Եթե լինեն հետապնդումներ, դա կապված է մեր հասարակական գործունեության հետ. Հայկ Նահապետյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+24.09 oC

Եթե լինեն հետապնդումներ, դա կապված է մեր հասարակական գործունեության հետ. Հայկ Նահապետյան

15:42 19.09.2018

«Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության անդամներ Հայկ Նահապետյանն ու Հայկ Այվազյանը սեպտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձան ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսման հարցով հարուցված քրգործի շրջանակներում իրենց գրասենյակում կատարված խուզարկությանը: Հայկ Նահապետյանը նշեց, որ խուզարկության պատճառը Հայաստանի Հանրապետությունում իրենց կատարած բացահայտումներն են, որոնցով ցույց են տվել նաև, թե ինչ նպատակով է ֆինանսավորում տրամադրում «Բաց հասարակություններ հիմնադրամը»:

«Այս նույն հիմնադրամն էր, որ ՀՀ նախկին և ներկա կառավարությունների համար որոշում էր բոլոր ճյուղերի հայեցակարգերն ու ռազմավարությունը: Դուք կարող եք ստուգել, վերջերս հիմնադրամի մի շարք անդամների ստորագրությամբ կառավարություն է ուղարկվել ՀՀ-ԵՄ-ի հետ կապված ճանապարհային քարտեզ, որով խորհուրդ է տրվում, թե ինչպես Հայաստանը ԵՄ-ի հետ համագործակցի բոլոր ոլորտներում»,- նշեց նա:

Վերջինս ընդգծեց` Հայաստանի Հանրապետությունում շատ ոլորտներ գտնվում են արտաքին կառավարման ներքո, որի մասին իրենք բազմիցս բարձրաձայնել են: Նահապետյանը թվարկեց ոլորտները և հայտնեց, թե որ երկրներն են դրանք վերահսկում: Նահապետյանը համոզված է, որ հանքարդյունաբերության ամբողջ փաստաթղթային փաթեթը մշակվել է դրսում, տրվել է Հայաստանին` իբր, որ մեր մասնագետներն աշխատեն դրա վրա:

«Մենք բարձրաձայնել ենք, որ Հայաստանի հանքերը պետք է ազգայնացվեն: Ձեզ համար պետք է լինի գնահատման մեկ չափորոշիչ, որտեղ է գրանցված շահագործող կազմակերպությունը, դրանով կիմանաք, թե որ երկրին է տրված շահագործման իրավունքը»,- նշեց նա:

Նա պաշտոնապես հայտարարեց` եթե իրենց նկատմամբ լինեն որոշակի հետապնդումներ, տրվի կասկածյալի կարգավիճակ, դա կապված է իրենց հասարակական գործունեության հետ:

Հայկ Այվազյանն էլ հայտնեց, որ խուզարկություն է անցկացվել նաև իր ծնողների տանը, ապա հայտնեց` ինքն այդ տանը գրանցված է, սակայն չի բնակվում: Նա ասաց, որ այդ տանը խուզարկության ընթացքում փնտրել են զենք, թմրանյութեր և գաղտնալսող սարքեր, ինչը քրեական գործին որևէ կերպ չի վերաբերում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շվյոնտեկը կամային հաղթանակով դուրս է եկել երրորդ շրջան․  Ուիմբլդոն

20:15 04.07.2025

Շվյոնտեկը կամային հաղթանակով դուրս է եկել երրորդ շրջան․ Ուիմբլդոն

Լեհ թենիսիստուհի Իգա Շվյոնտեկը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» երրորդ շրջան: Երկրորդ շրջանում աշխարհի չորրորդ ռակետը կամային հաղթանակ է տարել ամերիկուհի Քեթի Մըքնեյլիի դեմ մրցախաղում (5-7, 6-2, 6-1): Շվյոնտեկի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 54-րդ ռակետ, ամերիկուհի Դանիել Քոլինզը: ...

Սրբուհի Գալյանը մասնակցել է «ՀԸԳՀ. Հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» խորագրով աշխատաժողովին

20:07 04.07.2025

Սրբուհի Գալյանը մասնակցել է «ՀԸԳՀ. Հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» խորագրով աշխատաժողովին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ելույթով է հանդես եկել Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված՝ «ՀԸԳՀ. Հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» խորագրով աշխատաժողովին, որին մասնակցում էին նաև Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, այս […] ...

SHANTNEWS

20:00 04.07.2025

SHANTNEWS

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Իսպանիայի ընտրանու  հետ

19:54 04.07.2025

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Իսպանիայի ընտրանու հետ

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը սեպտեմբերին երկու ընկերական հանդիպում կանցկացնի Իսպանիայի հավաքականի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։ Հանդիպումները կկայանան Պամպլոնայում և Տուդելայում՝ սեպտեմբերի 19-ին և 21-ին: Այս հանդիպումներով Հայաստանի հավաքականը կսկսի նախապատրաստությունը ֆուտզալի Եվրոպայի առաջնությանը, որը կկայանա 2026 թ. հունվարի 20-ից փետրվարի 7-ը: Հիշեցնենք, որ Իսպանիան ֆուտզալի աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն է: ...

Էլեկտրական կշեռք, մի քանի հարյուր զիպ փականով փաթեթ, մի քանի տասնյակ փաթեթ մարիխուանա․ ձերբակալվածը թմրամիջոց տեղադրող էր

19:47 04.07.2025

Էլեկտրական կշեռք, մի քանի հարյուր զիպ փականով փաթեթ, մի քանի տասնյակ փաթեթ մարիխուանա․ ձերբակալվածը թմրամիջոց տեղադրող էր

Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները մայիսի 18-ին Ազատան գյուղի վարչական տարածքի ռեստորանային համալիրներից մեկի մոտ հայտնաբերել, թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին էին տեղափոխել Երևան քաղաքի բնակիչ 35-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր ընդհանուր 42 գրամից ավելի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթներ: Պարզվել էր, որ տղամարդը վաճառելու նպատակով տելեգրամյան ալիքից […] ...

ԲՏԱ նախարարի տեղակալը բելգիական պատվիրակությանն է ներկայացրել Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացին ուղղված գործունեությունը

19:36 04.07.2025

ԲՏԱ նախարարի տեղակալը բելգիական պատվիրակությանն է ներկայացրել Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացին ուղղված գործունեությունը

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում՝ Բելգիայի արտաքին գործերի նախարարության երկկողմ հարաբերությունների գլխավոր տնօրեն Բիրգիտ Սթիվենսի գլխավորած պատվիրակության հետ, որին մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքը։ Հյուրերը շրջայց են կատարել կետրոնում, զրուցել աշակերտների […] ...

BACK_TO_TOP