Վերակառուցվում է Ջրառատի 6-րդ դարի եկեղեցին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.83
  • 450.86
WEATHER
+28.09 oC

Վերակառուցվում է Ջրառատի 6-րդ դարի եկեղեցին

20:48 15.09.2018

Շիրակի մարզի  Ջրառատ համայնքում 6-րդ դարի եկեղեցին գյուղի բարերարների աջակցությամբ վերականգնվում է:  Ու սա առիթ է դարձել Սուրբ Մինաս եկեղեցու,  գյուղի ու գյուղացիների պատմությունների համադրման ու բնակատեղիի հին եւ նոր պատմությունը տարանջատելու համար:

Ջրառատը 1828-ին վերաբնակեցրել են Ալաշկերտից գաղթած հայերը, իսկ կիսավեր եկեղեցին փաստում է՝ գյուղի տարածքում ավելի վաղ թվագրության բնակավայր է եղել: Սուրբ Մինաս եկեղեցու  մասին պահպանված միակ տեղեկությունը կարելի է գտնել սովետական Հայկական սովետական հանրագիտարանում: Այստեղ նշված է, որ գյուղում պահպանվել են եկեղեցու ավերակները եւ որ այն խաչաթեւ գմբեթավոր հուշարձանների ենթատիպին է պատկանում:

Սուրբ Մինասի վերակառուցման մասին տեղեկություններ չկան: Միայն հայտնի է, որ դրա կառուցման եւ Ջրառատ գյուղի վերաբնակեցման տարեթվերը չեն համընկնում: Ջրառատցիներն այս տարածքում հիմնավորվել են 1800-ականների վերջին, մինչդեռ եկեղեցին դրանից 13 դար առաջ է կառուցվել:Գյուղի հին եկեղեցին ավերակ չի մնա : Մեկ տարի է` վերակառուցման աշխատանքներ են կատարվում: Ու արդեն շինարարությունը գմբեթի հատվածին է հասել: Հենց գմբեթի ու արտաքին նիստերի լուծումներով է Ջրառատի եկեղեցին  տարբերվում նույն ժամանակաշրջանին թվագրվող նմանատիպ կառույցներից:ի տարբերություն Հայաստանի գմբեթավոր եկեղեցիների` այն վեցանիստ է: Եկեղեցու վերակառուցումը որոշակի փոփոխություններ է նախատեսում տարածքում: Այն 16 մետր բարձրություն է ունենալու եւ որպեսզի տեսանելի լինի գյուղի բոլոր ծայրերից հարակից անասնագոմն են ապամոնտաժել, տանտիրոջ համար նորը կառուցել, հիմա էլ բնակելի տունն է խանգարում: Դանիելյանների տան մի անկյունում է  գտնվում  սրբատեղին, որը 1800-ականներին է կառուցվել եւ գյուղում հայտնի է՝ Ամենափրկիչ անունով : Եկեղեցու անգործության տարիներին այստեղ են գյուղացիները մոմ վառել ու աղոթել: Նոր տուն կառուցելուն ընտանիքը դեմ չէ, բայց սրբատեղին տեղափոխել չեն համաձայնում:

 

«Բարերարները համաձայնել են սրբատեղին նույն տեղում ամրացնել, բարեկարգել, իսկ ընտանիքի համար նոր տուն կկառուցվի, որը հնարավորություն կտա եկեղեցու տարածքը բարեկարգել »,- Shantnews.am -ի հետ զրույցում նշել է Ջրառատի վարչական ղեկավար Ահարոն Ոսկանյանը:

Տեղափոխության ավելի բարդ գործընթաց եկեղեցու հետնամասում գտնվող գերեզմանատանն է սպասվում: 1800-ականների շիրիմներից մի քանիսը եւս խանգարում են  բակի բարեկարգմանը: Հին գերեզմանները հուշարձան չեն համարվում : Գյուղապետարանը նոր տարածք է տրամադրելու վերաթաղումների համար:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները հեռացվում են

23:59 24.07.2025

Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները հեռացվում են

Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները խոչընդոտում են երթևեկությունն ու կայանումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը Ոստիկանության պարեկային ծառայության հետ համատեղ պարբերաբար ուժեղացված ստուգայցեր է իրականացնում քաղաքում: Հերթական ստուգայցի ընթացքում կազմվել են բազմաթիվ արձանագրություններ, իսկ արհեստական խոչընդոտները՝ մետաղական ձողեր, արկղեր, վահանակներ և այլ իրեր, առգրավվել և առանձին […] ...

Օրինազանց վարորդները հայտնաբերվել են ու ենթարկվել պատասխանատվության

23:57 24.07.2025

Օրինազանց վարորդները հայտնաբերվել են ու ենթարկվել պատասխանատվության

Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որ «Վոլկսվագեն»-ի վարորդը Մարտունի-Սևան ավոտճանապահին մեքենան վարում էր անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցներին։ Վայոց ձորի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագություն։ Հաջորդ տեսանյութը կրկին տարածվել էր համացացում, որում մեքենաները խոչընդոտում […] ...

Կամչատկայում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

23:49 24.07.2025

Կամչատկայում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայի երկրամասում գրանցվել է 4.9 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին նշվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում։ Ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 161 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 39 կմ խորության վրա։ ...

Մակրոն. Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում

23:44 24.07.2025

Մակրոն. Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում

Ֆրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր միկրոբլոգումում։ «Ես որոշել եմ, որ Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը։ Ես հանդիսավոր կերպով կհայտարարեմ այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում այս տարվա սեպտեմբերին։ Հիմա գլխավորը Գազայում պատերազմը անհապաղ դադարեցնելն ու խաղաղ բնակչությանը օգնություն ցուցաբերելն է», – ասել […] ...

46-ամյա մարմարաշենցին կանեփ էր աճեցնում և պահում թմրանյութ․ Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը

23:39 24.07.2025

46-ամյա մարմարաշենցին կանեփ էր աճեցնում և պահում թմրանյութ․ Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 22-ին Շիրակի մարզի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մարմարաշեն գյուղի 46-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված հողամասում հայտնաբերվել է կանեփի 233 բույս, իսկ ավտոտնակում՝ մոտ 3 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...

Ստեղծվում է կանաչապատ սահմանագիծ՝ գերեզմանատների և բնակելի հատվածների միջև

23:35 24.07.2025

Ստեղծվում է կանաչապատ սահմանագիծ՝ գերեզմանատների և բնակելի հատվածների միջև

Դավթաշենի գերեզմանատան ճանապարհամերձ և բնակելի թաղամասերին մոտ գտնվող հատվածները պարսպապատվում են կանաչապատ զանգվածով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Տնկվել է շուրջ 40 ծառ, տարածքում անցկացվում է ոռոգման նոր համակարգ: Ծրագիրը շարունակական է․ առաջիկայում կանաչապատման աշխատանքներ կիրականացվեն նաև Կենտրոնական (Թոխմախի), Սպանդարյանի և Շահումյանի գերեզմանատներում։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP