13:08 19.09.2018
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մշակել է կիբերանվտանգության նոր ռազմավարություն, որն առաջինն է Դոնալդ Թրամփի նախագահության ընթացքում և որպես սպառնալիք դիտարկում է առաջին հերթին՝ Ռուսաստանը և Չինաստանը, ապա նաև Իրանն ու Հյուսիսային Կորեան։ Այս մասին հայտնի է դարձել ամերիկյան FoxNews հեռուստաալիքին։
«Միացյալ Նահանգները երկարաժամկետ ռազմավարական պայքարի մեջ է ներգրավվել Չինաստանի և Ռուսաստանի հետ»,- նշվում է փաստաթղթում ու մանրամասնվում, որ այս և մյուս երկու երկրների կիբերգործողությունները վնասում են ԱՄՆ քաղաքացիներին և ուղղված են երկրի շահերի դեմ։
Ռուսաստանը, ըստ ռազմավարության, կիրառում է նման տեխնոլոգիաներ՝ ԱՄՆ բնակչության վրա ազդեցություն գործելու և ժողովրդավարական գործընթացներին խանգարելու համար, իսկ Չինաստանը ներգործության է ենթարկում ԱՄՆ մասնավոր սեկտորը՝ գողանալով կարևոր տեղեկություններ։
Այս ամենին դիմակայելու համար Միացյալ Նահանգները դիմելու է կիբերպաշտպանության այնպիսի մեթոդների, որոնք չեն հասնի զինված ընդհարման աստիճանի։ Միաժամանակ, սակայն, նախատեսվում է ավելացնել «մահաբեր սպառազինությունը», որով հնարավոր կլինի պայքարել ԱՄՆ կիբերտարածության անվտանգությունը ոտնահարողների դեմ։
12:19 02.05.2025
Միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերվել է 970 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցԹմրանյութերի օգտագործումի ու դրանց վնասակար ազդեցությունից բնակչությանը զերծ պահելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության ու Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության աշխատակիցները, «ՕՆԷՔՍ» ընկերության ժամանակավոր պահպանման պահեստի մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ենթարկել […] ...
12:09 02.05.2025
Ամենաշատ ներդրողները եղել են Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից. նախարարը՝ Հայաստանի թողարկած եվրապարտատոմսերի մասինՄիջազգային կապիտալի շուկայում մարտի սկզբին Հայաստանի թողարկած 750 մլն դոլար ծավալով, 7.1 տոկոս եկամտաբերությամբ եվրապարտատոմսերը բավականին մեծ պահանջարկ են ունեցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: «Մենք հաջողությամբ թողարկել ենք 750 մլն դոլար ծավալով եվրոբոնդ, տոկոսադրույքը՝ 7.1 տոկոս: Ուրախ ենք, որ սփրենդը, որը 2.86 տոկոսային կետ է կազմել, մեր վերջին […] ...
11:48 02.05.2025
Օրբան. ԵՄ-ն գումար է մղում Ուկրաինա և կարող է սնանկացնել սեփական տնտեսությունըԵՄ ղեկավարության քաղաքականությունը, որն ուղղված է Ուկրաինային ռազմական աջակցությանը և այս երկրի՝ համայնք ընդունմանը, կհանգեցնի Եվրոպայի սնանկացմանը։ Այս կարծիքը հայտնել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Kossuth ռադիոկայանի առավոտյան ծրագրում։ «Եվրոպական փողը, այդ թվում՝ մեր փողը, Ուկրաինա է բերվում սայլակներով, և ԵՄ տնտեսությունը միջոցների սուր պակաս է զգում»,-ասել է կառավարության ղեկավարը։ Նրա խոսքով՝ ո՛չ […] ...
11:34 02.05.2025
Հայաստանի պետական պարտքը 5 տրլն 318 մլրդ դրամ է, ավելացել է 4.4 տոկոսովՀայաստանի պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմում է 5 տրլն 318 մլրդ դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: «Պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմում է 5 տրլն 318 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ավելացել է 4.4 տոկոսով: 2024 թ արդյունքներով պետական պարտք-ՀՆԱ-ն նվազել է 0.1 տոկոսային […] ...
11:21 02.05.2025
Արարատի քրեական ոստիկաններն բնակարանային գողությունը բացահայտեցին թարմ հետքերովԱպրիլի 23-ի երեկոյան ոստիկանություն զանգահարած կինը հայտնել էր, որ Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում գտնվող իր բնակարանից գողացել են ոսկյա զարդեր: Դեպքի վայր է մեկնել Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը: Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Պարզվել է, որ ահազանգին նախորդած հինգ օրերին տանը մարդ չի եղել, իսկ վերադառնալով` տանտիրուհին նկատել […] ...