19:57 14.09.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փաստաբան Հյուսեյին Այդընը հայց է ներկայացրել Անկարայի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ընդդիմադիր «Ժողովուրդների հանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ, հաղորդում է Ermenihaber-ը:
Մեղադրող կողմի պնդմամբ՝ Քըլըչդարօղլուն իր կուսակցության նահանգային կառույցների ղեկավարների նիստի ժամանակ Էրդողանի անձնական իրավունքները ոտնահարող հայտարարություններ է արել։ Հայցադիմումի մեջ նշվել է, որ Էրդողանին ուղղված մեղադրանքները լիովին տեղավորվում են «Ֆեթհուլլահական ահաբեկչական խմբավորման» (FETÖ) հռետորաբանության մեջ և աջակցում են այդ կառույցի նպատակներին։
«Ինչպես հայտնի է՝ FETÖ-ի ղեկավարությամբ արտասահմանում և մեր երկրի ներսում լայնածավալ արշավ է ընթանում՝ մեր հանրապետության նախագահի վերաբերյալ «միապետի» տպավորություն ստեղծելու նպատակով։ Պատասխանողը և նրա ղեկավարած կուսակցությունն էլ միացել են այդ արշավին և մեծ ջանքեր են թափում՝ մեր նախագահին որպես «միապետ» ներկայացնելու համար։
Ինչպես պարզվեց 2016թ․ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո ի հայտ եկած փաստերից՝ նշված արշավն, անկասկած, նախաձեռնվել էր հեղաշրջման փորձը արդարացնելու և հաղթանակի հասնելու դեպքում հատկապես արտերկրում դա որպես «միապետի անկում» ներկայացնելու նպատակով։ Պատասխանողն ու իր ղեկավարած կուսակցությունը այդ նպատակով դեռ շարունակում են մեր նախագահի վերաբերյալ անարդար և անհիմն մեղադրանքներ հնչեցնել և ջանք չեն խնայում՝ հանրությանը դրանց իսկության մեջ համոզելու համար։ Այդ պրոպագանդային երկրի ներսում և դրսում ակտիվորեն աջակցում են նաև PKK-ի («Քուրդիստանի բանվորական կուսակցություն») և FET-ի տարրերը»,- ասված է դատական հայցում։
Մեղադրող կողմը ընդգծել է, որ ԺՀԿ առաջնորդը նախկինում ևս Էրդողանին ուղղված նմանատիպ հայտարարություններ է արել։ Այսպիսով՝ 2018թ․ սեպտեմբերի 9-ին կուսակցության նահանգային կառույցների ժողովի ժամանակ հնչեցրած արտահայտությունների համար Էրդողանը Քըլըչդարօղլուից 250․000 թուրքական լիրայի՝ շուրջ 41․000 ԱՄՆ դոլար, բարոյական փոխհատուցում է պահանջել։
Անկարայի գլխավոր հանրապետական դատախազություն ներկայացված դատական հայցում նշվել է նաև, որ Քըլըչդարօղլուն խախտել է նաև Թուրքիայի Քրեական օրենսգրքի՝ «Հանրապետության նախագահին վիրավորելու մասին» 299-րդ հոդվածը, ուստի պահանջ է ներկայացվել վերջինիս դեմ նաև հանրության անունից քրեական գործ հարուցել։
10:25 05.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 456 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...
10:00 05.07.2025
Տեխասում ջրհեղեղների հետևանքով 13 մարդ է զոհվելԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների հետևանքով ուրբաթ օրվա դրությամբ հաստատվել է 13 մարդու մահը, հաղորդում է Associated Press (AP)-ը։ Քեր շրջանի շերիֆ Լարի Լեյտան հայտարարել է, որ «ջրհեղեղի հետևանքով զոհվել է 13 մարդ և աշխատանքներ են տարվում զոհերի ինքնությունը պարզելու համար», – ասվում է հրապարակման մեջ։ AP-ն գրում է, որ տեղեկություններ […] ...
09:29 05.07.2025
Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ ԷրդողանԹուրքիան հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի պահանջները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը հայտարարել […] ...
09:00 05.07.2025
Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել ՉինաստանԱմերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կայցելի Չինաստան, ինչպես նաև ենթադրել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Միացյալ Նահանգներ։ «Ինձ հրավիրեցին գնալ այնտեղ։ Սի Ծինփինը հարցրեց, թե արդյոք ես կգնամ։ Եվ նա նույնպես կարող է գալ այստեղ՝ ԱՄՆ։ Մենք լավ ենք շփվում», – լրագրողներին ասել է Թրամփը Նյու Ջերսի մեկնող իր ինքնաթիռում։ Թրամփը […] ...
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...