Մեթոդական, մասնագիտական օգնություն և համալիր ստուգումներ Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+15.09 oC

Մեթոդական, մասնագիտական օգնություն և համալիր ստուգումներ Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունում

19:06 13.09.2024

Սեպտեմբերի 11-ին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Եգոր Կարապետյանի գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խումբն Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունում էր։ Այցի նպատակը վարչությունում և ենթակա ստորաբաժանումներում համալիր ստուգումներ իրականացնելն էր՝ ուղղված մասնագիտական գիտելիքների բարելավմանը և մեթոդական օգնության ցուցաբերմանը։

Աշխատանքային խմբում ընդգրկված էին ՓԾ կառուցվածքային ստորաբաժանումներից համապատասխան մասնագետներ:

Այցի ընթացքում տնօրենի տեղակալն անցկացրեց շարային ստուգատես. ստուգվեցին ծառայողների պատշաճ արտաքին տեսքը, համազգեստի կրման կանոններին համապատասխանությունը, անհրաժեշտ փաստաթղթերի և ծառայողական վկայականների առկայությունը, ընդհանուր պատրաստվածությունը, ինչպես նաև տագնապային պայուսակներում անհրաժեշտ իրերի առկայությունն ու համապատասխանությունը սահմանված պահանջներին։

ՓԾ տնօրենի տեղակալը ծանոթացավ նաև հրշեջ-փրկարարական տեխնիկայի, գույք-սարքավորումների մարտական վիճակին և սարքինությանը, տեղում հետևեց հրշեջ-փրկարարական ջոկատների կողմից անցկացվող «Մարտական բացազատում և հրդեհաշիջում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժությանը։

Այնուհետև տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում Արագածոտնի ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Մենուա Ասատրյանը ներկայացրեց վարչության կողմից իրականացվող աշխատանքների արդյունքները և ընթացքը, քննարկվեցին վարչության գործունեությանն առնչվող մի շարք հարցեր։
Տնօրենի տեղակալը տվեց հստակ ցուցումներ և հանձնարարականներ, հատկապես ընդգծեց կապի միջոցներից օգտվելու կարգի վերաբերյալ անհրաժեշտ հարցերը և նշեց ժամկետներ՝ ի հայտ եկած թերությունները շտկելու ուղղությամբ։

Ե․Կարապետյանն անձնակազմին ներկայացրեց Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի նորանշանակ հրամանատարին՝ մաղթելով բարի ծառայություն։
Խորհրդակցության ավարտին Տնօրենի տեղակալը եղավ նաև Ճգնաժամային կառավարման կենտրոնում, հետևեց ընթացիկ աշխատանքներին, զրուցեց անձնակազմի հետ։

Սեպտեմբերի 11-ից 13-ն աշխատանքային խմբի անդամներն աշխատանքները շարունակեցին Աշտարակի, Ապարանի, Արագածի և Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատներում, որտեղ անձնակազմին հայտարարվեց «Հավաք» և «Տագնապ», անցկացվեցին կրկնակի շարային ստուգատեսեր, «Մարտական բացազատում և հրդեհաշիջում» թեմայով հատուկ տակտիկական պարապմունքներ։
Վերլուծելով և ամփոփելով արդյունքները՝ աշխատանքային խմբի անդամների կողմից տրվեց անհրաժեշտ մեթոդական օգնություն՝ ինչպե՛ս իրավական ակտերի վարման, այնպե՛ս էլ ծառայության կազմակերպման ուղղությամբ։

Մասնագիտական և մեթոդական օգնության ցուցաբերման աշխատանքները Փրկարար ծառայությունում կրում են շարունակական բնույթ, քանի որ վերջիններիս նպատակն է մարզային ստորաբաժանումների մարտունակության բարձրացումը, առավել կազմակերպված, արդյունավետ և օպերատիվ աշխատանքի ապահովումը, առկա խնդիրների վերհանումը և համապատասխան լուծումներ գտնելը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը մտադիր է Ուկրաինայի հարցում համակարգել ջանքերը Էրդողանի հետ

21:00 05.05.2025

Թրամփը մտադիր է Ուկրաինայի հարցում համակարգել ջանքերը Էրդողանի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է համակարգել Ուկրաինայի հակամարտության կարգավորման ջանքերը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ «Ամեն դեպքում, ես անհամբեր սպասում եմ նախագահ Էրդողանի հետ համագործակցելուն՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև անհեթեթ և  մահացու պատերազմը հենց հիմա դադարեցնելու համար», – գրել է Թրամփը Truth Social-ում հեռախոսազրույցից հետո։ Նա հավելել է, որ […] ...

Կարդինալները պատմել են, թե ինչպիսին պետք է լինի ապագա Հռոմի պապը

20:59 05.05.2025

Կարդինալները պատմել են, թե ինչպիսին պետք է լինի ապագա Հռոմի պապը

Հռոմի կաթոլիկ եկեղեցու ապագա ղեկավարը պետք է կարողանա կամուրջներ կառուցել այն ժամանակ, երբ մարդկությունը համաշխարհային կարգի ճգնաժամ է ապրում։ Սա էր կարդինալների ուղերձը, որոնք հանդիպել են մայիսի 7-ին սկսվող կոնկլավից (Պապի ընտրությունից) առաջ։ Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունիի խոսքով՝ հանդիպմանը մասնակցել են 179 կարդինալներ, որոնցից 132-ը ունեն քվեարկելու իրավունք (80 տարեկանից փոքր): «Քննարկվեց […] ...

Թայվանում երկրաշարժ է գրանցվել

20:52 05.05.2025

Թայվանում երկրաշարժ է գրանցվել

Երկուշաբթի օրը Թայվանի արևելյան ափին 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը։ Կենտրոնի տվյալներով՝ ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 18:53-ին Հուալիեն շրջանի ափամերձ գոտում։ Էպիկենտրոնի խորության մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվել։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Կասպեր Ռուդը` Մադրիդի «Մասթերսի»  հաղթող

20:50 05.05.2025

Կասպեր Ռուդը` Մադրիդի «Մասթերսի» հաղթող

Կասպեր Ռուդը դարձել է Մադրիդի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի հաղթող։ Նորվեգացի թենիսիստը եզրափակչում 7-5, 3-6, 6-4 հաշվով հաղթել է Ջեք Դրեյփերին (Մեծ Բրիտանիա, 5-րդ ռակետ)։ 26-ամյա Ռուդը կարիերայում առաջին անգամ է «Մասթերս» շարքի մրցաշարի տիտղոս նվաճել և ATP-ի դասակարգման աղյուսակում 1000 միավոր վաստակելու շնորհիվ 15-ից բարձրացել է 7-րդ տեղ։ ...

Բոլոր 133 կարդինալները, որոնք պետք է ընտրեն Հռոմի հաջորդ պապին, ժամանել են Հռոմ

20:45 05.05.2025

Բոլոր 133 կարդինալները, որոնք պետք է ընտրեն Հռոմի հաջորդ պապին, ժամանել են Հռոմ

Բոլոր 133 կարդինալները, որոնք պետք է ընտրեն Հռոմի հաջորդ պապին, ժամանել են Հռոմ: Այս մասին հայտնել է Vatican News-ը։ «Աշխարհի տարբեր անկյուններից ժամանած բոլոր 133 կարդինալները գտնվում են Հռոմում», – նշվում է հաղորդագրության մեջ: Նոր Հռոմի պապի ընտրության կոնկլավը կգումարվի Վատիկանում մայիսի 7-ին։ ...

SHANTNEWS

20:00 05.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP