17:48 04.09.2024
Հիմնանորոգվել է /Մ-2/ – Հերհեր – Կարմրաշեն միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ 8.7 կմ հատվածը:
Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է 791 մլն դրամ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետևել է ավտոճանապարհի շինարարության ընթացքին:
21:00 05.05.2025
Թրամփը մտադիր է Ուկրաինայի հարցում համակարգել ջանքերը Էրդողանի հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է համակարգել Ուկրաինայի հակամարտության կարգավորման ջանքերը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ «Ամեն դեպքում, ես անհամբեր սպասում եմ նախագահ Էրդողանի հետ համագործակցելուն՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև անհեթեթ և մահացու պատերազմը հենց հիմա դադարեցնելու համար», – գրել է Թրամփը Truth Social-ում հեռախոսազրույցից հետո։ Նա հավելել է, որ […] ...
20:59 05.05.2025
Կարդինալները պատմել են, թե ինչպիսին պետք է լինի ապագա Հռոմի պապըՀռոմի կաթոլիկ եկեղեցու ապագա ղեկավարը պետք է կարողանա կամուրջներ կառուցել այն ժամանակ, երբ մարդկությունը համաշխարհային կարգի ճգնաժամ է ապրում։ Սա էր կարդինալների ուղերձը, որոնք հանդիպել են մայիսի 7-ին սկսվող կոնկլավից (Պապի ընտրությունից) առաջ։ Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունիի խոսքով՝ հանդիպմանը մասնակցել են 179 կարդինալներ, որոնցից 132-ը ունեն քվեարկելու իրավունք (80 տարեկանից փոքր): «Քննարկվեց […] ...
20:52 05.05.2025
Թայվանում երկրաշարժ է գրանցվելԵրկուշաբթի օրը Թայվանի արևելյան ափին 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը։ Կենտրոնի տվյալներով՝ ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 18:53-ին Հուալիեն շրջանի ափամերձ գոտում։ Էպիկենտրոնի խորության մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվել։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
20:50 05.05.2025
Կասպեր Ռուդը` Մադրիդի «Մասթերսի» հաղթողԿասպեր Ռուդը դարձել է Մադրիդի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի հաղթող։ Նորվեգացի թենիսիստը եզրափակչում 7-5, 3-6, 6-4 հաշվով հաղթել է Ջեք Դրեյփերին (Մեծ Բրիտանիա, 5-րդ ռակետ)։ 26-ամյա Ռուդը կարիերայում առաջին անգամ է «Մասթերս» շարքի մրցաշարի տիտղոս նվաճել և ATP-ի դասակարգման աղյուսակում 1000 միավոր վաստակելու շնորհիվ 15-ից բարձրացել է 7-րդ տեղ։ ...
20:45 05.05.2025
Բոլոր 133 կարդինալները, որոնք պետք է ընտրեն Հռոմի հաջորդ պապին, ժամանել են ՀռոմԲոլոր 133 կարդինալները, որոնք պետք է ընտրեն Հռոմի հաջորդ պապին, ժամանել են Հռոմ: Այս մասին հայտնել է Vatican News-ը։ «Աշխարհի տարբեր անկյուններից ժամանած բոլոր 133 կարդինալները գտնվում են Հռոմում», – նշվում է հաղորդագրության մեջ: Նոր Հռոմի պապի ընտրության կոնկլավը կգումարվի Վատիկանում մայիսի 7-ին։ ...