13:26 19.09.2018
Ազգային ժողովում կայացավ Քննիչ հանձնաժողովի առաջին նիստը, որը պետք է քննի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման խնդիրը։
Հիշեցնենք, որ հանձնաժողովում ընդգրկված է 11 պատգամավոր, որից 5-ը «Հանրապետական» խմբակցությունից, 3-ը՝ «Ծառուկյան» դաշինքից, 2-ը՝ «Ելք»-ից և 1-ը ՀՅԴ-ից։ Հանձնաժողովի նախագահն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն է։
Մինչ քննարկմանն անցնելը, Կոստանյանը տեղեկացրել է, որ Արփինե Հովհաննիսյանն ու Ալեն Սիմոնյանը նիստին ներկա չեն՝ երկրից բացակայելու պատճառով։
Կոստանյանն այնուհետև հակիրճ անդրադարձավ հանձնաժողովի ստեղծման հիմքերին, չնայած նշեց, որ լիագումար նիստին արդեն խոսել է այդ մասին։
«Բավականին մտահոգիչ փաստերի պատճառով ենք այս հանձնաժողովը ստեղծել։ Մեր հիմնական մտահոգության առարկան նաև այն է, որ եթե ՀՀ-ում գաղտնալսում են ՀՀ ԱԱԾ տնօրենին ու ՀՔԾ պետին, նշանակում է, որ որևէ քաղաքացի, որևէ անձ երաշխավորված չէ իր մասնավոր կյանքին անօրինական միջամտելու դեմ պայքարելու համար։ Իսկ դա բացարձակ երաշխիք հանդիսացող սկզբունք է՝ երաշխավորված բազմաթիվ միջազգային պայմանագրերով ու կոնվենցիաներով»,- ասել է նա։
Կոստանյանն առաջարկեց աշխատանքային որոշակի գործընթացներ կազմակերպելու և բովանդակային քննարկման համար մեկշաբաթյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել հետևյալ հարցերի շուրջ՝
-աշխատակարգի ի՞նչ մեխանիզմ են առաջարկում նախագահի տեղակալի թեկնածու առաջարկելու և քննարկման հետ կապված,
-սա առաջին դեպքն է պառլամենտական վերահսկողության նման ձևի դրսևորման, որպեսզի յուրաքանչյուրն առաջարկի պահանջվող փաստաթղթերի ցանկը, մանդատի շրջանակներում ի՞նչ փաստաթղթեր պետք է պահանջեն պետական մարմիններից։
-միջազգային ո՞ր կազմակերպություններից հրավիրեն մասնագետներ, հրավիրե՞ն, թե՞ չհրավիրեն,
-ո՞ր պաշտոնատար անձանց հրավիրեն հանձնաժողովում ներկայացնելու իրենց դիրքորոշումները։
«Ծառուկյան» դաշինքից Գևորգ Պետրոսյանն առաջարկեց նաև սահմանել նիստերի տևողություն և ընդմիջումներ։ Նիստը կարճ տևեց՝ ընդամենը քսան րոպե։ Պայմանավորվեցին հաջորդ նիստն անցկացնել չորեքշաբթի։
09:11 06.08.2025
Հնդկաստանը հերքել է Պակիստանի սահմանին հրադադարի խախտման մասին տեղեկություններըՔաշմիրում Պակիստանի հետ վերահսկողության գծում հրադադարի խախտում չի եղել։ Այդ մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, ասվում է Հնդկաստանի բանակի կողմից PTI լրատվական գործակալության կողմից հրապարակված հայտարարության մեջ։ «ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում հաղորդագրություններ են եղել Պանչի շրջանում հրադադարի խախտման մասին: Մենք կցանկանայինք պարզաբանել, որ վերահսկողության գծի երկայնքով հրադադարի խախտումներ չեն եղել», – ասել են զինվորականները: Ավելի […] ...
09:00 06.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:54 06.08.2025
Լուլա դա Սիլվան հրաժարվել է զանգահարել Թրամփին՝ Բրազիլիա-ԱՄՆ տարաձայնությունները լուծելու համարԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան չի զանգահարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ տնտեսական տարաձայնությունները լուծելու և բրազիլական ապրանքների վրա Սպիտակ տան կողմից նախկինում սահմանված մաքսատուրքերի վերանայման խնդրանքով։ «Ես չեմ զանգահարի Թրամփին, քանի որ նա չի ուզում խոսել», – ասել է պետության ղեկավարը կառավարության YouTube ալիքով հեռարձակված ելույթի ժամանակ։ Միաժամանակ, նախագահը խոստովանել է, որ կզանգահարի […] ...
08:45 06.08.2025
Սլովակիայի նախագահը հրաժարվել է քաղաքացիներին թույլ տալ ծառայել օտարերկրյա բանակներումՍլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինին մերժել է իր համաքաղաքացիների բոլոր խնդրանքները՝ օտարերկրյա բանակներում ծառայելու թույլտվության վերաբերյալ, հաղորդում է TASR լրատվական գործակալությունը։ Սլովակիայի նախագահի պաշտոնը 2024 թվականի հունիսի 15-ին ստանձնած Պելեգրինիին դիմել են հանրապետության յոթ քաղաքացիներ՝ օտարերկրյա պետությունների բանակներում ծառայելու թույլտվություն ստանալու խնդրանքով։ Նրանցից վեցը մտադիր էին միանալ Ուկրաինայի զինված ուժերին, իսկ մեկ անձ խնդրել էր Ռուսաստանի […] ...
08:35 06.08.2025
Իսրայելի արտգործնախարարը կոչ է արել միջազգային ճնշում գործադրել ՀԱՄԱՍ-ի վրաՄիջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման վրա՝ արմատականների կողմից պահվող պատանդների ազատ արձակումն ու Գազայի հատվածում պատերազմի դադարեցումն ապահովելու համար, ՄԱԿ-ի կենտրոնակայանում լրագրողներին հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։ «ՀԱՄԱՍ-ը պատասխանատու է Գազայի հատվածում պատերազմը սկսելու համար՝ Իսրայել ներխուժելով և վայրագություններ կատարելով։ ՀԱՄԱՍ-ը նաև պատասխանատու է այս պատերազմը շարունակելու […] ...
08:25 06.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...