ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար կազմը Վայոց ձորի մարզում ծանոթացել է դպրոցների ու մանկապարտեզի շենքերի կառուցման ընթացիկ աշխատանքներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+21.09 oC

ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար կազմը Վայոց ձորի մարզում ծանոթացել է դպրոցների ու մանկապարտեզի շենքերի կառուցման ընթացիկ աշխատանքներին

16:07 13.06.2024

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը՝ ՏՄ ղեկավարի տեղակալներ Սուրեն Մինասյանի, Արազ Պապիկյանի, քաղաքաշինական գործունեության մասնագետների հետ և ՏՄ Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման կազմի ուղեկցությամբ Վայոց ձորի մարզում էր։

ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար կազմն այցի ընթացքում ծանոթացել է Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Չիվա բնակավայրում, Եղեգիս համայնքի նույնանուն բնակավայրում, Վայք համայնքի Գոմք բնակավայրում միջնակարգ դպրոցների, ինչպես նաև Արենի համայնքի Ելփին բնակավայրում՝ համայնք-պետություն համագործակցությամբ պետական և սուբվենցիոն ծրագրով իրականավցող մանկապարտեզի շենքերի կառուցման աշխատանքների ընթացքին։

«Այցի ընթացքում մասնագետները արձանագրեցին տարաբնույթ խախտումներ: Տեսչական մարմնի ղեկավարը Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման մասնագետներին տվեց պարտադիր կատարման ցուցում՝ արձանագրված խախտումների հիմքով իրականացնել շենքերի համալիր ուսումնասիրություն, ինչպես նաև քննարկել խախտումներ թույլ տված կապալառու կազմակերպություններին լիցենզիայից զրկելու վերաբերյալ ՀՀ քաղաքաշինության կոմիտե միջնորդություն ներկայացնելու հարցը։

ՏՄ ղեկավարը վերստին ընդգծեց պետական և սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող բոլոր շինարարարական աշխատանքների նկատմամբ հետևողական լինելու և դրանք խիստ վերահսկողության տակ պահելու կարևորությունը։
Հավելենք, որ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար կազմն առաջիկայում նման վերահսկողական այցերով ՀՀ տարբեր մարզերում կուսումնասիրի պետական և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող մի շարք շինարարական աշխատանքների ընթացիկ որակը»,-ասվում է հաղորդագրությունում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆրեդի Մերկուրին թաքցրել է դուստր ունենալու փաստը․ ԶԼՄ

10:00 24.05.2025

Ֆրեդի Մերկուրին թաքցրել է դուստր ունենալու փաստը․ ԶԼՄ

Բրիտանական Queen խմբի վոկալիստ Ֆրեդի Մերկուրին թաքցրել է դուստր ունենալու փաստը, հաղորդում է բրիտանական Daily Mail թերթը ՝ մեջբերելով Մերկուրիի կենսագրության մասին նոր գիրքը, որը վերնագրված է «Սիրով, Ֆրեդի»։ Այն գրվել է Լեսլի-Էն Ջոնսի կողմից։ «Սիրով, Ֆրեդի»-ն պատմում է մի երեխայի մասին, որը պատահաբար է բեղմնավորվել Ֆրեդիի մտերիմ ընկերոջ կնոջ հետ սիրավեպի ժամանակ 1976 թվականին՝ […] ...

ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են շարունակել բանակցությունները

09:39 24.05.2025

ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են շարունակել բանակցությունները

Հռոմում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հինգերորդ փուլն ավարտվեց առանց համաձայնության հասնելու, սակայն կողմերը որոշել են շարունակել բանակցությունները, հաղորդում է Wall Street Journal-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ Իրանը և Միացյալ Նահանգները մտադիր են սահմանել Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նոր համաձայնագրի պարամետրերը՝ կարևոր մանրամասները թողնելով քննարկման ավելի ուշ։ Բանակցությունների հինգերորդ փուլից հետո Իրանի արտաքին […] ...

Տուխելը «Մանչեսթեր Յունայթեդի» ոչ մի ֆուտբոլիստի չի հրավիրել Անգլիայի հավաքական

09:10 24.05.2025

Տուխելը «Մանչեսթեր Յունայթեդի» ոչ մի ֆուտբոլիստի չի հրավիրել Անգլիայի հավաքական

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ներկայացրել է թիմի հայտացուցակն Անդորայի դեմ Եվրո-28-ի որակավորման մրցաշարի և Սենեգալի հետ ընկերական հանդիպումների համար: Հատկանշական է, որ «Մանչեսթեր Սիթիի», «Չելսիի», «Ռեալի», «Աթլետիկոյի» և «Բավարիայի» անգլիացիները նույնպես հայտացուցակում են, չնայած նրան, որ մասնակցելու են աշխարհի ակումբային առաջնությանը: Փոխարենը հայտացուցակում ոչ մի ֆուտբոլիստ չկա «Մանչեսթեր Յունայթեդից»: ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:30 24.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսը

23:59 23.05.2025

Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսը

Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների քառամյա ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսը: Տեղում բուծված կենդանիների դեպքում այն կազմում է մինչև 150 հազար դրամ, ներկրվածինը՝ 225 հազար: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...

Ֆրանսիան խոստանում է պատասխանել ԱՄՆ արտահանման 50% մաքսատուրքերին

23:51 23.05.2025

Ֆրանսիան խոստանում է պատասխանել ԱՄՆ արտահանման 50% մաքսատուրքերին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ԵՄ ապրանքների վրա հունիսի 1-ից ուժի մեջ մտնող 50% ներմուծման մաքսատուրքերն անընդունելի են, BFMTV-ին ասել է Ֆրանսիայի արտաքին առևտրի հարցերով լիազոր նախարար Լորան Սեն-Մարտենը։ Նա նշել է, որ եվրոպացիները կձեռնարկեն պատասխան միջոցներ։ «Սա մեզ համար անընդունելի է», – ասաց նա՝ հաստատելով, որ նման մաքսատուրքերի դեպքում կոնյակի և այլ ապրանքների մատակարարումը […] ...

BACK_TO_TOP