16:25 13.06.2024
Ազգային ժողովը հունիսի 13-ի նիստում քննարկել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թեկնածուի ընտրության հարցը:
Բարձրագույն դատական խորհուրդը վերոնշյալ թափուր տեղի համար առաջադրել է Արմեն Դանիելյանի , Ռուբիկ Մխիթարյանի եւ Մանվել Շահվերդյանի թեկնածությունները:
Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հիշեցրել է, որ ներկայացված 3 թեկնածուներից Ազգային ժողովը պետք է ընտրի Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թեկնածու:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը ներկայացրել է թեկնածուների կենսագրական տվյալներն ու աշխատանքային գործունեությունները:
Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արմեն Դանիելյանը 2024 թվականի մայիսի 3-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է ԲԴԽ դատավորի անդամ:
«Դատական համակարգում որպես դատավոր իմ աշխատանքային գործունեության ընթացքում արդարադատություն իրականացնելիս հնարավորինս ձգտել եւ ձգտելու եմ պաշտպանել ու ամրապնդել դատական իշխանության հեղինակությունը»,- ընդգծել է զեկուցողը:
Անդրադառնալով բարձր պաշտոնի հավակնելու հարցին` թեկնածուն նշել է.
«Գաղտնիք չէ, որ թե’ կոռուպցիայի դեմ պայքարի եւ թե’ այդ ոլորտում արդարադատության արդյունավետ իրականացման գործում առանցքային ու կարեւոր նշանակություն ունի մեր երկրի Վճռաբեկ դատարանի համապատասխան պալատին օրենքով վերապահված գործառույթների կատարումը: Հնարավորություն ընձեռվելու դեպքում ցանկանում եմ մասնակցություն եւ ներդրում ունենալ այդ ոլորտում արդարադատության արդյունավետ իրականացմանը` կիրառելով իմ գիտելիքները, փորձառությունը եւ մասնագիտական հմտությունները»:
Վճռաբեկ դատարանի դատավորի հաջորդ թեկնածու Ռուբիկ Մխիթարյանը 2016 թվականից Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է:
«Ակնհայտ է, որ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը ժամանակակից ժողովրդավարական պետությունների առանցքային ձեռքբերումներից է, որի արդյունքները գործնականում հիմք են իրավական պետության եւ դրա սկզբունքների լիարժեք ձեւավորման ու իրացման համար եւ, մասնավորապես, մարդու իրավունքների գերակայության ապահովման տեսանկյունից», – ընդգծել է զեկուցողը:
Նրա խոսքով կոռուպցիայի դեմ պայքարի գործառույթն իրացնելու գործում առանցքային նշանակություն ունի համապատասխան լիազորություններով օժտված հակակոռուպցիոն մարմինների արդյունավետ գործունեությունը:
Ռուբիկ Մխիթարյանն անդրադարձել է նաեւ կոռուպցիոն հանցագործությունների քննության առանձնահատկություններին Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի գործառույթների եւ դերի համատեքստում:
ԲԴԽ կողմից առաջադրված երրորդ թեկնածու Մանվել Շահվերդյանը 2023 թվականից Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր է:
Զեկուցողը նշել է, որ ներկայումս որպես դատավոր առնչվում է Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշումներին:
«Թեպետ Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշումները կարգավորում են օրենքների եւ այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը, այդուհանդերձ, կարծում եմ` բազմաթիվ են այն իրավահարաբերությունները, որոնց մասով Վճռաբեկ դատարանը դեռեւս ասելիք ունի»,- նշել է Մանվել Շահվերդյանը:
Նա ընդգծել է, որ երկար տարիների աշխատանքային փորձը, գիտելիքներն ու մասնագիտական կարողությունները կարող է ծառայեցնել Վճռաբեկ դատարանի գործառույթների արդյունավետ իրականացմանը:
10:35 24.05.2025
ԱՄՆ-ն դադարեցնում է Սիրիայի դեմ պատժամիջոցներըԱՄՆ-ն ժամանակավորապես՝ 180 օրով դադարեցրել է Սիրիայի դեմ պատժամիջոցները՝ Դամասկոսին էլեկտրաէներգիա, ջուր և մարդասիրական օգնություն ապահովելու համար, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ « «Համաձայն նախագահի (ԱՄՆ Դոնալդ Թրամփի – խմբ.)՝ Սիրիայում պատժամիջոցները մեղմելու պարտավորության, ես հրապարակել եմ պարտադիր պատժամիջոցներից 180-օրյա ազատման հրամանագիր։ Այս ազատումները կօգնեն ապահովել էլեկտրաէներգիա, էլեկտրաէներգիա, ջուր և սանիտարական պայմաններ, ինչպես նաև […] ...
10:00 24.05.2025
Ֆրեդի Մերկուրին թաքցրել է դուստր ունենալու փաստը․ ԶԼՄԲրիտանական Queen խմբի վոկալիստ Ֆրեդի Մերկուրին թաքցրել է դուստր ունենալու փաստը, հաղորդում է բրիտանական Daily Mail թերթը ՝ մեջբերելով Մերկուրիի կենսագրության մասին նոր գիրքը, որը վերնագրված է «Սիրով, Ֆրեդի»։ Այն գրվել է Լեսլի-Էն Ջոնսի կողմից։ «Սիրով, Ֆրեդի»-ն պատմում է մի երեխայի մասին, որը պատահաբար է բեղմնավորվել Ֆրեդիի մտերիմ ընկերոջ կնոջ հետ սիրավեպի ժամանակ 1976 թվականին՝ […] ...
09:39 24.05.2025
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են շարունակել բանակցություններըՀռոմում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հինգերորդ փուլն ավարտվեց առանց համաձայնության հասնելու, սակայն կողմերը որոշել են շարունակել բանակցությունները, հաղորդում է Wall Street Journal-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ Իրանը և Միացյալ Նահանգները մտադիր են սահմանել Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նոր համաձայնագրի պարամետրերը՝ կարևոր մանրամասները թողնելով քննարկման ավելի ուշ։ Բանակցությունների հինգերորդ փուլից հետո Իրանի արտաքին […] ...
09:10 24.05.2025
Տուխելը «Մանչեսթեր Յունայթեդի» ոչ մի ֆուտբոլիստի չի հրավիրել Անգլիայի հավաքականԱնգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ներկայացրել է թիմի հայտացուցակն Անդորայի դեմ Եվրո-28-ի որակավորման մրցաշարի և Սենեգալի հետ ընկերական հանդիպումների համար: Հատկանշական է, որ «Մանչեսթեր Սիթիի», «Չելսիի», «Ռեալի», «Աթլետիկոյի» և «Բավարիայի» անգլիացիները նույնպես հայտացուցակում են, չնայած նրան, որ մասնակցելու են աշխարհի ակումբային առաջնությանը: Փոխարենը հայտացուցակում ոչ մի ֆուտբոլիստ չկա «Մանչեսթեր Յունայթեդից»: ...
08:30 24.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 23.05.2025
Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսըՈչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների քառամյա ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսը: Տեղում բուծված կենդանիների դեպքում այն կազմում է մինչև 150 հազար դրամ, ներկրվածինը՝ 225 հազար: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...