Ես չգիտեի, որ դա ճանապարհորդություն է ամբողջ կյանքի երկարությամբ. Վոյցեխ Շչեսնին հայտարարել է կարիերան ավարտելու մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+13.34 oC

Ես չգիտեի, որ դա ճանապարհորդություն է ամբողջ կյանքի երկարությամբ. Վոյցեխ Շչեսնին հայտարարել է կարիերան ավարտելու մասին

10:50 29.08.2024

Լեհաստանի հավաքականի ու Թուրինի «Յուվենտուսի» նախկին դարպասապահ Վոյցեխ Շչեսնին հայտարարել է կարիերան ավարտելու մասին:

«2006 թվականին ես լքեցի իմ հարազատ Վարշավան, որպեսզի միանամ «Արսենալին» և կատարեմ առաջին երազանքս՝ ապրուստի գումար վաստակել ֆուտբոլ խաղալով: Ես չգիտեի, որ դա ճանապարհորդություն է ամբողջ կյանքի երկարությամբ: Չգիտեի, որ խաղալու եմ աշխարհի ուժեղագույն թիմերում և 84 անգամ ներկայացնելու եմ իմ երկրի հավաքականը:

Ես ոչ միայն կատարեցի իմ երազանքը, այլ նաև հայտնվեցի այնտեղ, որտեղ երևակայությունս չէր հասնի: Խաղացել եմ պատմության լավագույն ֆուտբոլիստների հետ ու երբեք ինձ թերի չեմ զգացել: Ես ընկերներ եմ ձեռք բերել ամբողջ կյանքի համար: Այն ամենի համար ինչ ունեմ պարտական եմ ֆուտբոլին»,- սոցիալական էջերում գրել է 34-ամյա դարպասապահը։

Հիշեցնենք, որ Վոյցեխ Շչեսնին 2017 թվականից էր խաղում «Յուվենտուսում», որին հրաժեշտ էր տվել այս ամռանը։ Դարպասապահը հանդես է եկել նաև անգլիական «Արսենալում», «Բրենթֆորդում» ու իտալական «Ռոմայում», իսկ 2009-2024 թթ․ 84 հանդիպում է անցկացրել Լեհաստանի հավաքականի կազմում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրաքի գեներալ. Բաղդադի արաբական գագաթնաժողովը կանցկացվի առանց պարետային ժամի

09:20 15.05.2025

Իրաքի գեներալ. Բաղդադի արաբական գագաթնաժողովը կանցկացվի առանց պարետային ժամի

Բաղդադում պարետային ժամ չի սահմանվի ոչ Արաբական լիգայի 34-րդ գագաթնաժողովից առաջ, ոչ էլ մայիսի 17-ին կայանալիք գագաթնաժողովի ընթացքում։ Այս մասին հայտարարել է կազմակերպության գագաթնաժողովի անվտանգության գերագույն կոմիտեի ներկայացուցիչ, գեներալ Միկդադ Միրին։ «Մենք հաստատում ենք, որ պարետային ժամ չի լինի ոչ Բաղդադում արաբական գագաթնաժողովից առաջ, ոչ էլ դրա ընթացքում»,- նրա խոսքերն է մեջբերում Իրաքյան լրատվական գործակալությունը։ […] ...

Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Իրան

09:16 15.05.2025

Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Իրան

Մայիսի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրան, որտեղ կմասնակցի «Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից եւ հայտնում, որ այցի ընթացքում նախատեսված են նաև աշխատանքային հանդիպումներ: ...

Մեքսիկայում ավտովթարի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ

09:10 15.05.2025

Մեքսիկայում ավտովթարի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ

Առնվազն 21 մարդ է զոհվել Մեքսիկայում Կուակնոպալան-Օախակա մայրուղու վրա տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, հայտնել է Պուեբլա նահանգի ներքին գործերի նախարար Սամուել Ագիլար Պալան։ «Ըստ առաջին տվյալների՝ վթարի է ենթարկվել երեք մեքենա։ Նախնական արդյունքն այն է, որ 18 մարդ տեղում մահացել է, ևս երեքը՝ հիվանդանոցում։ Մի քանի հոգի վիրավորվել են և գտնվում են բժշկական […] ...

Մերձավոր Արևելքը կայուն չի լինի առանց Պաղեստինի խնդրի լուծման․ Եգիպտոսի արտգործնախարար

09:00 15.05.2025

Մերձավոր Արևելքը կայուն չի լինի առանց Պաղեստինի խնդրի լուծման․ Եգիպտոսի արտգործնախարար

Քանի դեռ Պաղեստինի խնդիրը չի լուծվել, Մերձավոր Արևելքի տարածաշրջանում կայունություն չի լինի։ Այս մասին Բաղդադում հայտարարել է Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդել Աթին։ Իրաքի մայրաքաղաքում նա մասնակցել է Եգիպտոսի, Իրաքի և Հորդանանի ԱԳ նախարարների հանդիպմանը, որը կազմակերպվել էր Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) 34-րդ գագաթնաժողովի նախապատրաստման շրջանակներում, որը տեղի կունենա մայիսի 17-ին Բաղդադում, հաղորդում է Իրաքի լրատվական […] ...

Ալ-Շարաան Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու Թրամփի որոշումը պատմական և խիզախ է անվանել

08:50 15.05.2025

Ալ-Շարաան Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու Թրամփի որոշումը պատմական և խիզախ է անվանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիայի դեմ պատժամիջոցները չեղարկելու որոշումը պատմական է և համարձակ։ Այս մասին երկրի քաղաքացիներին ուղղված ուղերձում ասել է Արաբական Հանրապետության նախագահ Ահմեդ ալ-Շարաան։ Հեռարձակումն իրականացրել է Al Hadath հեռուստաալիքը։ «Պատժամիջոցների վերացման որոշումը պատմական էր և համարձակ: Այսօր լուրջ աշխատանք է սկսվել, և դրա հետ մեկտեղ՝ ժամանակակից Սիրիայի վերածնունդը։ Նոր Սիրիան մասնակցել է […] ...

Axios. Իսրայելը համաձայնել է վերսկսել մարդասիրական օգնության մատակարարումները Գազայի հատված

08:39 15.05.2025

Axios. Իսրայելը համաձայնել է վերսկսել մարդասիրական օգնության մատակարարումները Գազայի հատված

Իսրայելը համաձայնել է վերսկսել մարդասիրական օգնության մատակարարումները Գազայի հատված մարտ ամսից ի վեր առաջին անգամ, հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով Գազայի մարդասիրական հիմնադրամի (GHF) ԱՄՆ-ի նամակը Իսրայելի կառավարությանը։ Մարտի սկզբին Իսրայելը դադարեցրել էր հումանիտար օգնության մատակարարումը տարածաշրջան։ «Իսրայելի կառավարությունը համաձայնել է վերսկսել Գազայի հատվածում գտնվող պաղեստինցիներին մարդասիրական օգնության մատակարարումները»,- գրում է պորտալը։ Նշվում է, որ GHF-ը […] ...

BACK_TO_TOP