22:58 13.02.2025
Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի խաղամակարդակի մասին։
«Չի կարելի ասել, որ ես արդեն բարձր եմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մակարդակից։ Չի կարելի արժեզրկել այս առաջնությունը։ Այստեղ խաղում են ուժեղ ֆուտբոլիստներ, աշխատում են որակյալ մարզիչներ։
Այո, առաջնության մակարդակն ընկել է համեմատած այն տարիների, երբ նոր էի սկսում, երբ կային եվրագավաթային հանդիպումներ, բայց բարդ առաջնություն է, կան հետաքրքիր ֆուտբոլիստներ»,- Սպերցյանի խոսքերը մեջբերում է championat.com-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» հետ մասնակցել է 25 հանդիպման, խփել է 6 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։
19:14 15.05.2025
«Հիշողության գնացք» ծրագրին կմասնակցի 10 պատանի և 1 խմբավարԱրդեն չորս տարի Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի եւ Բելառուսի Ազգային ժողովի նախաձեռնությամբ իրականացվում է «Հիշողության գնացք» խորագիրը կրող կրթամշակութային ծրագիրը, որին 2023 թվականից մասնակցում է նաեւ Հայաստանը: Հունիսի 20-ից հուլիսի 6-ն ԱՊՀ երկրների ձեւաչափով կայանալիք «Հիշողության գնացք» կրթամշակութային ծրագրին մասնակցելու նպատակով ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ անցկացվել է մրցույթ, որի արդյունքում ընտրվել է 10 մասնակից եւ […] ...
19:06 15.05.2025
Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակիցը նահանջել է երրորդ դիվիզիոն«Սամպդորիան» Բ Սերիայի 38-րդ տուրում գոլազուրկ ոչ-ոքի է գրանցել «Յուվե Ստաբիայի» հետ ու նահանջել է իտալական ֆուտբոլի երրորդ դիվիզիոն: Ակումբը, որը 1992-ին մասնակցում էր Չեմպիոնների լիգայի եզրափակչին, վերջին անգամ C Սերիայում թիմը խաղացել է 79 տարի առաջ: Աղյուսակի 18-րդ տեղը զբաղեցնող «Սամպդորիայի» հետ 3-րդ դիվիզիոն են նահանջում նաև «Ցիտադելան» ու «Կոսենցան»: ...
18:58 15.05.2025
Շղթայական ավտովթար՝ Կոտայքի մարզումԱյսօր՝ մայիսի 15-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Արզնու խճուղում բախվել են 39-ամյա Ռոման Գրիգորյանի վարած «Mercedes» մակնիշի, 27-ամյա Հարություն Հովհաննիսյանի վարած «ՎԱԶ 217230» մակնիշի, 34-ամյա Սեյրան Առուշանյանի վարած «Mitsubishi Grandis» մակնիշի և 19-ամյա Գոռ Գրիգորյանի վարած «BYD» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Mercedes»-ը գլխիվայր շրջվել է: […] ...
18:52 15.05.2025
Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիրՂազախստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների եւ տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր, որտեղ իր հարգանքի տուրքն է մատուցել 1930-1950 թվականների բռնաճնշումների ժամանակահատվածում ճամբար աքսորված կանանց հիշատակին: Ըստ թանգարանի տվյալների՝ բանտարկվածների թվում եղել են նաեւ շուրջ 80 հայ կանայք: Ալեն Սիմոնյանը ծաղիկներ է դրել նաեւ հայ կանանց հիշատակին նվիրված […] ...
18:48 15.05.2025
Ֆրանսիական Լիգա 1-ում առաջարկվել է չեմպիոնական փլեյ-օֆֆ անցկացնելՖրանսիայի Լիգա 1-ի հաղթողը մոտ ապագայում հնարավոր է՝ որոշվի չեմպիոնական փլեյ-օֆֆի միջոցով։ Այս մասին գրում է L’Equipe-ը։ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆիլիպ Դիալոն մի շարք բարեփոխումներ է առաջարկել, որոնք պետք է քննարկվեն երկրի Սենատում։ Աշխատանքային խմբեր են ձևավորվել, որոնցից մեկը զբաղվելու է Լիգա 1-ի հարցով։ Առաջարկվել է առաջնության վերջին տուրից հետո անցկացնել հատուկ փլեյ-օֆֆ, որին […] ...
18:42 15.05.2025
ՀՀ-ն ծավալուն աշխատանքներ է իրականացրել կենսաբազմազանության պահպանման ոլորտում և ունի մեծ ներուժ. COP-17-ին ընդառաջ՝ Երևանում կայացել է համաժողովԵրևանում կայացել է Կայուն զարգացման միջազգային համաժողով, որը յուրատեսակ կամուրջ է Բրազիլիայում կայանալիք COP30-ի և Հայաստանում կայանալիք COP17-ի միջև: Միջազգային հանրությունը պատրաստվում է մասնակցել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին 2025 թվականի համաժողովին (COP 30), որը տեղի է ունենալու Բելեմ քաղաքում (Բրազիլիա, 2025 թվականի նոյեմբերի 10-21), և Հայաստանը նախապատրաստվում է ընդունել Կենսաբազմազանության մասին Կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը […] ...