22:40 07.11.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Երևան քաղաք՝
11։00-17:00 Ամիրյան փ. 2, 4, 26/4 շենքեր, Բուզանդի փ. 97 շենք և 6-45, 45-55 առանձնատներ, Կողբացու փ. 18-45 առանձնատներ, Ամիրյան փ. 10, 12 շենքեր, Մաշտոցի պող. 20, 20/4, 15/5 շենքեր, Հրազդանի կիրճ, Արամի փ. 35 շենք, Լեոյի փ. 54 շենք, Աբովյան 28 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սոսեի 2-րդ նրբ. 8 շենք, Աղբյուր Սերոբի փ. 10 շենք և 6-22 առանձնատներ, Դավիթ Անհաղթի փ. 6-6/8 շենքեր, Ուլնեցի փ. 15-56/6 շենքեր և 40/4-58/17 առանձնատներ, Ռուբինյանց փ. 17/2-21/5 շենքեր, Մ․ Ավետիսյան 4 փողոց 22 շենք, թիվ 284 մանկապարտեզ, Մամիկոնյանց փ. 34Ա-36/2 շենքեր, Հյուսիսային ճառագայթ 17, 18 շենքեր, Արաբկիր 39 փողոց 2-30; 47 փողոց 4/1-10; 49 փողոց 2-10; 51 փողոց 3; 53 փողոց 6 շենքեր, Սիլիկյան թաղ. 7 փողոց մասնակի, Ջամբուլի փողոց մասնակի. թիվ 89 դպրոց, Մ.Մելքոնյան փ. 48, 46, 46/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Արեշ 4 փողոց 69-100; 15 փողոց 1-34, 3, 5, 7, 9; 17 փողոց 1-31 առանձնատներ, Արցախի փ. 31, 37 առանձնատներ, Մուրացանի փ. 192, 165-231 առանձնատներ,
Արմավիրի մարզ`
11։00-17:00 Փշատավան, Ջանֆիդա, Արազափ, Արգավանդ, Մարգարա, Ֆերիկ, Հայթաղ գյուղեր մասնակի, Տանձուտ և Ծաղկալանջ գյուղեր,
Արարատի մարզ՝
10:00-12։00 Դաշտավան և Սիս գյուղեր մասնակի,
10:00-13։00 Արմաշ և Փոքր Վեդի գյուղեր մասնակի,
10:30-12:30 Արտաշատ քաղաք՝ Մարքսի փողոց մասնակի, Երևան-Երասխ մայրուղի մասնակի,
Վայոց Ձորի մարզ՝
10:30-12:30 Շատին գյուղ՝ Նոր թաղամաս մասնակի,
10:30-15:00 Զառիթափ գյուղ մասնակի,
Կոտայքի մարզ՝
11:00-16:00 Ջրվեժ գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զառ և Սևաբերդ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բալահովիտ գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գետարգել գյուղ և Պտղնի գյուղ մասնակի,
11:00-17։00 Զովունի գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, թիվ 1, 4, 5, 6, 7, 12-18, 38, 39, 40 փողոցներ, «Արագիլ» այգեգործական ընկերություն, Քասախ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, թիվ 2, 4, 5, 6, 7, 9, 11, 14, 21 փողոցներ, Ուռենիների, Ռ. Սաֆարյան, Գալալյան և Երիտասարդական փողոցներ,
Գեղարքունիքի մարզ՝
11:00-16:00 Մեծ Մասրիկ, Կուտական, Կախակն և Տրետուք գյուղեր, «Հրանտ Կարապետյան» և «Գոգա-Սեդա Հարությունյաններ» ՍՊԸ-ներ, «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ, «Յուքոմ», «Վիվա-ՄՏՍ» և «Տելեկոմ Արմենիա» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ,
Տավուշի մարզ`
10:00-16:00 Դիլիջան համայնք՝ Շամախյան, Մոլդովական, Գետափնյա և Կալինինի փողոցներ,
Լոռու մարզ՝
11:00-17:00 Օձուն գյուղ,
12:00-13:00 Վանաձոր քաղաք՝ Տարոն 2 թաղամաս,
13:30-14:00 Վանաձոր քաղաք՝ Էներգետիկ տնային ավան, Բազում, Ազնվաձոր գյուղեր,
Շիրակի մարզ՝
11:00-16:00 Գյումրի քաղաք` Անի թաղամասի 37 դպրոց, «Ֆոտոն» վարժարան» ՊՈԱԿ, Չարենցի փ. 8, 10 շենքեր, Չարենցի փ. 7 փողոց 8; 9 փողոց 5, 7, 7ա շենքեր։
21:52 20.05.2025
Ջուդ Բելինգհեմի արդյունավետությունը նվազում է, «Ռեալում» մտահոգված ենՄադրիդի «Ռեալի» մարզչական շտաբին և ակումբի ղեկավարությանը մտահոգում է թիմի անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի արդյունավետության անկումը, հաղորդում է Marca-ն: Նախորդ մրցաշրջանում Բելինգհեմը բոլոր մրցաշարերում 23 գոլ էր խփել, մի շարք խաղերում հաղթանակ կորզել մադրիդյան ակումբի համար: Ավարտվող մրցաշրջանում Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը 13 գոլ ունի: Ակումբում ուշադիր ուսումնասիրում են իրավիճակը։ Ղեկավարներն ակնկալում են, որ Բելինգհեմը կրկին […] ...
21:44 20.05.2025
Էստոնիայի մշակույթի նախարարի հետ խոսեցինք, թե ինչ կարող են անել միասին․ ԿԳՄՍ նախարարՀՀ ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքի էջում լուսանկար է հրապարակել Էստոնիայի մշակույթի նախարարի հետ, որի կից գրել է. «Էստոնիայի մշակույթի նախարարի հետ խոսեցինք, թե ինչ կարող են անել միասին։ Առաջիկայում հատկապես շատ ավելի կոնկրետ քայլեր կունենանք կինոյի ոլորտում, գրահրատարակչության ասպարեզում, ծանոթացել եմ երեխաների ընթերցանության խրախուսման էստոնական ծրագրին, որում մեծ դեր ունեն գրադարանները։ Տիկին նախարարին հրավիրել […] ...
21:33 20.05.2025
Ազիզ Նասիրզադեն ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկելԻրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Ավելի վաղ, հայտնել էինք, պաշտոնական այցով ՀՀ է ժամանել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեն։ Նրան ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ […] ...
21:27 20.05.2025
Քննարկվել են Գյումրի, Վաղարշապատ և Վարդենիս համայնքների ավագանիների ՔՊ խմբակցությունների աշխատանքին առնչվող հարցերՄայիսի 20-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են Գյումրի, Վաղարշապատ և Վարդենիս համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:20 20.05.2025
Երկրաշարժ Բավրա գյուղից 10 կմ հարավ-արևելքՄայիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 20:30-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 16։30-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.08⁰ և արևելյան երկայնության 43․93⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 10 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․8 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը […] ...
21:12 20.05.2025
Յամալի ծննդյան օրը նրան կհանձնվի «10» համարի մարզաշապիկը«Բարսելոնայի» 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալի ծննդյան օրը նրան կհանձնվի լեգենդար «10» համարի մարզաշապիկը, հաղորդում է Memorabilia-ն։ Եվրոպայի չեմպիոնը հուլիսի 13-ին կնշի իր ծննդյան 18-ամյակը: Յամալն ավարտվող մրցաշրջանում «Բարսելոնայի» հետ դարձել է Լա լիգայի հաղթող, նվաճել Իսպանիայի Սուպերգավաթն ու գավաթը: Այժմ «10» համարով հանդես է գալիս հարձակվող Անսու Ֆատին: «10» համարի մարզաշապիկով խաղացել է նաև […] ...