Արարատ Միրզոյանի ելույթը Մեծ քսանյակի նախարարական երկրորդ հանդիպմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+24.09 oC

Արարատ Միրզոյանի ելույթը Մեծ քսանյակի նախարարական երկրորդ հանդիպմանը

17:14 26.09.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Մեծ քսանյակի նախարարական երկրորդ հանդիպմանը.

«Հարգարժա՛ն նախագահող,

Ձերդ գերազանցություններ,

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել G20-ում Բրազիլիայի նախագահությանը և Բրազիլիայի նախագահ պարոն Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային բաց կազմով հանդիպում կազմակերպելու այս պատմական նախաձեռնության համար:

Շարունակական մարտահրավերները վտանգում են միջազգային խաղաղությունն և անվտանգությունը, ինչպես նաև խոչընդոտում են կայուն զարգացմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերին։ Միջազգային հանրության պատշաճ և հստակ քայլերը՝ առաջնագծում ունենալով վերափոխված ՄԱԿ-ը, ինչպես բազմակողմանիության ամրապնդման, այնպես էլ անվտանգ, բարգավաճ և կայուն ապագայի կառուցման համար անհրաժեշտ հրամայականն են։ Այս առումով, այսօրվա քննարկումների հայեցակարգում նախանշված հիմնական առաջնահերթությունները առավել տեղին են, քան երբևէ:

Ձերդ գերազանցություններ,

Ես ներկայացնում եմ դեպի ծով ելք չունեցող, միջին եկամուտ ունեցող երկիր, որը վերջին տարիներին ստիպված է եղել դիմակայել համաշխարհային և տարածաշրջանային ճգնաժամերի հետևանքներին։ Հայաստանը մշտապես ընդգծել է հատուկ իրավիճակներում հայտնված երկրների կարիքների հասցեագրման կարևորությունը՝ գլոբալ այնպիսի միջավայրի ձևավորմանը նպաստելու միջոցով, որտեղ յուրաքանչյուր երկիր նպատակային և հարմարեցված քաղաքականության ու աջակցության միջոցով հնարավորություն կունենա կյանքի կոչել իր զարգացման ձգտումները: Այս տեսանկյունից կարևորվում է ուժեղ, ներառական և արդյունավետ ֆինանսական հաստատությունների դերը։

Գլոբալ անվտանգության, մարդասիրական, տնտեսական և բնապահպանական փխրուն իրավիճակի պայմաններում միջազգային հանրությունը պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնի հատուկ իրավիճակներում հայտնված և միջին եկամուտ ունեցող երկրների կառուցվածքային խոցելիությանը՝ նրանց համար հեշտացնելով արտոնյալ ֆինանսավորման հասանելիությունը և աջակցելով գլոբալ գործընթացներին նրանց հավասար հիմունքներով ինտեգրմանը՝ Ադիս Աբեբայի գործողությունների ծրագրում ամրագրված պարտավորություններին համապատասխան։

Շարունակվող կլիմայական ճգնաժամի հետևանքները դժվար հաղթահարելի են հատկապես լեռնային երկրների համար, ինչպիսին է, օրինակ՝ Հայաստանը։ Կլիմայի փոփոխության սպառնալիքներն ազդում են կայուն զարգացման բոլոր ասպեկտների վրա՝ պահանջելով համատեղ գործողություններ՝ հետևանքների արդյունավետ մեղմման և հարմարվողականության քաղաքականություն ապահովելու, ինչպես նաև կորուստների և վնասների նվազեցման ուղղությամբ։

Այս համատեքստում կլիմայի ֆինանսավորման բավարար, կայուն և կանխատեսելի մեխանիզմների ստեղծումը՝ տարբեր շահագրգիռ կողմերի լիարժեք մասնակցությամբ, առանցքային նշանակություն ունի «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայով և Փարիզի համաձայնագրով ստանձնած պարտավորությունների իրականացման համար։

Ձերդ գերազանցություններ,

Կայուն զարգացմանը հնարավոր չէ հասնել առանց տևական խաղաղության հաստատման։ Այսօր բազմաթիվ տարածաշրջաններում մենք ականատես ենք ագրեսիայի, զինված հակամարտությունների, աշխարհաքաղաքական լարվածության և անվստահության, որոնք լրջորեն խաթարում են զարգացման առաջընթացը։

Մեր տարածաշրջանը նույնպես բախվել է բազմաթիվ մարտահրավերների: Հայաստանի զարգացման նկրտումների վրա կտրուկ ազդել են լայնածավալ պատերազմի, նրա ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիաների և Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնիկ բնակչության (շուրջ 140.000) բռնի տեղահանման հետևանքները։

Չնայած վրա հասած աղետներին՝ ՀՀ կառավարությունը վճռական է տրամադրված իր հավակնոտ բարեփոխումների ծրագիրը իրականացնելու հարցում։ Այն ուղղված է ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, մարդու իրավունքների առաջմղմանը, օրենքի գերակայության և գենդերային հավասարության հաստատմանը, ինչպես նաև երիտասարդության հզորացմանը։

Հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի Հանրապետության գլխավոր առաջնահերթություններից է, և մենք ջանք չենք խնայում մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար։ Մենք մշակել և ներկայացրել ենք «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը՝ որպես խաղաղության օրակարգի կարևոր մի մաս։ Այդ նախագծի առանցքային իմաստն է զարգացնել փոխկապակցվացությունը Հայաստանի և հարևան երկրների միջև։ Մենք համոզված ենք, որ Հարավային Կովկասում բոլոր տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը՝ պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա, նոր հնարավորություններ կստեղծի բեռների և քաղաքացիների տեղաշարժի համար՝ նպաստելով քաղաքական երկխոսությանը, խաղաղությանը և բարգավաճմանը տարածաշրջանում և դրանից անդին։ Մենք ապավինում ենք մեր միջազգային գործընկերների աջակցությանը՝ վերը նշված նպատակներն առաջ մղելու գործում։

Եզրափակելով՝ թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Բրազիլիային այս քննարկումը կազմակերպելու համար։ Մենք ընդունել ենք «Հանուն ապագայի դաշնագիրը», ինչը մեզ հնարավորություն է ընձեռում վերահաստատել մեր հանձնառությունը վերափոխված բազմակողմանիությանը, որն ուղղված է առաջիկա մարտահրավերներին առավել արդյունավետ կերպով արձագանքելուն և գալիք սերունդների համար ապահով, կայուն և բարգավաճ ապագա ապահովելուն։ Շնորհակալ եմ»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախորդ շաբաթվա ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

15:17 05.05.2025

Նախորդ շաբաթվա ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ապրիլի 28-ից մայիսի 4-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում շարունակվել է մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Հովտային շրջաններում շարունակվել է պտուղների պտղի ձևավորումը և բանջարանոցային մշակաբույսերի սածիլման աշխատանքները։ Նախալեռնային շրջաններում սկսվել է պտղատուների պտուղների ձևավորումը, կատարվել է եգիպտացորենի և լոբու ցանք։ Լեռնային շրջաններում աշնանացան ցորենը շարունակվել է գտնվել ցողունակալման, տեղ-տեղ՝ […] ...

Շիրակի պարեկների պայքարը թմրամոլության դեմ. ձերբակալվածի մեքենայում «ՊՎՊ» տեսակի թմրամիջոց կար

15:11 05.05.2025

Շիրակի պարեկների պայքարը թմրամոլության դեմ. ձերբակալվածի մեքենայում «ՊՎՊ» տեսակի թմրամիջոց կար

Շիրակի մարզի պարեկները մայիսի 3-ի գիշերը՝ ժամը 3.30-ին, Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկի խճուղում, ապօրինի թմրամիջոց պահելու և պատրաստելու կասկածանքով, ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին են տարել «Մերսեդես» մակնիշի մեքենայի 27-ամյա վարորդին և 22-ամյա ուղևորին, իսկ «Մերսեդեսը», որի նստատեղի տեսանելի հատվածում կար սպիտակ փոշենման զանգված, տեղում վերցվել է պահպանության: Ուղևորի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած […] ...

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր․ ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը

15:05 05.05.2025

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր․ ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր․ ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Ոչ օրինական ճանապարհով փորձել են ներկրել ավտոպահեստամասեր։ Դիզվառելիքի և մեքենայի յուղի անօրինական ներմուծման փորձերը կանխվել են։ Քաղաքացու ուղեբեռից հայտնաբերվել են չհայտարարագրված «Marlboro» տեսակի ծխախոտներ։ Հայտնաբերվել է չհայտարարագրված 203 կգ կիտրոն, պղպեղ և լոլիկ։ Չհայտարարագրված 151 կգ բեռի` էլեկտրոնային ծխախոտի, միկրոհամակարգերի, չրերի ներմուծման փորձերը կանխվել […] ...

SHANTNEWS

15:00 05.05.2025

SHANTNEWS

Մարմնական վնասվածքներ պատճառած երիտասարդը հայտնաբերվել և ձերբակալվել է

14:55 05.05.2025

Մարմնական վնասվածքներ պատճառած երիտասարդը հայտնաբերվել և ձերբակալվել է

ՆԳՆ ոստիկանության Շիրակի օպերատիվ կառավարման կենտրոն ապրիլի 27-ին՝ կեսգիշերն անց, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել Արթիկ քաղաքի 31-ամյա և 38-ամյա երկու բնակիչ։ Քրեական ոստիկանության Շիրակի մարզի ու Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վիճաբանություն-ծեծկռտուքի ժամանակ հիվանդանոց տեղափոխվածներին կտրող-ծակող առարկայով վնասվածքներ է պատճառել արթիկցի […] ...

Տեղի է ունեցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողություն

14:48 05.05.2025

Տեղի է ունեցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողություն

Մայիսի 5-ին տեղի է ունեցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողություն։ Միջոցառմանը ներկա էին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, պաշտպանության նախարարի տեղակալներ Արման Սարգսյանն ու Հրաչյա Սարգսյանը, ՌՈ պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը, բարձրաստիճան այլ սպաներ ու հյուրեր։ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, ողջունելով ներկաներին, շնորհավորել է […] ...

BACK_TO_TOP