Կայացել է Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների համատեղ նիստը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+13.09 oC

Կայացել է Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների համատեղ նիստը

16:24 02.09.2024

Սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Վրաստանի Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի համատեղ երկրորդ նիստը:

Ողջունելով Հայաստան ժամանած վրացի գործընկերներին` ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը կարեւորել է 2022 թվականի նոյեմբերին համատեղ ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն` երկու երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջեւ նիստերի անցկացումը:

Կողմերն արժեւորել են երկու երկրների վարչապետների կողմից ռազմավարական գործընկերության մասին համագործակցության համաձայնագրի ստորագրումը:

«Թե’ օրենսդիր եւ թե’ գործադիր մակարդակներում հարաբերությունների դինամիկան ցույց է տալիս, որ մենք գնում ենք ճիշտ ճանապարհով: Վերջին տարիներին ակտիվացել են միջգերատեսչական կապերը, խորհրդարանական համագործակցությունը»,- շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` նշել է Վրաստանի Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն:

Պատգամավորները ներկայացրել են Հայաստանի եւ Վրաստանի ընթացիկ քաղաքական ու տնտեսական իրավիճակը, խոսել Եվրոպական միության հետ սերտ համագործակցությունից: Սարգիս Խանդանյանն անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, տարածաշրջանում երկարատեւ կայունության ապահովման հարցում ընդգծել խաղաղության պայմանագրի կնքման կարեւորությունը: Շեշտվել է տարածաշրջանի բոլոր պետությունների` միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու կարեւորությունը:

ՀՀ ԱԺ եւ Վրաստանի Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովների համատեղ հաջորդ նիստը կանցկացվի Թբիլիսիում:

Հայկական կողմից նիստին մասնակցել են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներ Մարիա Կարապետյանը, Լենա Նազարյանը եւ Հռիփսիմե Գրիգորյանը, վրացական կողմից` Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարիամ Լաշխին, հանձնաժողովի անդամներ Իրակլի Մեզուրնիշվիլին, Խաթիա Ծիլոսանին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանը գնա՞ Մոսկվա, թե՞ ոչ. զրույց Ազատ Արշակյանի հետ

22:23 05.05.2025

Նիկոլ Փաշինյանը գնա՞ Մոսկվա, թե՞ ոչ. զրույց Ազատ Արշակյանի հետ

Արդյո՞ք Հայաստանի ղեկավարը պետք է մեկնի Մոսկվա և մասնակցի զորահանդեսին, թե՞ դա կարող է լուրջ հարված հասցնել դեպի Եվրամիություն ձգտող Հայաստանի հնարավորություններին. այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է հանրային գործիչ Ազատ Արշակյանը: Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութում։ ...

Հայաստանը ներկայացրել է անտառների պահպանության իր հանձնառությունները ՄԱԿ-ի բարձր մակարդակի հարթակում

22:13 05.05.2025

Հայաստանը ներկայացրել է անտառների պահպանության իր հանձնառությունները ՄԱԿ-ի բարձր մակարդակի հարթակում

Նյու Յորքում ընթացող Անտառներին նվիրված ՄԱԿ-ի ֆորումի 20-րդ նստաշրջանի ժամանակ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդես է եկել Հայաստանի Հանրապետության անունից ելույթով։ Իր խոսքում նախարարի տեղակալը բարձր գնահատել անտառների նշանակությունը՝ որպես կլիմայական կայունության, կենսաբազմազանության պահպանման և կայուն զարգացման հիմնարար բաղադրիչ։ Նա ընդգծել է, որ Հայաստանում անտառներն ունեն ոչ միայն էկոլոգիական, այլև մշակութային, սոցիալ-տնտեսական կարևորություն, […] ...

SHANTNEWS

22:00 05.05.2025

SHANTNEWS

Al Masirah. ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցնում Եմենին

21:38 05.05.2025

Al Masirah. ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցնում Եմենին

ԱՄՆ-ն և Իսրայելը համատեղ հարվածներ են հասցնում Հոդեյդա քաղաքին, որը գտնվում է «Անսար Ալլահ» շարժման հութիների վերահսկողության տակ։ Այս մասին հայտնել է Al Masirah հեռուստաալիքը։ Սաուդյան Արաբիայի Al Hadath հեռուստաալիքի հաղորդմամբ՝ իսրայելական ինքնաթիռները հարձակվել են Կարմիր ծովի ափին գտնվող Հոդեյդա նավահանգստի, ինչպես նաև հութիների մոտակա օբյեկտների վրա։ Al Hadath-ի աղբյուրների համաձայն, մայիսի 5-ի երեկոյան Ալ […] ...

Ալեքսանդր-Առնոլդը կտեղափոխվի «Ռեալ»

21:25 05.05.2025

Ալեքսանդր-Առնոլդը կտեղափոխվի «Ռեալ»

«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում»։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Ռեալն» անգլիացի պաշտպանի տեղափոխության հարցում համաձայնեցրել է բոլոր մանրամասները։ Վերջինն ազատ գործակալի կարգավիճակում ակումբից հեռանալուց հետո «Ռեալի» հետ 5 տարվա պայմանագիր կկնքի։ «Ռեալը» 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում բանակցում էր 2024 թ-ի մարտից։ Ալեքսանդր-Առնոլդն արդեն հայտնել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտին […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

21:12 05.05.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Աբովյան փ. 3/2, 5/1 շենքեր, Թումանյան փ. 19, 21, 21/1, 21/4 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 18, 20, 24, 28, 30, 32 շենքեր […] ...

BACK_TO_TOP