21:00 18.09.2018
Ադրբեջանում սեպտեմբերի 15-ին տեղի ունեցած ռազմական շքերթը` նվիրված «Բաքվի ազատագրման 100-ամյակին», ոչ միանշանակ է ընդունվել այդ երկրի հանրության և փորձագիտական շրջանակների կողմից:
Հատկանշանական է, որ շքերթը անվանել են «բոլշևիկներից և հայ դաշնակներից ազատագրության տոն», և դրան հանդիսավոր կերպով մասնակցելով՝ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական իսլամական ջոկատները՝ Նուրի փաշայի գլխավորությամբ, կարողացան ազատագրել Բաքուն և հանձնել ադրբեջանցիներին:
Ադրբեջանցի քաղաքագետ Լեյլա Մուրատովան, խոսելով շքերթի անվանման և Ռեջեփ Էրդողանի հայտարարության մասին, հայտնեց, որ իր համար անհասկանալի է, թե ինչու են հայերի անունը կապում նույնիսկ այնպիսի երևույթների հետ, որոնք ավելի օգուտ են տալիս նրանց, քան վնաս:
«Եթե պետական մակարդակով մենք պարբերաբար ասում ենք, որ Երևանը ադրբեջանական է, և այն նվիրել ենք հայերին, ապա ինչպե՞ս եղավ, որ այդ նույն ժամանակ անգամ Բաքուն հայերից վերցնելու համար ստիպված ենք եղել Թուրքիայից օգնություն կանչել»,- հռետորական հարց տվեց ադրբեջանցի քաղաքագետն՝ ընդգծելով, որ Ադրբեջանում դժգոհություն է առաջացել նաև Ռեջեփ Էրդողանի հայտարարության առումով:
«Թուրքիայի նախագահը բացահայտ վիրավորեց ադրբեջանցի ժողովրդին՝ ասելով, թե իրենք են Բաքուն ազատագրել ու հանձնել մեզ: Դա այն դեպքում, երբ 1918-ի գարնանը թուրքական հսկայական զորաջոկատները ջախջախիչ պարտություն կրեցին հայ աշխարհազորայիններից և ստիպված եղան նահանջել: Այդ ինչպե՞ս եղավ, որ հայերի կողմից պարտված թուրքական ջոկատները կարողացան Բաքվում հաղթել բոլշևիկներին ու հայերին»,- ասաց Լեյլա Մուրատովան:
Հիշեցնենք, որ 1918թ. մայիսին թուրքական զորքը մտավ Հայաստան՝ ցեղասպանությունից հետո գրավելու նաև ազատ մնացած վերջին կտորը: Սակայն Սարդարապատի ու Բաշ Ապարանի հերոսամարտերում կրելով ջախջախիչ պարտություն՝ թուրքական ջոկատների մի մասը վերադարձավ Կարս, մի մասն էլ Վրաստանի տարածքով հասավ Բաքու, սակայն սեպտեմբերին թուրք Նուրի փաշան արդեն գրավել էր գրեթե անպաշտպան Բաքուն, քանի որ Լենին և Քեմալ Աթաթուրքի միջև ձեռք էր բերվել պայմանավորվածություն՝ Բաքուն թուրքերին հանձնելու վերաբերյալ: Ավելի ուշ ստեղծված Ադրբեջան պետությունը՝ Բաքու մայրաքաղաքով, մտավ ԽՍՀՄ կազմի մեջ:
20:15 04.07.2025
Շվյոնտեկը կամային հաղթանակով դուրս է եկել երրորդ շրջան․ ՈւիմբլդոնԼեհ թենիսիստուհի Իգա Շվյոնտեկը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» երրորդ շրջան: Երկրորդ շրջանում աշխարհի չորրորդ ռակետը կամային հաղթանակ է տարել ամերիկուհի Քեթի Մըքնեյլիի դեմ մրցախաղում (5-7, 6-2, 6-1): Շվյոնտեկի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 54-րդ ռակետ, ամերիկուհի Դանիել Քոլինզը: ...
20:07 04.07.2025
Սրբուհի Գալյանը մասնակցել է «ՀԸԳՀ. Հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» խորագրով աշխատաժողովինԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ելույթով է հանդես եկել Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված՝ «ՀԸԳՀ. Հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» խորագրով աշխատաժողովին, որին մասնակցում էին նաև Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, այս […] ...
19:54 04.07.2025
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Իսպանիայի ընտրանու հետՀայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը սեպտեմբերին երկու ընկերական հանդիպում կանցկացնի Իսպանիայի հավաքականի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։ Հանդիպումները կկայանան Պամպլոնայում և Տուդելայում՝ սեպտեմբերի 19-ին և 21-ին: Այս հանդիպումներով Հայաստանի հավաքականը կսկսի նախապատրաստությունը ֆուտզալի Եվրոպայի առաջնությանը, որը կկայանա 2026 թ. հունվարի 20-ից փետրվարի 7-ը: Հիշեցնենք, որ Իսպանիան ֆուտզալի աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն է: ...
19:47 04.07.2025
Էլեկտրական կշեռք, մի քանի հարյուր զիպ փականով փաթեթ, մի քանի տասնյակ փաթեթ մարիխուանա․ ձերբակալվածը թմրամիջոց տեղադրող էրՀամայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները մայիսի 18-ին Ազատան գյուղի վարչական տարածքի ռեստորանային համալիրներից մեկի մոտ հայտնաբերել, թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին էին տեղափոխել Երևան քաղաքի բնակիչ 35-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր ընդհանուր 42 գրամից ավելի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթներ: Պարզվել էր, որ տղամարդը վաճառելու նպատակով տելեգրամյան ալիքից […] ...
19:36 04.07.2025
ԲՏԱ նախարարի տեղակալը բելգիական պատվիրակությանն է ներկայացրել Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացին ուղղված գործունեությունը«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում՝ Բելգիայի արտաքին գործերի նախարարության երկկողմ հարաբերությունների գլխավոր տնօրեն Բիրգիտ Սթիվենսի գլխավորած պատվիրակության հետ, որին մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքը։ Հյուրերը շրջայց են կատարել կետրոնում, զրուցել աշակերտների […] ...