ՀՀ ԲՏԱ նախարարն այցելել է «Ինժեներական քաղաք». քննարկվել են տեխնոլոգիական ընկերությունների համար օրենսդրական նոր հնարավորությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+36.09 oC

ՀՀ ԲՏԱ նախարարն այցելել է «Ինժեներական քաղաք». քննարկվել են տեխնոլոգիական ընկերությունների համար օրենսդրական նոր հնարավորությունները

23:10 13.02.2025

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 13-ին նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ այցելել է «Ինժեներական քաղաք»՝ հանդիպելու ինժեներական ասոցիացիայի ներկայացուցիչներին՝ ասոցիացիայի նախագահ Արամ Սալաթյանի և «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանի գլխավորությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի գիտական ներուժի առավել արդյունավետ կիրառումը՝ տեխնոլոգիաների ընդլայնված ներգրավմամբ տնտեսության տարբեր ուղղություններում։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել պետություն-մասնավոր համագործակցության զարգացման հեռանկարներին, ինչպես նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից մշակված յոթամյա ռազմավարական ծրագրին, որն ուղղված է տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։

Հանդիպմանը հատուկ անդրադարձ է կատարվել տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը միտված «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում արված նոր կարգավորումներին: Այդ համատեքստում քննարկվել է Կառավարության կողմից այսօր ընդունված «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը սահմանելու մասին» որոշումը, որը հնարավորություն է տալիս բարձր տեխնոլոգիական 32 ուղղությամբ գործունեություն իրականացնող ընկերություններին միաժամանակ օգտվել պետական աջակցություններից և հարկային արտոնություններից, ինչը զգալիորեն կխթանի ոլորտի զարգացումը։

Քննարկվել է նաև «Գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակող մասնագիտական հանձնաժողով ձևավորելու, հանձնաժողովի գործունեության կարգը և կազմը սահմանելու, հանձնաժողովի կողմից գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակելու կարգը, գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների չափանիշները սահմանելու մասին» որոշումը, որով սահմանվել են R&D-ն որպես այդպիսին որակելու չափանիշները և դրա որակման կարգը, ձևավորվելու է գիտական հետազոտությունների և փոր­ձա­րա­րա­կան մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակող մասնագիտական հանձնաժողով, հաստատվելու է հանձնաժողովի կազմը, գործունեության կարգը:

Արամ Սալաթյանն ընդգծել է օրենքի կարևորությունը և Ինժեներական ասոցիացիայի պատրաստակամությունը՝ աջակցելու օրենքը զարգացնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Իր հերթին, Բագրատ Ենգիբարյանն ընդգծել է, որ իրականացված քայլերն արդեն իրական ազդեցություն ունեն և նպաստելու են տեխնոլոգիական ոլորտի էական առաջխաղացմանը։

Խոսվել է նաև աշխատանքի ընթացքում առաջ եկած խնդիրներից, քննարկվել են դրանց լուծման տարբերակներն ու հնարավորությունները։

Հանդիպմանը ներկա ինժեներական ընկերությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց գործունեությունը, առկա մարտահրավերները և զարգացման տեսլականը։ Նախարար Մխիթար Հայրապետյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել քննարկումները առանձին ձևաչափերով՝ աջակցելու բարձրացված խնդիրների լուծմանը և նոր համագործակցությունների ձևավորմանը։

Այնուհետև «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանի և շինարարների ուղեկցությամբ Մխիթար Հայրապետյանը շրջայց է կատարել «Ինժեներական քաղաք»-ի տարածքով, այցելել բիզնես աքսելերատորի շենք: Նախարարին մանրամասներ են ներկայացվել իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքի վերաբերյալ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տիգրան Բարսեղյանը գոլի ու գոլային փոխանցման հեղինակ

17:41 23.07.2025

Տիգրան Բարսեղյանը գոլի ու գոլային փոխանցման հեղինակ

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Սլովանը» սեփական դաշտում 4-0 հաշվով հաղթել է «Զրինսկիին»: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը այս խաղում գոլի և գոլային փոխանցման հեինակ է դարձել։ «Սլովանի» մամուլի ծառայությունը ներկայացրել է խաղի տեսությունը: ...

Անձը մեղադրվում է կաշառքի դիմաց վարորդական վկայական տրամադրելու գործընթացը կազմակերպելու պատրվակով գումար ստանալու մեջ

17:30 23.07.2025

Անձը մեղադրվում է կաշառքի դիմաց վարորդական վկայական տրամադրելու գործընթացը կազմակերպելու պատրվակով գումար ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Աբովյան քաղաքի բնակիչը, տեղեկանալով քաղաքացու կողմից վարորդական իրավունքի վկայական ստանալու ցանկության մասին, հանդիպել է վերջինիս հետ և իրականությանը չհամապատասխանող տեղեկություն ներկայացրել այն մասին, թե իբր հանդիսանում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Աբովյանի հաշվառման-քննական բաժանմունքի պետի տեղակալը: Միաժամանակ վստահեցրել է, որ 300․000 ՀՀ […] ...

Նոր Արթիկ և Զարինջա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

17:17 23.07.2025

Նոր Արթիկ և Զարինջա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 24-ին՝ ժամը 11:00-ից մինչը 11։30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Նոր Արթիկ, իսկ ժամը 12:00-ից մինչը 12։30-ն ընկած ժամանակահատվածում Զարինջա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Պարեկային ծառայությունը համալրվում է․ ևս 127 պարեկ ծառայություն կիրականացնի Երևանում և մարզերում

17:05 23.07.2025

Պարեկային ծառայությունը համալրվում է․ ևս 127 պարեկ ծառայություն կիրականացնի Երևանում և մարզերում

ՆԳՆ բարեփոխումների շրջանակում շարունակվում է Պարեկային ծառայության համալրումը նոր որակավորում ստացած կադրերով։ ՆԳՆ կրթահամալիրում 127 սովորող կանցնի «պարեկ» որակավորմամբ ուսումնական ծրագիրը. նրանցից 95-ը քաղաքացիական անձինք են, 32-ը՝ ոստիկանության ծառայողներ։ Պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածության բարձրացման նպատակով թափուր տեղերի գերակշիռ մասն այս անգամ ևս հատկացվել էր կին դիմորդներին․ 20 կին կհամալրի Պարեկային ծառայության շարքերը։ Ոստիկանության ծառայողի երդման […] ...

Երևանում այսօր մեկնարկում է վոլեյբոլի Եվրոպայի Մ16 տարեկան տղաների առաջնությունը. Հայաստանի հավաքականի հայտացուցակը

16:58 23.07.2025

Երևանում այսօր մեկնարկում է վոլեյբոլի Եվրոպայի Մ16 տարեկան տղաների առաջնությունը. Հայաստանի հավաքականի հայտացուցակը

Հուլիսի 23-ից Երևանում մեկնարկում է վոլեյբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությունը, որին կմասնակցի 16 երկրի շուրջ 500 մարզիկ: Առաջնության հանդիպումները կանցկացվեն «Գազպրոմ Արմենիայի» ուսումնասպորտային համալիրում և Ռուս-հայկական համալսարանի մարզադահլիճում: Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի հայտացուցակում ընդգրկվել են Արման Դավթյանը, Գոռ Գրիգորյանը, Խաչատուր Խնկոյանը, Դավիթ Մուրադյանը, Ռաֆայել Շախնազարյանը, Արմեն Մանուկյանը, Ալեքս Ասմարյանը, Համլետ Վարդանյանը, […] ...

«Մանիպուլյատիվ քարոզչության դրսևորում»․ Կառավարությունն անդրադարձել է Սյունիքն ԱՄՆ-ին զիջելու մասին լուրին

16:51 23.07.2025

«Մանիպուլյատիվ քարոզչության դրսևորում»․ Կառավարությունն անդրադարձել է Սյունիքն ԱՄՆ-ին զիջելու մասին լուրին

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ որոշ լրատվամիջոցներ հղում են անում հուլիսի 22-ին իբր նորություն ներկայացված հրապարակման, որն իրականում հիբրիդային պատերազմի և մանիպուլյատիվ քարոզչության հերթական դրսևորումն է։ «Տվյալ ապատեղեկատվական նյութը հրապարակվել է կասկածելի ծագմամբ Periodista Digital անունը կրող կայքում, որը քանիցս հայտնվել է քննադատությունների կենտրոնում՝ կեղծ անձանց օգտագործման, մանիպուլյատիվ բնույթի և ոչ հիմնավորված նյութերի տարածման համար […] ...

BACK_TO_TOP