13:42 20.09.2018
«Կումայրի» արգելոց-թանգարանի շենքերի նկատմամբ գործարար հետաքրքրությունը նվազել է: Վթարային կառույցները դիտարկվում են որպես Գյումրիում զբոսաշրջությունը զարգացնելու միջոց: Բայց ներդրողներին շահագրգռել չի ստացվում՝ անգամ թանգարանի ամենամեծ ու համեմատաբար լավ վիճակում գտնվող շենքերն առաջարկելով: Օրինակներից մեկն էլ Պայտաձև ամրոցն է: Լքված ու մոլախոտերով ծածկված ճանապարհը տանում է Ալեքսանդրապոլ բերդի նախկին պաշտպանական կառույցներից մեկը: Այն իր ձևով նման է պայտի, ինչից էլ ստացել է իր անվանումը: Այս ամրոցը 1800-ականների կեսերին կառուցվել է բերդից անջատ ու պաշտպանական գործառույթ է ունեցել: Այսինքն՝ թշնամու հարձակումն առաջինն այստեղից է տեսանելի եղել:
Հենց այդ նպատակով էլ ցարական Ռուսաստանի շինարարներն ու ինժեներները պայտաձև ամրոցը նախագծել ու կառուցել են այնպես, որ այն հիմնական բերդի հետ կապ ունենար: Մինչ օրս էլ պահպանված է այն ստորգետնյա անցումը, որը տանում է դեպի բերդ՝ այժմ արդեն 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածք:
Ամրոցը պատկանում է ռուսական ռազմաբազային: Բայց սա «Կումայրի» արգելոց-թանգարանի տնօրենին չի խանգարում ուսումնասիրությունների և պարբերաբար կառույցի ճակատագրով հետաքրքրվելու համար: Ռազմաբազային պատկանող ամրոցը նաև հուշարձան է, որի պահպանությունը Հայաստանի օրենսդրության շրջանակներում է:
«Ամրոցը հաշվառված է ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում: Նույն այդ ցանկում ունենք 5 զինվորական համալիր: Դա Սևերսկի զորակայանն է, բերդը, որի մեջ նաև այս ամրոցն է, և Կարմիր Ղուլը: 50-60 մետր ստորգետնյա անցումով գնալու դեպքում բերդի ներսում կհայտնվենք: Այդ ճանապարհը հիմա, իհարկե, փակ է: Ես 1, 2 կամ 3 ներդրող կարող եմ առանձնացնել, որոնց հետ կարելի է հուշարձանի պահպանության հարցում լեզու գտնել, որ իրենք քեզ հասկանան, դու էլ՝ նրանց: Բայց այդպիսի ներդրողներն այս կառույցով չեն հետաքրքրվում»,- Shantnews-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Կումայրի» արգելոց- թանգարանի տնօրեն Ստեփան Տեր-Մարգարյանը:
Կառույցը, ըստ էության, ռազմաբազային պետք չէ: Դա հիմք է տալիս քաղաքապետարանին այն հետ վերցնելու համար: Բայց սա հնարավոր է միայն այն դեպքում, եթե քաղաքապետարանը վերակառուցման ծրագիր ունենա: Դրա համար էլ արդեն մի քանի տարի ներդրողներ են փնտրում: Առաջարկը կա, գործարարներ չկան: Մայր Հայաստան հուշահամալիրից ոչ հեռու գտնվող նախկին ռազմական կառույցը քաղաքապետարանն առաջարկում է բոլոր ցանկացողներին: Ամրոցը վթարային է, ու վերակառուցումը փրկության միակ տարբերակն է:
21:48 24.07.2025
Մեկնարկել է քոլեջների և ուսումնարանների ընդունելությունը23:59 24.07.2025
Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները հեռացվում ենԱվտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները խոչընդոտում են երթևեկությունն ու կայանումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը Ոստիկանության պարեկային ծառայության հետ համատեղ պարբերաբար ուժեղացված ստուգայցեր է իրականացնում քաղաքում: Հերթական ստուգայցի ընթացքում կազմվել են բազմաթիվ արձանագրություններ, իսկ արհեստական խոչընդոտները՝ մետաղական ձողեր, արկղեր, վահանակներ և այլ իրեր, առգրավվել և առանձին […] ...
23:57 24.07.2025
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են ու ենթարկվել պատասխանատվությանՕրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որ «Վոլկսվագեն»-ի վարորդը Մարտունի-Սևան ավոտճանապահին մեքենան վարում էր անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցներին։ Վայոց ձորի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագություն։ Հաջորդ տեսանյութը կրկին տարածվել էր համացացում, որում մեքենաները խոչընդոտում […] ...
23:49 24.07.2025
Կամչատկայում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի երկրամասում գրանցվել է 4.9 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին նշվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում։ Ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 161 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 39 կմ խորության վրա։ ...
23:44 24.07.2025
Մակրոն. Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանումՖրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր միկրոբլոգումում։ «Ես որոշել եմ, որ Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը։ Ես հանդիսավոր կերպով կհայտարարեմ այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում այս տարվա սեպտեմբերին։ Հիմա գլխավորը Գազայում պատերազմը անհապաղ դադարեցնելն ու խաղաղ բնակչությանը օգնություն ցուցաբերելն է», – ասել […] ...
23:39 24.07.2025
46-ամյա մարմարաշենցին կանեփ էր աճեցնում և պահում թմրանյութ․ Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումըՀուլիսի 22-ին Շիրակի մարզի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մարմարաշեն գյուղի 46-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված հողամասում հայտնաբերվել է կանեփի 233 բույս, իսկ ավտոտնակում՝ մոտ 3 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...
23:35 24.07.2025
Ստեղծվում է կանաչապատ սահմանագիծ՝ գերեզմանատների և բնակելի հատվածների միջևԴավթաշենի գերեզմանատան ճանապարհամերձ և բնակելի թաղամասերին մոտ գտնվող հատվածները պարսպապատվում են կանաչապատ զանգվածով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Տնկվել է շուրջ 40 ծառ, տարածքում անցկացվում է ոռոգման նոր համակարգ: Ծրագիրը շարունակական է․ առաջիկայում կանաչապատման աշխատանքներ կիրականացվեն նաև Կենտրոնական (Թոխմախի), Սպանդարյանի և Շահումյանի գերեզմանատներում։ Մանրամասները՝ տեսանյութում: ...