20:20 20.09.2018
ԱԺ բակում խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին, ՀՀ Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի առաջինից վեցերորդ գումարումների պատգամավորներին, գործադիր և դատական իշխանության ներկայացուցիչներին օրհնության խոսքով դիմեց նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն:
Կաթողիկոսը, հայրապետական օրհնություն բերելով և ողջունելով հյուրերին, իր խոսքում նշեց, որ մեկ դար առաջ «ազգիս զավակների տեսիլքով, վճռականությամբ ու հերոսական պայքարով վերականգվեց հայկական անկախ պետականությունը»:
«Արարատյան դաշտավայրում ղողանջող զանգերի զորությունն էր, որ ոգեշնչեց ու գոտեպնդեց մեր ժողովրդին՝ հաղթանակով պսակելու հայրենիքի պաշտպանության մարտերը և ամուր կանգնելու մեր սուրբ հողի վրա: Արդարև, անցյալ դարասկիզբը եղավ փորձության ու անօրինակ խիզախ իրագործումների ժամանակաշրջան, երբ մեր ժողովուրդը, քաղաքական այրերը ու եկեղեցին լծվեցին պետականության ստեղծման գործին: Հիմնվեց առաջին խորհրդարանը, քայլեր ձեռնարկվեցին՝ պետությունը հզորացնելու, ջանքեր գործադրվեցին՝ ապահովելու անվտանգ կյանքը մեր ժողովրդի»,- ասաց Կաթողիկոսը:
Նրա խոսքով՝ Հայաստանի ԱԺ առաքելությունը բարիք արարելն է մեր պետության հզորացման, հայրենական մեր կյանքի շենացման:
«Ժողովրդի ակնկալիքն է, որ խորհրդարանը լինի արտահայտող ժողովրդի սպասումների, մտահոգությունների և տեսիլքների, լինի մանրակերտը մեր հասարակության: Ազգային ժողովին ներկայում նույնպես բաժին է ընկել մեծ պատասխանատվություն՝ նպաստել պետական-հասարակական կյանքի առաջընթացին, օրենքի առջև բոլորի հավասարությանը»,- շեշտեց Կաթողիկոսը:
22:22 01.07.2025
Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունըԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի հավատում որոշ արևմտյան ներկայացուցիչների՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու ցանկությանը, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն։ «Ես չեմ հավատում, որ Արևմուտքում ցանկանում են ավարտել այս պատերազմը», – ասել է Բելառուսի առաջնորդը հանրապետության Անկախության օրվան նվիրված հանդիսավոր հանդիպման ժամանակ։ ...
22:12 01.07.2025
Իսրայելի պաշտպանության բանակը Եմենից նոր հրթիռի արձակում է հայտնաբերելԻսրայելի զինվորականները գրանցել են հրեական պետության ուղղությամբ նոր հրթիռային արձակում, այս անգամ՝ Եմենից, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա տեղեկություններով՝ արձակվել է մեկ հրթիռ, «հակաօդային պաշտպանության համակարգերը աշխատում են սպառնալիքը չեզոքացնելու ուղղությամբ»։ Բանակի մամուլի ծառայությունը ավելի ուշ հայտնել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը որսացել են Եմենից արձակված հրթիռ։ Իսրայելի մի քանի շրջաններում հնչել են օդային […] ...
21:50 01.07.2025
Թրամփը կքննարկի Իլոն Մասկի արտաքսման հարցըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով Հարավային Աֆրիկայում ծնված Իլոն Մասկի հնարավոր արտաքսման վերաբերյալ հարցին, ասել է, որ անհրաժեշտ է մտածել դրա մասին։ «Չգիտեմ, մենք պետք է մտածենք այդ մասին», -նրա խոսքերն է մեջբերում Bloomberg-ը։ Հունիսի 28-ին Մասկը կրկին քննադատել է Սպիտակ տան կողմից առաջարկված ծախսերի կրճատման օրինագիծը, նախքան այն Սենատում ընթացակարգային քվեարկությամբ ընդունվի։ ...
21:40 01.07.2025
Fox․ ԱՄՆ-ում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Չինաստանի երկու քաղաքացիներԱՄՆ իշխանությունները ձերբակալել են Չինաստանի երկու քաղաքացու, որոնք, ենթադրաբար, տվյալներ են հավաքել ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաների վերաբերյալ, հաղորդում է Fox News-ը։ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը կարծում է, որ Չեն Յուանցզեն և Լայ Լիրենը հետախուզական տվյալներ են հավաքել ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաների և դրանց անձնակազմի վերաբերյալ, ինչպես նաև զինվորականներ են հավաքագրել ՉԺՀ պետական անվտանգության նախարարության շահերից բխող […] ...
21:30 01.07.2025
ՄԱԿ-ը ողջունում է Պուտինի և Մակրոնի հանդիպումըՄԱԿ-ը ողջունում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի միջև բանակցությունները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավար Ստեֆան Դյուժարիկի պաշտոնական ներկայացուցիչը՝ TASS-ի հարցին ի պատասխան։ «Ես չեմ տեսել բանակցությունների արդյունքները, բայց ակնհայտ է, որ մենք ողջունում ենք երկու երկրների միջև ցանկացած երկխոսություն, հատկապես՝ ամենաբարձր մակարդակով»,-ասել էնա։ ...