Էստոնիան կառաջարկի ՆԱՏՕ-ին օգտագործել նավատորմը՝ Բալթյան ենթակառուցվածքները պաշտպանելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+23.09 oC

Էստոնիան կառաջարկի ՆԱՏՕ-ին օգտագործել նավատորմը՝ Բալթյան ենթակառուցվածքները պաշտպանելու համար

23:32 26.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին կառաջարկի մեծացնել Բալթիկ ծովում կարևոր ստորջրյա ենթակառուցվածքի պաշտպանությունը՝ նավերի հետ կապված վերջին միջադեպերից հետո։ Այս մասին Միխալը հայտնել է Տալլինում կայացած մամուլի ասուլիսում՝ կապված Ֆինլանդիայի հետ Estlink 2 հեռահաղորդակցության մալուխի խզման իրավիճակի հետ։

«Ես կապ կհաստատեմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ՝ քննարկելու ստորջրյա ենթակառուցվածքի պաշտպանության համար նավատորմի ուժեղացման կամ արդիականացման հարցը։ Ամենակարևորն այն է, որ բարձրացվի կարևորագույն ենթակառուցվածքների մոնիտորինգի և պաշտպանության մակարդակը: Մենք այս հարցում օգնություն կխնդրենք մեր դաշնակիցներից»,- ասել է նա՝ կարծիք հայտնելով, որ այս հարցում պետք է ավելի ակտիվ ջանքեր գործադրել։

Վարչապետն ընդգծել է, որ ստորջրյա ենթակառուցվածքներից բացի պաշտպանության կարիք ունեն նաև ցամաքային ենթակառուցվածքները։

Դեկտեմբերի 25-ին ֆիննական գազահաղորդման Fingrid համակարգի օպերատորը հայտարարել է Ֆինլանդիայի և Էստոնիայի միջև Estlink 2 էլեկտրացանցում ընդհատումների մասին: Նույն օրը Ֆինլանդիան կալանավորել է Կուկի կղզիների դրոշի տակ գտնվող Eagle S նավթատարը՝ մալուխը վնասելու կասկածանքով։ Ֆինլանդիայի ոստիկանությունը հետաքննում է միջադեպը։

Նույն օրը Էստոնիայի և Ֆինլանդիայի միջև կապի երեք մալուխ է վնասվել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զորակոչի առավելագույն տարիքն առաջարկվում է բարձրացնել

12:13 22.05.2025

Զորակոչի առավելագույն տարիքն առաջարկվում է բարձրացնել

Հայաստանում նախատեսվում է սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ գումարի դիմաց: Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային տարիքը գործող 27-ի փոխարեն կսահմանվի 37 տարեկանը: Որոշումն ընդունվեց կառավարության նիստում։ «Առաջարկվում է 24 ամսից պակաս պարտադիր զինծառայություն անցնելու հնարավորություն սահմանել. 1 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 20 մլն դրամ, 6 ամիս ժամկետով ծառայության դեպքում՝ […] ...

SHANTNEWS

12:00 22.05.2025

SHANTNEWS

Իսրայելի դեսպանատները խստացնում են անվտանգությունը

11:58 22.05.2025

Իսրայելի դեսպանատները խստացնում են անվտանգությունը

Իսրայելը լրացուցիչ անվտանգության միջոցառումներ կձեռնարկի իր դեսպանատներում ամբողջ աշխարհում՝ կապված Վաշինգտոնում դեսպանատան երկու աշխատակիցների սպանության հետ, հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Այս մասին գրում է «Times of Israel»-ը։ «Ես հրամայել եմ ուժեղացնել անվտանգության միջոցառումները ամբողջ աշխարհում Իսրայելի դիվանագիտական ​​​​ներկայացուցչություններում», – ասել է նա։ Նա սպանությունները որակել է «սարսափելի հակասեմիտիզմի դրսևորում» և ցավակցություն հայտնել զոհերի հարազատներին։ […] ...

Վաշինգտոնը կենտրոնացած է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատման վրա. Մարկո Ռուբիո

11:43 22.05.2025

Վաշինգտոնը կենտրոնացած է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատման վրա. Մարկո Ռուբիո

Ամերիկայի Միացյալ Նահանգները Ադրբեջանին փոխանցել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման կարևորությունը՝ շեշտելով, որ երկու երկրների միջև հնարավոր բախումը կդիտարկվի ապակառուցողական։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում լսումների ժամանակ՝ անդրադառնալով Հանրապետական կուսակցության անդամ Ջիմ Կոստայի՝ Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության դադարեցման կոչին։ Պատասխանելով […] ...

Ամառային դասընթացներ Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում

11:38 22.05.2025

Ամառային դասընթացներ Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում

ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունեն մասնակցելու Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում իրականացվող ամառային դասընթացների: Ուսուցումն իրականացվելու է ռումիներենով: Ռումինական կողմից ներկայացվող պահանջները կցվում են: Պահանջվող փաստաթղթերի բնօրինակների փաթեթը պետք է ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, իսկ սկանավորված տարբերակն ուղարկել [email protected] կամ [email protected]. էլեկտրոնային հասցեներին: Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2025 թվականի մայիսի 29-ը` ժամը 10:00-ից 17:00-ը, ընդմիջում` […] ...

Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները հետախուզվողի են հայտնաբերել ու տեղափոխել քրեակատարողական հիմնարկ

11:31 22.05.2025

Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները հետախուզվողի են հայտնաբերել ու տեղափոխել քրեակատարողական հիմնարկ

Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները մայիսի 20-ի առավոտյան ժամը 10-ին մայրաքաղաքի Ջահուկյան փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելու մեղադրանքով հետախուզվող 29-ամյա տղամարդու, որի նկատմամբ խափանման միջոց էր ընտրված կալանքը։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ ...

BACK_TO_TOP