Անձին մեղադրանք է ներկայացվել՝ թմրանյութերի վաճառքով զբաղվող համացանցային հարթակները գովազդելու համար․ Քննչական կոմիտեն զգուշացնում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+26.09 oC

Անձին մեղադրանք է ներկայացվել՝ թմրանյութերի վաճառքով զբաղվող համացանցային հարթակները գովազդելու համար․ Քննչական կոմիտեն զգուշացնում է

17:35 14.11.2024

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում բացահայտվել է թմրամիջոցների վաճառքով զբաղվող սոցիալական հարթակների գովազդով զբաղվելու և այդ նպատակով պատերին համապատասխան գրառումներ պատկերելու դեպք։

Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողները 2024թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ա. Տիգրանյան փողոցում նկատել են մի քաղաքացու, ով պարեկային ծառայողներին տեսնելուն պես ձեռքերից հանել է ձեռնոցները և նետել գետնին: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ պարզվել է ինքնությունը, ապա նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին, որի կողմից կայացվել է հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածի հիմքով անձին ձերբակալելու որոշում։

Իրականացված միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ տղամարդը իր մոտ առկա վահանակի և գունավոր փչովի ներկի միջոցով Երևան քաղաքի Արմենուհի Տիգրանյան 12/3 հասցեում գտնվող պարսպի վրա վերարտադրել է տարատեսակ թմրամիջոցների վաճառքով զբաղվող համացանցային հարթակի վերաբերյալ տեղեկություններ՝ նպատակ ունենալով անձանց շրջանում առաջացնել հետաքրքրություն թմրամիջոցների, դրանց տեսակների, արժեքների և ձեռքբերման եղանակների նկատմամբ՝ այդ կերպ, իրացնելու նպատակով, գովազդելով թմրամիջոցներ:

Նախաքննության ընթացքում իրականացվել են մի շարք քննչական և վարութային գործողություններ, այդ թվում՝ զննվել է տելեգրամյան այն ալիքը, որի հասցեն վերոհիշյալ անձը գրել է դեպքի վայրում գտնվող պարսպի պատին. քննությամբ փաստվել է, որ հիշյալ հասցեով գրանցված տելեգրամյան էջի՝ առայժմ անհայտ օգտատերը (օգտատերերը) զբաղվում է թմրանյութերի վաճառքով՝ նշելով թմրանյութի տեսակը, քաշը և գինը: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են թիթեղյա վահանակ՝ կապույտ գույնի ներկով ներկված հիշյալ էջի տվյալների գրառմամբ, փչովի ներկի տարա, ձեռնոց՝ կապույտ ներկանման հետքերով, իսկ դեպքի վայրում առկա պարսպի տարբեր հատվածներում հայտնաբերվել են նույն ներկով արված գրառումներ։ Նշանակվել է համապատասխան փորձաքննություն:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նշված անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով, և նրան ներկայացվել է մեղադրանք:

Միջնորդություն է հարուցվել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը բավարարվել է մասնակիորեն. դատարանի որոշմամբ նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ նշված տելեգրամյան ալիքի օգտատիրոջ ինքնությունը, ինչպես նաև գովազդվող թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը (աղբյուրները) պարզելու ուղղությամբ: Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:

Քննչական կոմիտեն հերթական անգամ տեղեկացնում և զգուշացնում է, որ Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ցանկացած եղանակով գովազդը քրեականացված է և նույնացված է իրացնելու նպատակով դրանց ապօրինի շրջանառությանը։

«Նման հանցավոր արարքի կատարման համար որպես պատիժ նախատեսվում է նվազագույնը ազատազրկում՝ երեքից վեց տարի ժամկետով։ Ուստի՝ հորդորում ենք ձեռնպահ մնալ նման արարք կատարելուց»,-ասվում է հաղորդագրությունում:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մերձավանցի երիտասարդը տանը կից հողամասում կանեփ էր աճեցրել

21:18 19.06.2025

Մերձավանցի երիտասարդը տանը կից հողամասում կանեփ էր աճեցրել

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Մերձավան գյուղի բնակիչ 28-ամյա երիտասարդը տանը կից հողամասում աճեցնում է կանեփ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նշված հասցեում կատարված զննությամբ հայտնաբերվել է 42 կանեփի թուփ: Նա նշել է, որ կանեփը աճեցրել է անձնական օգտագործման նպատակով։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...

Դեսպան Սմբատյանին շնորհվել է «Արժանիքի համար Պատվո խաչ» Հունգարիայի բարձր շքանշանը

21:11 19.06.2025

Դեսպան Սմբատյանին շնորհվել է «Արժանիքի համար Պատվո խաչ» Հունգարիայի բարձր շքանշանը

Հունիսի 19-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Հունգարիայում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ հրաժեշտի հանդիպում ունեցավ Հունգարիայի փոխվարչապետ Շեմյեն Ժոլտի հետ։ Այս մասին հայտնել են Հունգարիայում ՀՀ դեսպանությունից: Ա․Սմբատյանը երախտագիտություն հայտնեց Հունգարիայի կառավարությանը՝ իր պաշտոնավարման ընթացքում ցուցաբերված աջակցության համար։ Շեմյեն Ժոլտը շնորհակալություն հայտնեց դեսպանին և հանձնեց Հունգարիայի նախագահի հրամանագրով Ա.Սմբատյանին շնորհված «Արժանիքի համար Պատվո խաչ» Հունգարիայի բարձր […] ...

Հարգում ենք բոլոր մրցակիցներին․ «Նոայի» գլխավոր մարզիչ

21:05 19.06.2025

Հարգում ենք բոլոր մրցակիցներին․ «Նոայի» գլխավոր մարզիչ

«Նոայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը խոսել է Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի վիճակահանության մասին. «Մենք հարգում ենք բոլոր մրցակիցներին։ Ծանոթ եմ որակավորման առաջին փուլում մեզ բաժին հասած «Բուդուչնոստի» խաղաոճին։ Այժմ կենտրոնացած ենք մեր մարզումների վրա։ Շարունակում ենք պատրաստվել ամբողջ ուժով և սպասում ենք նոր համալրումների»,- նշել է խորվաթ մասնագետը։ «Նոան» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում […] ...

Հունիսի 20-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:00 19.06.2025

Հունիսի 20-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Քաջազնունի փ. 3 շենք, Վրացյան փ. 84/1, 86, 86/7 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Չարենցի փ. 84 հասցե՝ «Թիմ Տելեկոմ» ընկերություն միակողմանի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Աջափնյակ վարչական […] ...

Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ

20:53 19.06.2025

Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանը նոր հարվածների շարք է սկսել Իսրայելի ուղղությամբ՝ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածելով Թել Ավիվում և Հայֆայում գտնվող ռազմական թիրախներին, ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարության մեջ։ «Հայֆայում և Թել Ավիվում ռազմական արդյունաբերության օբյեկտների վրա հրթիռային և անօդաչու թռչող սարքերի համակցված հարձակումների նոր ալիք է սկսվել։ … Ռազմական ենթակառուցվածքների և պաշտպանական արդյունաբերության […] ...

Նուբարաշենի համայնքային ոստիկանները շոկո տեսակի թմրամիջոց են հայտնաբերել

20:46 19.06.2025

Նուբարաշենի համայնքային ոստիկանները շոկո տեսակի թմրամիջոց են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, հունիսի 16-ին ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Նուբարաշենի խճուղում հայտնաբերել, ձերբակալել և «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ բաժին են ներկայացրել Երևանի բնակիչ 29-ամյա մի երիտասարդի, ինչպես նաև մեքենայի 21 և 26-ամյա ուղևորներին: 26-ամյա ուղևորը ձերբակալման ժամանակ նետել է փաթեթ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում դեպքի […] ...

BACK_TO_TOP