստուգում: Շինարարների նախնական եզակացությունն այն է, որ  եկեղեցու հիմքերը լավ են պահպանվել: Պատերից սվաղի շերտն են հեռացրել, որի տակ խորհրդային տարիներին թաքցրել են զարդանախշ խաչերը: Իսկ ապամոնտաժված հատվածների քարերը համարակալել են: Դրանք հետո նույն տեղում են տեղադրելու:

Իսկ թե որքան հին է եկեղեցին, ստույգ տվյալներ չկան: Եկեղեցու պատին գտնվող արձանագրության մեջ հիշատակություն կա 1861 թվականի մասին: Բայց նշված չէ, թե այդ տարեթիվը վերաբերում է եկեղեցու կառուցմա՞նը, թե՞ վերակառուցմանը: Ճարտարապետությամբ ու եկեղեցու մասին պահպանված պատմություններով՝ գյուղացիներն այն շատ ավելի հին են համարում:

Հոռոմի եկեղեցու ճարտարապետական առանձնահատկությունները վկայում են շատ ավելի վաղ ժամանակաշրջանի կառուցման մասին: Եկեղեցու հոգևորականների համար կառուցված սենյակը դրա օրինակներից է: Եկեղեցաշինական առանձնահատկություններից մեկն էլ կավե կճուճներն են: Հոռոմի եկեղեցու պատերի մեջ ու տանիքին բազմաթիվ ու տարբեր չափսերի կավե անոթներ են տեղադրված: Ինչ նպատակով են եկեղեցաշինության մեջ օգտագործվել կճուճները, այստեղ երկու վարկած կա:

«Կճուճը կլանում է ձայնը, բուֆերիզացիայի ենթարկում և ավելի հզորացված մատուցում ունկնդիրներին: Կճուճները կարող են ապահովել ձայնային ելևէջների հնչունակությունը, ինչպես նաև ապահովել ջերմամեկուսացում: Շատ կարևոր է, թե պատի որ հատվածում է գտնվում կճուճը»,- SHANTNEWS -ի հետ զրույցում նշել է Հայ Առաքելական եկեղեցու Արթիկի թեմի Հոռոմի հոգևոր հովիվ Տեր Վիգեն քահանա Ղազարյանը:

Այն կճուճները, որոնք պահպանված են, շինարարները հանել են, նախագծով դրանք նորից նույն տեղերում են տեղադրվելու: Կճուճների վերատեղադրումը նախատեսված է եկեղեցու վերականգնման երրորդ փուլով: Մշակույթի նախարարության և հրատապ խնդիրների լուծման ծրագրով անցած տարի հատկացրած գումարներն առայժմ միայն ամրացման համար են բավականացնում:

«Լրիվ ֆինանսավորում այս պահին չկա, ներկա պահին մոտ 25 մլն դրամի աշխատանքներ են ընթանում: Այս գումարի մեջ է մտնում նաև նախագծի կազմումը: Ընթացքում Մշակույթի նախարարության և բարերարների  օգնությամբ կփորձենք եկեղեցու վերականգնումն ավարտին հասցնել»,- ասել է Հոռոմի գյուղապետ Աշոտ Պասկևիչյանը:

Մեկնարկն ապահովում է նաև շարունակականությունը: Համենայնդեպս, այսպես են Մշակույթի նախարարությունում պատասխանել եկեղեցու շինարարության հետագա ֆինանսավորման հարցին: Գյուղում նաև հանգանակություններ են սկսել:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները հեռացվում են

23:59 24.07.2025

Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները հեռացվում են

Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները խոչընդոտում են երթևեկությունն ու կայանումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը Ոստիկանության պարեկային ծառայության հետ համատեղ պարբերաբար ուժեղացված ստուգայցեր է իրականացնում քաղաքում: Հերթական ստուգայցի ընթացքում կազմվել են բազմաթիվ արձանագրություններ, իսկ արհեստական խոչընդոտները՝ մետաղական ձողեր, արկղեր, վահանակներ և այլ իրեր, առգրավվել և առանձին […] ...

Օրինազանց վարորդները հայտնաբերվել են ու ենթարկվել պատասխանատվության

23:57 24.07.2025

Օրինազանց վարորդները հայտնաբերվել են ու ենթարկվել պատասխանատվության

Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որ «Վոլկսվագեն»-ի վարորդը Մարտունի-Սևան ավոտճանապահին մեքենան վարում էր անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցներին։ Վայոց ձորի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագություն։ Հաջորդ տեսանյութը կրկին տարածվել էր համացացում, որում մեքենաները խոչընդոտում […] ...

Կամչատկայում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

23:49 24.07.2025

Կամչատկայում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայի երկրամասում գրանցվել է 4.9 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին նշվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում։ Ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 161 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 39 կմ խորության վրա։ ...

Մակրոն. Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում

23:44 24.07.2025

Մակրոն. Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում

Ֆրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր միկրոբլոգումում։ «Ես որոշել եմ, որ Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը։ Ես հանդիսավոր կերպով կհայտարարեմ այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում այս տարվա սեպտեմբերին։ Հիմա գլխավորը Գազայում պատերազմը անհապաղ դադարեցնելն ու խաղաղ բնակչությանը օգնություն ցուցաբերելն է», – ասել […] ...

46-ամյա մարմարաշենցին կանեփ էր աճեցնում և պահում թմրանյութ․ Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը

23:39 24.07.2025

46-ամյա մարմարաշենցին կանեփ էր աճեցնում և պահում թմրանյութ․ Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 22-ին Շիրակի մարզի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մարմարաշեն գյուղի 46-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված հողամասում հայտնաբերվել է կանեփի 233 բույս, իսկ ավտոտնակում՝ մոտ 3 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...

Ստեղծվում է կանաչապատ սահմանագիծ՝ գերեզմանատների և բնակելի հատվածների միջև

23:35 24.07.2025

Ստեղծվում է կանաչապատ սահմանագիծ՝ գերեզմանատների և բնակելի հատվածների միջև

Դավթաշենի գերեզմանատան ճանապարհամերձ և բնակելի թաղամասերին մոտ գտնվող հատվածները պարսպապատվում են կանաչապատ զանգվածով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Տնկվել է շուրջ 40 ծառ, տարածքում անցկացվում է ոռոգման նոր համակարգ: Ծրագիրը շարունակական է․ առաջիկայում կանաչապատման աշխատանքներ կիրականացվեն նաև Կենտրոնական (Թոխմախի), Սպանդարյանի և Շահումյանի գերեզմանատներում։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP